Թունիսում երեք նոր դեպք հայտնաբերելուց հետո կորոնավիրուսով վարակվածների թիվը հասել է հինգի:
Երևանի ավագանու «Բարգավաճ Հայաստան» խմբակցության ղեկավար Միքայել Մանրիկյանն ուսումնասիրել է Երևան քաղաքի 2019թ. բյուջեի կատարման տարեկան հաշվետվությունը և եկել այն եզրակացության, որ քաղաքային իշխանության կողմից որոշ կետեր թերակատարվել են, ու սա՝ այն դեպքում, երբ մայրաքաղաքն ունի համապատասխան աշխատանքների համար բյուջեով նախատեսված գումարները:
Հայաստանյան քաղաքական օրակարգում, որն իրականում շատ աղքատիկ է, գրեթե ամենօրյա ռեժիմով ականատես ենք լինում զավեշտալի մի նոր տեսարանի։
Իրավապաշտպան Արսեն Բաբայանը ֆեյսբուքյան իր էջում գրում է:
Սիրիայի իշխանությունները վերականգնել են Հալեպի գլխավոր հիվանդանոցը. այնտեղ գործում է 21 բաժանմունք՝ ժամանակակից ավտոմատացված սարքավորումներով եւ հարյուրից ավելի մասնագետներով:
Գերմանիայում գրանցվել է նոր տիպի կորոնավիրուսից մահվան երկու դեպք:
ԱՀ կառավարության ֆինանսավորմամբ՝ Ասկերանի շրջանի Աստղաշեն գյուղում կառուցվել է «Աստղիկ» մանկապարտեզը, որի պաշտոնական բացումը տեղի կունենա մոտ օրերս:
ՀՀ Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանի գլխավորած պատվիրակությունը Սերբիայի Հանրապետության Ազգային ժողովի նախագահ Մայա Գոյկովիչի հրավերով մարտի 9-11-ը կգտնվի Բելգրադում:
Ինչպես հայտնի դարձավ անցյալ շաբաթ, «Լիդիան» ընկերության հայաստանցի բաժնետերերի մի խումբ գործընթաց է սկսել, որ կարող է հանգեցնել նաև դատական հայցի՝ պահանջելով կառավարությունից վերականգնել Ամուլսարի պարապուրդի հետևանքով իրենց կրած վնասը։ Նրանց, ամենայն հավանականությամբ, միանալու են նաև այլ բաժնետերեր։ Մեզ հաջողվեց կապ հաստատել դիմումատուներից մեկի հետ, որն առայժմ չցանկացավ, որ իր անունը հրապարակվի՝ ասելով, թե դա կարվի արդեն դատական հայցի դեպքում։ Սակայն պատասխանեց մեր մի քանի հարցերի։
Ծաղկաձորի «Golden Palace» հյուրանոցը հասկանալի պատճառներով այսօր հանրության ուշադրության կենտրոնում է: Իսկ թե որքան ջանք թափվեց այդ երկու թե ավելի տարի չգործող հյուրանոցը հաշված օրերի ընթացքում վերաշահագործելու համար՝ ցավոք գիտեն քչերը: Մամուլի աչքից տվյալ հանգամանքը գրեթե աննկատ մնաց: Եվ իզուր:
Մարտի 8-ի և կանանց միամսյակի առթիվ տոնական ընդունելություն է կազմակերպվել նախագահական նստավայրում:
Մարտի 9-ին փոխվարչապետ Տիգրան Ավինյանի գլխավորությամբ կառավարությունում տեղի է ունեցել Հայաստանի Հանրապետությունում կորոնավիրուսի տարածումը կանխարգելող աշխատանքները համակարգող հանձնաժողովի նիստը:
Forex միջազգային շուկայում դոլարի փոխարժեքն աճել է 9,5 տոկոսով եւ գերազանցել 75 ռուբլու նշագիծը: Եվրոյի փոխարժեքը վեր է բարձրացել 85 ռուբլուց (փակման նախորդ նստաշրջանի մակարդակի նկատմամբ աճը կազմել է 10 տոկոս):
ՀՀ գլխավոր դատախազությունը հաստատել է Սահմանադրական դատարանի նախագահ Հրայր Թովմասյանի և Արդարադատության նախարարության աշխատակազմի օրինականության վերահսկողության տեսչության նախկին պետ, Թովմասյանի սանիկ Նորայր Փանոսյանի գործով մեղադրական եզրակացությունը և այն ուղարկել դատարան:
«Վարդանյան ընտանիք» բարեգործական հիմնադրամը 48 միլիոն 671 հազար դրամ ընդհանուր արժեքով գույք է նվիրել Պաշտպանության նախարարությանը։
Փաստաբան Լուսինե Սահակյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է:
«Նորք-Մարաշ» ԲԿ-ի սրտային վիրաբույժներ Հրայր Հովակիմյանը և Գագիկ Հեբոյանը Հայաստանի համար աննախադեպ վիրահատություն են արել՝ տեղադրել են երեխայի սրտի ձախ փորոքի ֆունկցիաները կատարող սարք: ԲԿ-ի Մանկական բաժանմունքի վարիչ, մանկական սրտաբան Հովհաննես Զոհրաբյանը լրագրողների հետ զրույցում պատմեց, որ սրտամկանի խնդիրներ երեխայի մոտ առաջացել են 1 տարեկանից, հիմա նա 4.5 տարեկան է: «Երեխան տարիներ շարունակ մեր հսկողության […]
Հայաստանի շախմատի կանանց ընտրանու անդամ Աննա Սարգսյանը նոր կարգ է լրացրել:
Փաստաբան Երվանդ Վարոսյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Այսօր հաղորդագրություն տարածվեց այն մասին, որ Արամ Վարդանյանի նկատմամբ հետախուզում է հայտարարվել ու դատարանի որոշմամբ նրա նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել կալանավորումը։ Հաղորդագրությունը համեմված էր նաև տեղեկությամբ, որ Արամ Վարդանյանը որպես մեղադրյալ է ներգրավվել մարդու առևանգում և կողոպուտ կազմակերպելու, ինչպես նաև սպանության փորձի համար։
Մարտի 6-ին ոստիկանության Երևան քաղաքի վարչության քրեական հետախուզության բաժնի 6-րդ բաժանմունքի աշխատակիցները գրպանահատության երեք դեպք բացահայտեցին:
Մարդու իրավունքների պաշտպանը մեկնարկել է կանանց հաջողության պատմությունների հանրային իրազեկման արշավ, որը նպատակ ունի կոտրել հասարակությունում կանանց դերի վերաբերյալ կարծրատիպերը և հաջողված պատմություններով ոգեշնչել հասարակությանը։
Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելը կարծում է, որ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ դինամիկ քննարկումները երկկողմ հարաբերությունները դարձնում են չափազանց ամուր:
Քաղտեխնոլոգ Կարեն Քոչարյանն ապրիլի 5-ի հանրաքվեին ընդառաջ «Այո»-ի և «Ոչ»-ի շտաբների քարոզչական ռազմավարություն չի տեսնում: Նա պնդում է՝ իշխանական կողմն այս գործընթացի համար այլ ծրագրեր ուներ, որոնք, սակայն, չկարողացավ իրականացնել:
Հայաստանի բռնցքամարտի հավաքականի ամենաերիտասարդ մասնակից Գոռ Ներսիսյանը Լոնդոնի մրցաշարում կպայքարի չեմպիոնության համար:
168 Լրահոս
Հայաստանի ձյուդոյի հավաքականի անդամ Ֆերդինանտ Կարապետյանը կմասնակցի Եկատերինբուրգի վարկանիշային մրցաշարին:
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն աշխատանքային այցով ժամանել է Բրյուսել: ՀՀ կառավարության ղեկավարը նախ հանդիպում է ունեցել Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի հետ: Տեսալուսանկարահանման արարողությունից հետո Հայաստանի վարչապետը և Եվրոպական խորհրդի նախագահը քննարկել են Հայաստան-ԵՄ հարաբերություններին վերաբերող հարցերի լայն շրջանակ: Քննարկման առանցքում է եղել Հայաստանում իրականացվող ժողովրդավարական բարեփոխումների լայն օրակարգը:
Քիչ առաջ ուշագրավ միջադեպ տեղի ունեցավ Բրյուսելում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի և ԵԺԿ նախագահ Դոնալդ Տուսկի հանդիպման ընթացքում: Ինչպես հայտնի է, շարունակվում է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի աշխատանքային մեկօրյա այցը Բրյուսել, որը մեկնարկեց Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի հետ հանդիպմամբ՝ առանց ձեռքսեղմման:
Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն այսօր հյուրընկալել է Հայաստանի Ազգային հերոս, պետական-քաղաքական գործիչ Կարեն Դեմիրճյանի այրուն՝ «Կարեն Դեմիրճյան» բարեգործական հիմնադրամի տնօրեն Ռիմա Դեմիրճյանին:
Կառավարության նախորդ նիստի օրակարգով ընդգրկված չզեկուցվող 23 հարցերից մեկն էլ վերաբերում էր «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» ՀՀ օրենքում փոփոխություն կատարելու մասին որոշման նախագծին: Նախագծով առաջարկվում է ընտանեկան պայմաններից ելնելով՝ 6 ամիս ժամկետով տարկետում տրամադրել հայտարարված զորակոչին զորակոչի ենթակա այն քաղաքացուն, ում ընտանիքի անդամը մահացել է հայտարարված զորակոչի ընթացքում: