«Փոփոխություն չենք անի, որ չասեք, թե ես հիմա էլ վարչապետ չեմ ուզում դառնամ, ուզում եմ նախագահ լինել». Փաշինյան
Կոտայքի մարզի Ծաղկաձոր քաղաքի «Գոլդեն Փելես» հյուրանոցում կարանտինի մեջ գտնվող քաղաքացիների առողջական վիճակը լավ է, գանգատներ չունեն:
2020 թվականի մարտի 9-ին՝ ժամը 17:00-ին, «Ալավերդու բժշկական կենտրոն» ՓԲ ընկերությունից Ոստիկանության Թումանյանի բաժին ահազանգ է ստացվել այն մասին, որ «աջ ազդրի կույր հրազենային վերք, աջ ազդոսկրի միջին երրորդականի բազմաբեկոր կոտրվածք» ախտորոշմամբ բժշկական կենտրոն է տեղափոխվել Լոռու մարզի Օձուն գյուղի բնակիչ: Վերջինս հայտարարել է, որ պայթյունի ձայն է լսել, որից հետո ազդրի շրջանում զգացել է ցավ:
««Ոչ»-ի դեմքը Սերժ Սարգսյանն ու Ռոբերտ Քոչարյանն են, որ խրամատում են դրել Հրայր Թովմասյանին ու թաքնվել նրա թիկունքում». Արամ Սարգսյան
«ՍԴ դատավորներին ընտրել են Սերժ Սարգսյանն ու Ռոբերտ Քոչարյանը. ընտրել են իրենց քմահաճույքով». Արամ Սարգսյան
Չինաստանում կորոնավիրուսի տարածման հետ կապված իրավիճակը շարունակում է բարելավման բացահայտ միտում դրսեւորել. վերջին 24 ժամվա ընթացքում ապաքինվել է 1578 մարդ, վարակվել է ընդամենը 24 հոգի, արձանագրվել է 22 մահաբեր վախճան։
Հասարակության իրեն «կանաչ» չհամարող հատվածը հանքարդյունաբերությունը ընկալում է որպես տնտեսության ոլորտ։ Ոլորտ, որ հավասարակշիռ վերաբերմունքի պարագային կարող է նույնպիսի բարիք լինել, ինչպես տնտեսության որևէ այլ ոլորտ։
ՀՀ պետական վերահսկողական ծառայությունն ուսումնասիրություն է իրականացրել ՀՀ պաշտպանության նախարարությունում՝ 2019 թվականի կարիքների համար դիզելային վառելանյութի ձեռքբերման գնման գործընթացի օրինականության և արդյունավետության նկատմամբ:
Նիկոլ Փաշինյանը «Այո»-ի քարոզարշավ է իրականացնում Գորիսում, Սիսիանում և Գորայքում. ՈՒՂԻՂ
Նյու Յորքում նախատեսված «Բիզնեսի իրականացումը կորոնավիրուսի ազդեցության ներքո» խորագրով համաժողովը Արտաքին հարաբերությունների խորհուրդը չեղարկել է կորոնավիրուսի տարածման պատճառով:
Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին չեղարկել է իր արատասահմանյան այցերը կորոնավիրուսի տարածման պայմաններում աշխարհում ստեղծված իրադրության կապակցությամբ, տեղեկացնում է «Գրուզիա Online»-ը
Մեծ Բրիտանիայի առողջապահության փոխնախարար Նադին Դորիսը հայտնել է, որ իր մոտ Covid-19 կորոնավիրուս է հայտնաբերվել։
ԱՄՆ-ի պետքարտուղար Մայք Փոմպեոն Իրանի իշխանություններին կոչ է արել մարդասիրական նկատառումներով երկրի բանտերից ազատ արձակել Միացյալ Նահանգների քաղաքացիներին։
Հինգ մարդ է զոհվել Ավստրալիայի հյուսիս-արեւելքի Քվինսլենդի նահանգում թեթեւշարժիչավոր ինքնաթիռի կործանման հետեւանքով:
Կուրթանեցի երիտասարդի պատմություն հետ կապված ուզում եմ նշել, որ առկա խնդիրների ու դրանց հնարավոր լուծումների մասին հնարավոր է խոսել միայն խնդրի ամբողջական բարձրաձայնման ու լիարժեք ուսումնասիրության արդյունքում, ինչով և ներկայումս զբաղված է Լոռու մարզպետարանի աշխատակազմը: Այս մասին Ֆեյսբուքի իր էջում գրել է Լոռու մարզպետ Անդրեյ Ղուկասյանը։
COVID-19 կորոնավիրուսով երեխայի վարակման առաջին դեպքն է գրանցվել Վրաստանում:
Վանաձոր-Ալավերդի-Վրաստանի սահման (Մ6) միջպետական ավտոճանապարհին մարտի 12-ին իրականացվելու են ժայռապայթեցման աշխատանքներ, ինչի հետևանքով նույն օրը՝ ժամը 11:00-19:00-ն ընկած հատվածում, Թումանյան քաղաքից մինչև Օձունի խաչմերուկ ճանապարհահատվածը փակ է լինելու երթևեկության համար։
Նավթի գները մարտի 11-ին աճում են ԱՄՆ-ի տնտեսության աջակցման խթանիչ միջոցների սպասման պայմաններում, սակայն շուկայի մասնակիցների տրամադրության վրա ազդում են այդ միջոցառումների անորոշությունը՝ կապված ժամկետների ու մասշտաբների հետ։
Թուրքիայում գրանցվել է նոր տիպի կորոնավիրուսով վարակման առաջին դեպքը:
«Երեքշաբթի օրվա երեկոյի դրությամբ 37 նահանգներում եւ Վաշինգտոն քաղաքում կորոնավիրուս է հայտնաբերվել առնվազն 1004 մարդու մոտ, վիրուսով վարակված 31 մարդ մահացել է»,- գրում է թերթը՝ վկայակոչելով տվյալների սեփական բազան:
Եվրոպայի ծանրամարտի առաջնությունը հետաձգվել է կորոնավիրուսի պատճառով: Այս մասին հայտնում է միջազգային ֆեդերացիան: Եվրոպայի առաջնությունը, որն այս տարի պետք է կայանար Մոսկվայում ապրիլի 2-14-ը, հետաձգվել է մինչև հունիս: Այն կկայանա հունիսի 13-21-ը:
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է․ «Դատական համակարգը հայտնվել է խնդրի առջեւ: Ինչպես հայտնի է, մինչեւ մարտի 31-ը հայտարարագիր ներկայացնելու ենթակա պաշտոնյաները դրանք պետք է ներկայացնեն Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողով: Եվ այդ աշխատանքներն իրականացնելու նպատակով կառավարության հունվարի 30-ի նիստում հաստատվել էր հայտարարատու պաշտոնատար անձանց եւ նրանց ընտանիքի անդամների կողմից լրացվող տարեկան, պաշտոնեական պարտականությունները ստանձնելու եւ պաշտոնեական պարտականությունները դադարեցնելու հայտարարագրերի օրինակելի ձեւերը:
ՀՀ ազգային անվտանգության ծառայությունը, հավատարիմ լինելով քաղաքացիների հիմնարար սահմանադրական իրավունքներին, մասնավորապես կյանքի իրավունքը տարբեր սպառնալիքներից պաշտպանելու գործառութային սկզբունքին, հետևողական պայքար մղելով անձնական և հասարակության հարաբերություններում բռնության կիրառումն ի սպառ բացառելու ուղղությամբ, հանցավորության դեմ պայքարում օրենքով իրեն վերապահված գործառույթների շրջանակներում ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների և քննչական գործողությունների արդյունքում ստացել է փաստական տվյալներ ՀՀ քաղաքացիների պատվիրված սպանություններ նախապատրաստելու, ապօրինի կերպով հրազեն ձեռք բերելու և մի խումբ անձանց կողմից պահելու, կեղծ փաստաթղթերի օգտագործմամբ ՀՀ պետական սահմանը պարբերաբար հատելու վերաբերյալ։
«Իրավունք» թերթը գրում է. «Իմ քայլի» քաղաքական կուլիսներում շրջանառվող խոսակցությունների համաձայն՝ հնարավոր է՝ ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության եւ սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Մխիթար Հայրապետյանը լքի Ազգային ժողովը:
ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Սիփան Փաշինյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Սիրելի հայրենակիցներ, այսօր այցելելու եմ Կուրթան գյուղի սոցիալապես անապահով ընտանիքին, լավ լուր ունեմ հայտնելու, մանրամասների մասին կտեղեկացնեմ ավելի ուշ»:
«Հրապարակ» թերթն իր խմբագրականում գրում է. «Երբ օրեր առաջ որոշ «խելացիներ» հայտարարում էին, թե «եկեք «ոչ»-ի ճակատ չձեւավորենք, որ Նիկոլ Փաշինյանը թիրախ չունենա, չկարողանա «այո»-ի օգտին քվեներ կորզել հակաքարոզչության միջոցով», եւ ասում էին՝ որ օրը Սերժ Սարգսյանն ու Ռոբերտ Քոչարյանը հրաժեշտ տան քաղաքականությանը, ու նոր քաղաքական ուժեր հայտնվեն դաշտում, Փաշինյանն այլեւս կզրկվի նախկիններով վախեցնելու թեմայից, ու ընդդիմադիր դաշտը կկայանա, ես ծիծաղում էի նրանց միամտության վրա։
«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ մարտի 11-ին պլանային և վերանորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով, հետագայում վթարներից խուսափելու համար կհոսանքազրկվեն`
«Փաստ» թերթը գրում է. «Երեկ վարչապետ Նիկոլ Փաշինյանը լիարժեք երջանկության մեջ էր՝ երկարատեւ ընդմիջումից հետո հանրահավաք կազմակերպելու ու ելույթ ունենալու հնարավորություն ուներ, այն էլ՝ մի քանի բնակավայրերում: Երջանկությունն ավելի է ամբողջանում այն հանգամանքով պայմանավորված, որ առջեւում այդպիսի մոտ երեք շաբաթ կա: Քարոզարշավին մասնակցելու համար նա նույնիսկ արձակուրդ է վերցրել:
«Հայաստանի Հանրապետություն» թերթը գրում է. ««Տասներեք-տասնչորս տարեկան տղեկ էր: 1975 թ. մարտի 1-ն էր: Առանց տնեցիներին տեղյակ պահելու, դուրս է գալիս տանից ու գնում դեպի իր նախնիների երկիրը: Քայլում է Մասսի ուղղությամբ: 5 օր ու գիշեր քայլում է մինչեւ ծնկները հասնող ձների միջով: Գիշերը մնում է ծիրանի ու խաղողի այգիներում: Քնել հնարավոր չէր. ատամները ցրտից շխկշխկում էին: Անցավ վերջին գյուղը ու հայտնվեց փշալարերի առաջ: Ու արդեն սահմանապահների նախաձեռնությամբ Արտաշատի ՊԱԿ-ի բաժանմունքում էր…
«Հրապարակ» թերթը գրում է. «Ի՞նչ էր ակնարկում Սյունիքում մերժված փոխմարզպետ Նարեկ Բաբայանը, Նիկոլ Փաշինյանի մարզ այցելությունից առաջ ArmDaily.am-ի հետ զրույցում ասելով՝ այն համայնքապետերը, ովքեր կցանկանան աջակցել «Այո»-ին, իրենց լիազորությունների շրջանակներում, կարող են աջակցել: