Մարտի 17-ի երեկոյան ոստիկանության Արթիկի բաժնում Մեծ Մանթաշ գյուղի մի բնակչուհի հաղորդում տվեց, որ տնից գողություն են արել։
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հանդես կգա կորոնավիրուսի տարածումը կանխարգելող միջոցառումների խստացման մասին հայտարարությամբ:
Թուրքիայում կորոնավիրուսի տարածման հետևանքով փակվել են նաև մի շարք առաջատար ապրանքանիշների պաշտոնական խանութները։
Վիվա-ՄՏՍ-ը Երևանում գործարկել է առաքումների համար նախատեսված՝ հատուկ կահավորված շրջիկ սպասարկման կենտրոն: Առաքումն իրականացվում է անվճար:
Արտակարգ դրության պայմաններում առևտրային բանկերը հայտարարեցին «վարկային արձակուրդի» մասին: 168.am-ը Հայաստանի բանկերի միությունից հետաքրքրվեց, թե վարկառուի համար որքանո՞վ է նպաստավոր այս «արտոնությունը»՝ հաշվի առնելով հանգամանքը, որ մայիսից պետք է վճարվի նաև այս երկու ամիսների պարտքը, մինչդեռ մարդիկ հիմնականում չեն աշխատել և եկամուտ չունեն:
Ֆրանսիայի ֆուտբոլի առաջնությունը չի վերսկսվի մինչ հունիս ամսվա կեսը:
Արցախում ընտրությունները հետաձգելու որևէ պատճառ չկա, իսկ եթե որոշ մարդիկ փորձում են նման պատճառներ որոնել, ապա պետք է ասեմ, որ դրանք սարքած պատճառներ են:
Ոստիկանության Կենտրոնական բաժնի ՔՀԲ ծառայողների ձեռնարկած միջոցառումների և բացատրական աշխատանքի շնորհիվ մարտի 21-ին, ժամը 10.30-ին, Մոսկվա-Երևան չվերթի ինքնաթիռի ժամանումից հետո ոստիկանության օդանավակայանի գծային բաժին է ներկայացել, ապա Կենտրոնական բաժին է տեղափոխվել 31-ամյա Մհեր Մ.-ն:
Վերջին երկու օրերին քաղաքացիների մեծ մասը, չնայած երկրում հաստատված արտակարգ դրությանն ու տանը ինքնամեկուսանալու մասին կոչերին՝ կապված նոր կորոնավիրուսի հետ, զբոսնում է փողոցներում։ Շատ բժիշկներ հորդորեցին զգույշ լինել, Նորքի ինֆեկցիոն հիվանդանոցի բժիշկ Աշոտ Պապիկյանն էլ նույնիսկ ֆեյսբուքյան իր էջում գրեց․
«Շտապ օգնություն» ծառայության աշխատողների պարգևավճարի հարցին անպայման անդրադարձ կլինի:
Բարձրագույն դատական խորհրդի նախագահը դիմել է Փաստաբանների պալատ՝ փաստաբաններ Հայկ Ալումյանի, Միհրան Պողոսյանի և Հովհաննես Խուդոյանի նկատմամբ կարգապահական վարույթ հարուցելու միջնորդությամբ։
«Շտապ օգնություն» ՓԲԸ-ի տնօրեն Թագուհի Ստեփանյանը հորդորում է բնակիչներին իրենց դիմել միայն իրապես անհրաժեշտության դեպքում:
Հայաստանի իշխանությունները բաց են աշխատում, և ինչ-որ սահմանափակումների մասին խոսելն ու անհանգստանալն անտեղի է:
168.am-ն այսօր Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովից հետարքրքվել էր՝ ինչով է պայմանավորված «Երևան Սիթի»-ում կոճապղպեղի (իմբիր) գնի թանկացումը (1600-1700 -3500 դրամ) և արդյոք ՏՄՊՊՀ-ն պարզե՞լ է՝ թանկացման օբյեկտի՞վ, կամ սուբյեկտիվ պատճառները:
Լոռու մարզի դատախազությունը 2019թ. ընթացքում աննախադեպ ցուցանիշներ է ապահովել պետության գույքային շահերի պաշտպանության ոլորտում:
«Տաք եղանակն ազդում է միկրոբների կենսունակության վրա, առհասարակ Հայաստանի բնությունը, կլիման շատ հետաքրքիր է, ունենք երկու անցումներ, երբ դրսի միջավայրում տեղի է ունենում մաքրում: Առաջինը՝ ձյունառատ և ցուրտ ձմեռը, չնայած միայն ցուրտը միկրոբներին չի սպանում, ձյունառատ ձմեռն է մաքրում դրանց: Երկրորդը՝ շոգ և արևոտ ամառը, արևի ճառագայթները սպանում են միկրոբները»:
Կտորեղենի արտադրությամբ զբաղվող Ստեփանակերտի «Սանդերք» ՍՊ ընկերությունն այս օրերին զբաղվում է նաև բժշկական դիմակների պատրաստմամբ:
100 տարի առաջ՝ 1920 թ. մարտի 23-ին նորաստեղծ Ադրբեջանական Դեմոկրատական Հանրապետության իշխանություններն իրականացրեցին այդ ժամանակ Արցախի վարչական և մշակութային կենտրոն Շուշիի հայ բնակչության կոտորածը:
Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի` մարտի 20-23-ը տարբեր ստորաբաժանումների կողմից բացահայտվել է հանցագործության 123 դեպք, որոնցից 9-ը՝ նախկինում կատարված։
Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը մարտի 22-ին հեռախոսազրույց է ունեցել Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովի հետ, շնորհավորել նրան ծննդյան 70-ամյա հոբելյանի, ինչպես նաև Ռուսաստանի Դաշնության Աշխատանքի հերոսի բարձր կոչմանն արժանանալու համար:
Հայաստանում գտնվող Ռուսաստանի Դաշնության հայազգի քաղաքացիները սեփական մեքենաներով չեն կարողանում վերադառնալ Ռուսաստան՝ հայ-վրացական սահմանի փակ լինելու պատճառով:
Աշխարհում մոլեգնող նոր տիպի կորոնավիրուսի տարածման դեմ անցկացվող միջոցառումներից անմասն չի մնացել նաև Կ. Պոլսի հայոց պատրիարքարանը: Այս մասին տեղեկացնում է ermenihaber.am-ը:
Մեքենան տեղափոխվել է ոստիկանության Գուգարքի բաժնի հատուկ պահպանվող տարածք:
«Ռոյալ Սիգնաչր» ՍՊԸ տնօրեն Արման Հարությունյանը բաց նամակ է հղել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին:
ՀՀ ազգային անվտանգության ծառայությունը, հավատարիմ լինելով կոռուպցիայի տարաբնույթ դրսևորումներն արմատախիլ անելու որդեգրած քաղաքականությանը, դրա հակազդմանն օրենքով իրեն վերապահված գործառույթների շրջանակներում ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների և քննչական գործողությունների արդյունքում բացահայտել է պաշտոնեական լիազորությունները չարաշահելու և առանձնապես խոշոր չափերով կաշառք ստանալու և տալու հերթական դեպքը։
168.am-ին պահեստազորի փոխգնդապետ, ռազմական փորձագետ Հրաչյա Պետրոսյանցը հայտնեց, որ կուտակված կենսաթոշակային գումարներն էապես պակասել են, իր դեպքում` 7-8 տոկոսի չափով:
Երևանի ընդհանուր իրավասության դատարանի նախագահ Արթուր Մկրտչյանը Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոց կալանքն անձնական երաշխավորությամբ փոխելու վերաբերյալ միջնորդության քննությունը մեկ այլ դատավորի չի մակագրել: 168.am-ին փոխանցեց Ռոբերտ Քոչարյանի փաստաբան Հովհաննես Խուդոյանը՝ հավելելով, որ որոշման մասին քիչ առաջ է ծանուցվել էլեկտրոնային եղանակով:
Ավստրալիան չի մասնակցի Տոկիոյի 2020 թվականի ամառային oլիմպիական խաղերին կորոնավիրուսի պատճառով:
ՀՀ ոստիկանության հոսպիտալում այս պահին կորոնավիրուսից բուժում է ստանում 59 քաղաքացի։
Ստեփանակերտի Տեղեկատվական կենտրոնը պատրաստ է աջակցել, տեխնիկական միջոցներ չունեցող, ուսուցիչներին: