Բաժիններ՝

«Մանչեսթեր Յունայթեդը» մտադիր է վաճառել Լինգարդին. Սուլշերն այլևս չի վստահում ֆուտբոլիստին

«Մանչեսթեր Յունայթեդի» կիսապաշտպան Ջեսի Լինգարդը կարող է լքել ակումբն ամառային տրանսֆերային պատուհանի ընթացքում, հայտնում է Goal.com-ը:

Ըստ աղբյուրի՝ մանկունյանցիները նախատեսում են վաճառել ֆուտբոլիստին, քանի որ «Մանչեսթեր Յունայթեդի» գլխավոր մարզիչ Օլե-Գունար Սուլշերը կորցրել է վստահությունը խաղացողի նկատմամբ: Ամռանն ակումբը ցանկանում է ամրապնդել կիսապաշտպանությունը և դիտարկում է «Բորուսիայի» հարձակվող Ջեյդոն Սանչոյին, «Ասթոն Վիլայի» կիսապաշտպան Ջեք Գրիլիշին և «Լեսթերի» կիսապաշտպան Ջեյմս Մեդիսոնին:

Կիսապաշտպան Բրունու Ֆերնանդեշի և հարձակվող Օդիոն Իգալոյի ժամանումը բացասաբար է անդրադարձել անգլիացու խաղային ժամանակի վրա: Լինգարդը վարձել է գործակալ Մինո Ռայոլային՝ կարիերայի շարունակության տարբերակներ փնտրելու համար:

Պատրաստեց Անի Գաբուզյանը

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս