«Տոտենհեմի» գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինիոն մասնակցել է կորոնավիրուսի դեմ պայքարին: Պորտուգալացի մասնագետը որպես կամավոր՝ մասնակցել է Age UK-ի (բարեգործական ընկերություն, որը մասնագիտացած է տարեցներին օգնելու համար) աշխատանքներին:
Տոկիոյի 32-րդ ամառային Օլիմպիական խաղերը հետաձգվեցին մեկ տարով:
Վաղվանից դադարեցվում է նաև միջմարզային և մարզ-Երևան-մարզ հանրային տրանսպորտի գործունեությունը:
Ֆուտբոլի Եվրոպայի առաջնության հետաձգումը պատմական իրադարձություն է: ՈՒԵՖԱ-ի նախագահ Ալեքսանդր Չեֆերինը նույնիսկ կորոնավիրուսային համաճարակն անվանեց «պատմության ամենամեծ ճգնաժամը, որի հետ բախվել է ֆուտբոլը»: Բայց ոչ բոլոր ֆուտբոլիստներն են դժգոհ, որ Եվրոպայի առաջնությունը հետաձգվել է։ Հետաձգումը կարող է նրանց տալ առաջնությանը մասնակցելու հնարավորություն։
Քաղաքագետ Գագիկ Համբարյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է:
COVID-19 կորոնավիրուսային վարակի տարածման կապակցությամբ Հայաստանի շատ կազմակերպություններ իրենց աշխատակիցներին տեղափոխում են տնից աշխատանքի։ Երբ կազմակերպությունների աշխատակիցները աշխատում են տեղային ցանցի շրջանակում, տվյալների փոխանակման ամբողջ գործընթացն տեղի է ունենում կազմակերպությունների պաշտպանական լուծումների հսկողությամբ։
Վերլուծության հեղինակները հաշվի են առել խաղացողների աշխատավարձերը, իմիջային իրավունքներից ստացվող եկամուտները և անցած մրցաշրջանում ստացված պարգևավճարները:
ՀՀ ոստիկանությունը, համաձայն պարետի որոշման, կազմակերպված հսկողություն է իրականացնում քաղաքացիների տեղաշարժը վերահսկելու ուղղությամբ:
Հայտնի է, որ բարդ ժամանակների անխուսափելի ուղեկիցը տարատեսակ լուրերն են ու հանրային տագնապը: Ու որքան լարված է իրավիճակը, այնքան ֆանտաստիկ են դրանք դառնում, ասեկոսների ժանրից երբեմն անցնելով դավադրության տեսության, չճանաչելով որևէ տրաբանություն:
Միջազգային օլիմպիական կոմիտեն առաջիկա մի քանի օրերի ընթացքում կհայտատարի Տոկիոյի Օլիմիական խաղերի հետաձգման մասին:
«Միացյալ Նահանգների հետ ավելի սերտ աշխատելով՝ Հայաստանն ավելի հեշտորեն առաջ կմղի իր շահերը նաև ԼՂ հակամարտության կարգավորման գործընթացում, քանի որ ԱՄՆ-ը համանախագահ երկիր է»,- այս մասին մեզ հետ զրույցում ասաց բրիտանացի վերլուծաբան Նեյլ Մաքֆարլեյնը՝ անդրադառնալով Միացյալ Նահանգների կողմից Արցախին տրվող ուղիղ աջակցության կրճատմանը։
Մարտի 20-ին ԵԽ Խոշտանգումների կանխարգելման կոմիտեն հրապարակել է Կորոնավիրուսի վարակի հետ կապված հրատապ սկզբունքները։ Սկզբունքների շարքում շեշտվում է, որ պետք է առավել շատ կիրառվեն ազատությունից զրկելուն որպես այլընտրանք կիրառվող միջոցները։ Այսպիսի քաղաքականություն է որդեգրել Եվրոպան, իսկ Հայաստանում կատարվում է ճիշտ հակառակը։
Պարետի 24.03.2020 թվականի № 14 որոշմամբ որոշ բացառություններով արգելվել է տնտեսական գործունեության տեսակներով զբաղվելը:
Փոփոխությունների նախագծի բովանդակությունից պարզ են դառնում ժամանակավորապես ներմուծվող նոր կարգավորումների կիրառական կոնկրետ խնդիրներ: Մասնավորապես՝ Աշխատանքային օրենսգրքով սահմանվելու են նոր կարգավորումներ, որոնք մեղմ ասած հեռու են որոշակիության սկզբունքից և գործնականում առաջացնելու են նոր խնդիրներ գործատու-աշխատող հարաբերություններում: Հետևանքում ունենալու ենք նոր հիմքեր աշխատանքային վեճերի համար:
«Հիմա ինձ հետ ամեն ինչ լավ է, ես զգում եմ, որ ապաքինվել եմ: Երեք-չորս օր տևեց, որպեսզի ախտանիշները վերանան:
Հաշվի առնելով Հայաստանի Հանրապետությունում նոր կորոնավիրուս վարակի տարածման վտանգը և ելնելով շփումների սահմանափակման անհրաժեշտությունից` վարակի տարածումը կանխարգելող միջոցառումների շրջանակներում, ՀՀ ազգային անվտանգության ծառայության կենտրոնական և տարածքային ստորաբաժանումները ժամանակավորապես դադարեցնում են քաղաքացիներից, հասարակական կամ այլ կազմակերպություններից դիմումների, հարցումների, բողոքների, հաղորդումների և այլ գրությունների առձեռն (թղթային) տարբերակով ընդունման գործընթացը։
Չինաստանի Հուբեյ նահանգի Իչան քաղաքում մարդիկ ուղիղ 3 շաբաթ եղել են մեկուսացված, չէին կարող դուրս գալ տնից՝ նույնիսկ սննդամթերք գնելու համար։ Փոխարենը կարող էին պատվիրել սննդամթերք, որի առաքումը տևում էր 2-3 օր։ Մեկուսացման ռեժիմից առաջ և հիմա այնտեղ հայտարարված է կարանտին, ինչը ենթադրում է, որ շաբաթը 2-3 անգամ կարող են տնից դուրս գալ, զբոսնել կամ առևտուր անել։
Այսօր արդեն առողջացումով հիվանդանոցներից դուրս են գրվել կորոնավիրուսով նախկինում վարակված 4 քաղաքացիներ, ինչպես նաեւ մեկուսացումից տուն է վերադառնում 37 քաղաքացի:
«Վաղվանից սկսած՝ մինչև մարտի 31-ը անձանց տեղաշարժի առումով մենք անցնելու ենք մի փոքր ավելի խիստ սահմանափակումների»:
Ինֆեկցիոն հիվանդանուցում բուժվող ևս 2 քաղաքացու մոտ վիրուսի տեստը բացասական է, վաղը կրկնելուց և բացասական պատասխանից հետո, նրանք նույնպես դուրս կգրվեն։
Վերջին օրերին ոստիկանության Թալինի բաժնում տեղեկություններ էին ստացվում, որ տարբեր անձինք «Հյուսիս-հարավ» ճանապարհահատվածից տարբեր ծավալներով բազալտի մանրացված խճաքար են գողացել ու բեռնատար մեքենաներով տեղափոխել իրենց բակ։
ՀՀ ոստիկանության լրատվության վարչության պետի տեղակալ Էդգար Ջանոյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է:
«Սև-սպիտակ» մտածողությունը ցանկացած հեղափոխության հիմքն է: Չկա «սև-սպիտակ», չկա պայքար, չկա էքսպրեսիա ու խանդավառություն։ Միայն նման բաժանումներն են մարդկանց ստիպում բարձրանալ բարիկադներ ու գնալ զոհողությունների:
Ըստ Diario Sport-ի, «Բարսելոնան» մտադիր չէ ամռանը բաժանվել Դեմբելեից: Ակումբը կարծում է, որ նախ և առաջ՝ ճիշտ չի լինի այդպես վարվել ֆուտբոլիստի հետ, ով պարզապես ապաքինվել է լուրջ վնասվածքից և ընդհանուր առմամբ բաց է թողել մոտ 6 ամիս:
Տեղաշարժման թերթիկները քաղաքացիները կարող են տպել covid19.am կայքից: Կառավարության մամուլի կենտրոնում կայացած ասուլիսում տեղեկացրեց փոխվարչապետ Տիգրան Ավինյանի խորհրդական Սուրեն Քրմոյանը՝ հավելով նաև, որ ցանկացած թղթային կրիչի վրա տեքստը կարող է դրվել:
Մարտի 19-ին ոստիկանություն զանգած քաղաքացին հայտնեց, որ Աբովյան քաղաքի սուրճեփ սարքերից մեկից գողություն են արել։
Կառավարության մամուլի կենտրոնում մեկնարկած ասուլիսում փոխվարչապետ Տիգրան Ավինյանի խորհրդական Սուրեն Քրմոյանն անդրադարձավ պարետի այսօրվա որոշմանը, որով սահմանափակվում է նաև ՀՀ ողջ տարածքում հանրային ծառայության իրականացումը:
Marca-ն հրապարակել է «Բարսելոնայի» խաղացողների խորհրդանշական հավաքականը, որոնց տրանսֆերները 21-րդ դարում ակումբի համար վատագույնն են եղել՝ հաշվի առնելով գները և սպասումները:
Երևանի նախկին քաղաքապետ, տրանսպորտի նախկին նախարար Գագիկ Բեգլարյանը, որը մեղադրվում է 233 միլիոն դրամի գույքի յուրացման համար և որի նկատմամաբ հայտարարվել է հետախուզում, չի ընդունում իրեն առաջադրված մեղադրանքը:
Գիտությունների ազգային ակադեմիայի Ա.Լ. Թախտաջյանի անվան Բուսաբանության ինստիտուտի Կարգաբանության բաժնի աշխատակից, կենսաբանական գիտությունների թեկնածու, ավագ գիտաշխատող Մերինե Սարգսյանն ահազանգում է՝ արդեն մի քանի ամիս է՝ իր նկատմամբ հոգեբանական ճնշումներ են գործադրում ինստիտուտում, իսկ պատճառն այն է, որ 2018 թվականի տարեվերջյան հաշվետու ժողովի ժամանակ ասել է, թե շենքերն ունեն վերանորոգման կարիք, մանրահատակն ամբողջությամբ պոկված է: