
Բարդ որոշում էր. Հայաստանի ֆուտբոլի ընտրանու նոր մարզիչ Կապարոս

Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմի նորանշանակ մարզիչ Խոակին Կապարոսն առաջին մեկնաբանությունն է տվել հավաքականը գլխավորելուց հետո:
«Սևիլիան» ինձ համար տան պես է, մարզչի աշխատանքն իմ կյանքն է: Հետաքրքրող առաջարկ ստացա Խինես Մելենդեսից` Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի տեխնիկական տնօրենից: Հայաստանի ընտրանին գլխավորելը բարդ, բայց հավասարակշռված որոշում էր: Ցանկությունս էր նորից իմ մասնագիտությանը վերադառնալ»,- նորանշանակ մարզչի խոսքը փոխանցում է Cope կայքը:
Խոակին Կապարոսը ծնվել է 1955 թվականի հոկտեմբերի 15-ին՝ իսպանական Ուտրետա քաղաքում։ Հայտնի է Բիլբաոյի «Ատլետիկում», «Դեպորտիվոյում» և հատկապես «Սևիլիայում» մարզչական աշխատանքով: «Սևիլիա» ֆուտբոլային ակումբի ղեկին ամենաշատ հանդիպումներ անցկացրած մարզիչն է։
2019 թվականին Կապարոսը պարգևատրվել է Սևիլիա նահանգի Ոսկե մեդալով։