Բաժիններ՝

Առաջին տիկնոջ մակարդակով մեր երկրում հերոսություն է համարվում բացահայտ պոռնկություն, պղծություն քարոզելը. քահանա

ՀԱԵ Վիրահայոց թեմի հոգևորական Տեր Տաթև քահանա Մարուքյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Հա մտածում էի չխոսեմ վարչապետի կնոջ մասին, հակապետական դրսևորում չցուցադրենք և այլն…բայց արդեն լռել չի լինում։ Առաջին տիկինը շնորհավորում ու գովերգում է ԱՄՆ ում «իբր հերոս կին» մրցանակ ստացած մի մեկին՝ լուսի քոչարյան անունով, ում հերոսությունը կայանում է իբր թե Հայաստանում սեփական ընտանիքում բռնության ենթարկված կանանաց կեղծ նամակներ պատրաստելու մեջ։ Սրա հերոսությունը նաև այն է, որ քարոզում է ազատվել Եկեղեցուց, հավատքից, 18 տարեկան լրացած աղջիկներին կուսությունից զրկել, մի խոսքով ամեն մի պղծություն ու պոռնկություն՝ «ազատություն» կեղծ որակման տակ։

Փաստորեն արդեն բացահայտ պոռնկություն, պղծություն, անհավատություն քարոզելը մեր երկրում հերոսություն է համարվում առաջին կնոջ մակարդակով։ Ամբողջ աշխարհում սատանան բացահայտ է արդեն պայքարում հավատքի դեմ, հատկապես ատելով ատում է Սբ Կույս Մարիամին իր անսահման սրբության ու բարության համար, իր մունետիկներին տարածում է հատկապես կուսության ու մաքրության դեմ պայքարելու համար։ Սրա մունետիկներից է լրբորեն ամեն մի սրբության դեմ պայքարող այս լուսի քոչարյանը, որին շնորհավորում ու գովերգում են պետական մակարդակով։ Հետևությունները թողնում եմ ձեզ։

Հ.Գ. ինձ բացարձակ արդեն չի հուզում, որ ձեզանից շատերը հիմա կգրեն բա սերժի ժամանակ էսպես կամ էնպես, կամ թե ՝ հերիք ծամեք մեր սիրելի վարչապետի՝ ընկեր նապոլեոնի միսը և այլն։ Անկախ քաղաքական անցուդարձից, անկախ նախկին ու ներկայից, բացաաաարձակ համոզված եմ ասածներիս ճշմարտացիությանը, ուզում եք ընդունեք, ուզում եք՝ ոչ։ Կներեք, որ միտքս ոչ_ով ավարտվեց, բայց դե ինչ արած…»:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս