Կոտայքի մարզի Սևաբերդի ջրամբարի ձկները սատկել են:
«Բարսելոնան» պատրաստ է ամառային տրանսֆերային պատուհանի ընթացքում քննարկել թիմի ութ խաղացողների հետ կապված առաջարկները:
Աշխարհի զգալի մասն այս օրերին գտնում է կարանտինային ռեժիմում։ Արտակարգ իրավիճակ է նաև Հայաստանում, և հեռավար աշխատանքը դառնում է ավելի քան արդիական։ 168.am-ն անդրադարձել է անաղմուկ զանգերի հայկական համակարգին, որը Forbes ամսագրի կողմից ճանաչվել է տնից աշխատելու լավագույն ծրագրերից մեկը։
Ռիո դե Ժանեյրոյի լեգենդար «Մարականա» մարզադաշտը կօգտագործվի որպես հոսպիտալ` կորոնավիրուսով հիվանդների համար:
Հոսքային ծառայության ֆիլմերը որակով վաղուց արդեն չեն զիջում վարձույթների ֆիլմերին։
Կարեն Համբարձումյանն ու Սևակ Մելքոնյանը, որոնք 2004 թվականից հիմնել են KAREN-SEVAK Production-ը, երաժշտասերներին են մատուցել «Տարազ» գործի հիման վրա նկարահանված տեսահոլովակը:
Սարգիս Սեդրակյանը նշեց, որ մինչ օրս էլ չի հասկանում, թե ինչո՞ւ փակվեց Գյուղատնտեսության նախարարությունը, և փոխարենը՝ առաջնությունը տրվեց երկրում բարձր տեխնոլոգիաների զարգացմանը:
Վերջին մի քանի օրերի ընթացքում ՀՀ մարդու իրավունքների պաշտպանին հասցեագրվել են դիմումներ այն մասին, որ արտակարգ դրության սահմանափակումների պատճառով դիմումատուները հնարավորություն չունեն վճարելու կոմունալ ծառայությունների համար։
«Իրավիճակը կտևի ամիսներ, իսկ հաջորդ մրցաշրջանի սկիզբը կասկածի տակ կդրվի: Ես կտայի 75%, որ մրցաշրջանը հնարավոր չէ ավարտին հասցնել»,- հայտարարել է Sky Sports-ի անանուն աղբյուրը:
Դերասան, ռեժիսոր «Բոհեմ» թատրոնի հիմնադիր Նարեկ Դուրյանը հորդորում է բոլորին մնալ տանն ու այդպես պայքարել կորոնավիրուսի տարածման դեմ:
Ավստրիայի իշխանությունները բժշկական հաստատություններում 12 հազար մահճակալ են ավելացրել՝ նախատեսված կորոնավիրուսով հիվանդների համար:
Կորոնավիրուսային արհավիրքի այս դժնդակ օրերին, երբ ողջ ժողովուրդը խոսում ու մտածում է միայն այս աղետից հնարավորինս փոքր կորուստներով դուրս գալու մասին, երբ թվում էր, թե տարբեր տրամաչափի պաշտոնյաների միակ մտածմունքը պետք է այս օրերին լիներ միայն դա, պարզվում է, որ նրանցից շատերը կամ ոմանք ժամանակ, սիրտ ու հավես ունեն սև-սպիտակ, հին ու նոր դնել-վերցնելու համար:
Մարտի 17-ին, ինչպես արդեն 168.am-ը տեղեկացրել է, չկայացավ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի գործով այն դատական նիստը, որի ընթացքում պետք է քննարկվեր Ռ․ Քոչարյանին անձնական երաշխավորությամբ ազատ արձակելու միջնորդությունը։
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության նախաձեռնությամբ մարտի 26-ին տեղի է ունեցել հեռավար աշխատանքային քննարկում կրթության ոլորտում համատեղ գործունեություն ծավալող կազմակերպությունների ներկայացուցիչների հետ։
«Մոնակոյի» կիսապաշտպան Ֆրանսեսկ Ֆաբրեգասը խոսել է «Արսենալում» զգացած ճնշման և լոնդոնյան ակումբից հեռանալու պատճառների մասին:
ՀՀ ֆինանսների նախարարությունը տեղեկացնում է, որ 17.03.2020թ. գանձապետարանում բացված «Ֆիզիկական անձանց և կազմակերպությունների նվիրաբերությունից պետությանը, կորոնավիրուսային վարակի (COVID-19) կանխարգելման և հաղթահարման ապահովման համար ֆինանսական աջակցություն» 900005001947 հաշվին 26.03.20թ. ժամը 18:00-ի դրությամբ մուտքերը կազմել են 660.766.504.3 դրամ, իսկ մուտքերի ընդհանուր քանակը 2698:
«Բամբիռ» (The Bambir) հայկական ֆոլկ-ռոք խումբը «YouTube»-ի իր պաշտոնական էջում հրապարակել է «Էրկու կես» երգի հիման վրա նկարահանված տեսահոլովակը:
ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապի և լրատվության վարչության պետ Աշոտ Ահարոնյանը «Ֆեյսբուքի» իր էջում հայտարարություն է տարածել, որում, մասնավորապես ասվում է:
Վերջին օրերին և երեկ լսելով Փաշինյանին, ակամայից ցանկություն է առաջանում նրան աջակցել։ Վարչապետը ստիպված է դիմակայել զանգվածային պոպուլիզմի ալիքին. զրոյացնել, սառեցնել, ներել, չգանձել, չվճարել և այլն։ Սա են պահանջում չորս կողմից, և սա զանգվածների կողմից հաճելի լսվող և հնչեցնողի համար որևէ անձնական պատասխանատվություն չպահանջող կոչերի ցանկ է։
Գերմանիայի ազգային թիմի և Մյունխենի «Բավարիա»-ի դարպասապահ Մանուել Նոյերը կարող է հեռանալ ակումբից:
«Չաշխատելը թուլացնում է մարմինը, բայց հղկում է միտքը»: Ստույգ չեմ հիշում՝ հնդկական ասացվա՞ծք է, թե՞ յոգայի մասին ինչ-որ գրքում եմ կարդացել: Կարևոր չէ: Այսօր բոլորս ձևացնում ենք, թե հեռահար աշխատանքի ենք անցել: Իրականում չենք աշխատում: Իհարկե: Որովհետև եղած-չեղած մտքերը միայն կորոնավիրուսի հետ են կապված: Բայց բոլորս հիշում ենք օրենքի ու պարետատան պահանջը խուճապ չառաջացնելու մասին: Հիշում ենք ու միայն պաշտոնական տեղեկատվություն ենք կարդում:
Արմեն Աշոտյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է:
Ոստիկանությունը շարունակում է ապահովել նոր կորոնավիրուսի հնարավոր տարածումը կանխելու նպատակով անձանց ազատ տեղաշարժի սահմանափակումների վերաբերյալ Պարետի որոշման կատարումը։
Գողացված հայելիները հայտնաբերելու և դեպքերի հանգամանքները պարզելու միջոցառումները շարունակվում են։
Ստեղծվում է մի իրավիճակ, որում տարածաշրջանը շարունակելու է գտնվել գլոբալ մրցակցության կենտրոնում, բայց միաժամանակ առանձնանալով ներքին հակամարտություններով՝ պայմանավորված առավելապես ներքին գեոռազմավարական մրցակցության գործոններով: Եմենում գործող ու Իրանից աջակցություն ստացող հուսիթների գործողությունները Սաուդյան Արաբիայի ռազմավարական ենթակառուցվածքների դեմ՝ դրա վառ ապացույցներից է: Բավական է հիշել 2019-ի սեպտեմբերին սաուդացիների նավթավերամշակման գործարանների վրա իրականացրած հարձակումները:
Տոկիոյի 32-րդ ամառային Օլիմպիական խաղերը կարող են անցկացվել 2021 թվականի գարնանը:
Վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ կառավարությունում շարունակվում են տնտեսական հակաճգնաժամային միջոցառումներին և առաջարկություններին վերաբերող քննարկումները:
«Բարսելոնան» չի կարողանում գնորդներ գտնել կիսապաշտպան Ֆիլիպե Կոուտինիոյի համար:
«Հնարավոր չէ իրագործել քաղաքական և աշխարհաքաղաքական նպատակներ և թույլ չտալ վիրուսի տարածում»,- այս մասին մեզ հետ զրույցում ասաց ռուս քաղաքագետ Ֆյոդոր Լուկիանովը՝ անդրադառնալով ԼՂ հակամարտության գոտում առկա ներկայիս ռիսկերին։
Ֆրանսիայում ՀՀ դեսպանատան ֆեյսբուքյան էջը տեղեկացնում է, որ հաշվի առնելով Ռուսաստանի կառավարության՝ արտերկրի հետ բոլոր չվերթները դադարեցնելու որոշումը, Ֆրանսիայից ՀՀ քաղաքացիները կարող են հայրենիք վերադառնալ Փարիզ–Մինսկ–Երևան երթուղիով: