Ռոբերտ Քոչարյանի և մյուսների գործով հերթական դատական նիստը հետաձգվեց, քանի որ նիստին ներկա չէր ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը: Ինչպես ավելի վաղ տեղեկացրել էինք, Ռոբերտ Քոչարյանի փաստաբանի փոխանցմամբ, Ռ. Քոչարյանն առնվազն մի քանի օր պետք է մնար «Էրեբունի» բ/կ-ում: Այս մասին դատարանը ծանուցվել էր, և հենց այդ հիմքով դատավոր Աննա Դանիբեկյանը նիստը հետաձգեց:
Քրեական ոստիկանության գլխավոր վարչության կոռուպցիոն և տնտեսական հանցագործությունների դեմ պայքարի վարչությունում տեղեկություններ են ստացվել, որ թիվ 12 պոլիկլինիկայի նորանշանակ տնօրենը աշխատակիցներից մեկից պահանջել է, որ նա այցելուներից, այսպես ասած՝ որպես «թեյավճար», փող հավաքի և ամեն ամիս, որպես կաշառք, 50 հազար դրամ տա իրեն՝ սպառնալով և ակնարկելով, որ հակառակ դեպքում կազատի աշխատանքից։
Նախագծի հեղինակներին հորդորում եմ յոթ անգամ չափել, մեկ անգամ կտրել: Եթե անգամ դուք, կամ ես խորացել ենք ու գիտենք այս ինստիտուտի նրբությունները, օրենքում գրված ամեն դրույթի տրամաբանությունը, դա ամենևին այդպես չէ կիրառող մարմնի ամեն աշխատակցի դեպքում: Հատկապես քաղաքական ցուցումի դեպքում իրենց վատ իմացությամբ նրանք կարճաժամկետ վնասելու են քաղաքացուն, միջնաժամկետ ու երկարաժամկետ կտրվածքով` պետությանը:
Բոլոր այն ժամանակավոր հոսպիտալները, որոնք Ուհանում կազմակերպվել էին կորոնավիրուսային ինֆեկցիայով հիվանդներին ընդունելու համար, փակվել են պացիենտների դուրս գրվելուց հետո:
Ադրբեջանի վեցերորդ գումարման Միլի մեջլիսը (խորհրդարան) մարտի 10-ին կայացած իր առաջին նիստում խորհրդարանի նախագահ է ընտրել Սահիբա Ալի ղըզը Գաֆարովային:
Գյումրիում ծեծի ենթարկված 13-ամյա աղջիկը գիտակցության է եկել, կարողանում է որոշակի բառեր արտասանել:
Իտալիայի իշխանությունների կողմից ամբողջ երկրի տարածքում կարանտին հայտարարելուց հետո Միլանից ժամանող առաջին ինքնաթիռը մարտի 10-ին, ժամը 13:10-ին վայրէջք կկատարի Երևանում: Դեպի Երևան ևս մեկ չվերթ նախատեսված է Հռոմից. ինքնաթիռի ժամանումը սպասվում է Երևանի ժամանակով ժամը 21:15-ին:
Ռուսական ընկերությունների բաժնետոմսերը մարտի 10-ին Մոսկվայի բորսայում գների կտրուկ անկում են արձանագրել նավթի գների փլուզումից հետո:
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի համոզմամբ՝ Հայաստանում չկա Սահմանադրությանը համապատասխան Սահմանադրական դատարան։
Մամուլի հրապարակումների համաձայն՝ Կառավարությունում առաջիկայում կադրային փոփոխություններ են տեղի ունենալու, և Կոտայքի մարզպետ Ռոմանոս Պետրոսյանը նշանակվելու է Տարածքային կառավարման նախարար, իսկ ներկայիս նախարար Սուրեն Պապիկյանը՝ փոխվարչապետ։
Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարությունը Իտալիայից, Ֆրանսիայից, Գերմանիայից, Իսպանիայից, Ճապոնիայից, Չինաստանից, Իրանից, Հարավային Կորեայից վերադարձող քաղաքացիներին կոչ է անում 14 օր խուսափել շփումներից և ինքնամեկուսանալ՝ ելնելով կորոնավիրուսով պայմանավորված իրավիճակից:
Իրանի հոգևոր առաջնորդ Այաթոլլա Ալի Հոմեյնին չեղարկել է մարտի 20-ի՝ իրանական Մաշադ քաղաքում իր ամանորյա ուղերձը երկրում մոլեգնող կորոնավիրուսի պատճառով: Այս մասին տեղեկացնում է reuters.com-ը:
Այս տարվա փետրվարի 20-ին համացանցում հայտնվեց «Թրանսփարենսի ինթերնեշնլ» կազմակերպության մի «վերլուծություն». այն վերնագրված էր՝ «Հայ Առաքելական եկեղեցին ամենակոռումպացված կառույցներից է»։
Պետական մարմինների կողմից մեկ անձից գնումները մշտապես հանրության ուշադրության կենտրոնում են։ Ազգային ժողովի` մեկ անձից կատարած գնումները, ըստ որոշ քննադատների, կառույցի իրականացրած գնումների շուրջ 40 տոկոսն է։
Գևորգ Պետրոսյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Շուտով շրջանառության մեջ կդնեմ նախագիծ, որով հնարավոր կլինի պայքարել կեղծ բարեպաշտների՝ ֆեյսբուքյան ֆեյքերի դեմ:
Իրավապաշտպան, «Ոչ» շտաբի ներկայացուցիչ Արսեն Բաբայանը խախտումներ է արձանագրել Ագարակում վարչապետ Նիկոլ Փաշինյանի կողմից իրականացվող քարոզարշավի ընթացքում:
Ձեռք բերված բավարար ապացույցների հիման վրա՝ Լոռու մարզի բնակչին մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի (սպանություն) 1-ին մասով, և նրա նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել կալանավորումը:
Որպես քաղաքական ուժի ղեկավար եւ Արցախի շարքային քաղաքացի, իմ անհանգստությունն եմ հայտնում սույն թվականի մարտի 31-ին Արցախում անցկացվելիք համապետական ընտրություններին ընդառաջ դիտորդական առաքելություն իրականացնող «Իրազեկ քաղաքացիների միավորում» ՀԿ ծրագրերի համակարգողների վերաբերյալ:
Լիդիան Արմենիայի մի խումբ աշխատակիցներ, որոնց իրավունքներն արդեն գրեթե 2 տարի ոտնահարված են կառավարության և ոստիկանության անգործության պատճառով, այլ ելք չտեսնելով՝ որոշել են իրենց իրավունքների պաշտպանությունը փնտրել դատական ատյաններում:
Հանրային կյանքում հայտնվեց նոր դեմք՝ Արամ Վարդանյան («Վստրեչի Ապեր»)։ Նա այսօր ամենավարկանիշային դեմքերից մեկն է։ Նրա մուտքը շռնդալից էր, նա կուսակցական չէ, քաղաքական ելույթներ չի ունեցել, չի քայլել, սուտ խոստումներ չի տվել։ Ուղղակի ստացվեց այնպես, որ սեփական տուն ոստիկանության ներխուժումից հետո մարդիկ սկսեցին նրա մասին իմացած պատմությունները հրապարակայնացնել։
Մոսկվայի բորսան սահմանել է դոլարի եւ եվրոյի փոխարժեքների հնարավոր փոփոխությունների նոր վերին սահմանը:
ԱՄՆ-ի կոնգրեսական Մարկ Մեդոուզը (հանրապետական Հյուսիսային Կարոլինայի նահանգից), Սպիտակ տան աշխատակազմի ղեկավարի պաշտոնում որի նշանակման մասին ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը հայտնել էր անցյալ շաբաթ, որոշել է մինչեւ մարտի 11-ը տանը մնալ այն բանի պատճառով, որ 10 օր առաջ կորոնավիրուսով վարակվածի հետ է շփվել ԱՄՆ-ի Հանրապետական կուսակցության պահպանողական շրջանների խորհրդաժողովում, որը տեղի է ունեցել փետրվարի 26-ից մինչեւ 29-ը Մերիլենդի նահանգում։
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ուղղաթիռով ժամանել է Ագարակ:
Սպային ծեծելու գործով մեղադրյալը՝ քրեական գործի և իրեն ազատ արձակելու մասին. ՈՒՂԻՂ
Մարտի 10-ին, ժամը 09:35-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Սյունիքի մարզի Կոռնիձոր գյուղում նկատվել է արկանման առարկա:
Նիկոսիայի ընդհանուր պրոֆիլի հիվանդանոցն առաջիկա 48 ժամվա ընթացքում չեղյալ է հայտարարել բոլոր վիրահատություններն այն պատճառով, որ այդ բժշկական հաստատության սրտավիրաբույժ Քրիզոստոմոս Կոկինոսն ախտահարված է նոր կորոնավիրուսով:
Աշխարհում COVID-19 կորոնավիրուսով վարակվածների ընդհանուր թիվը շարունակում է աճել եւ մարտի 10-ի առավոտվա դրությամբ հասել է 112 հազար 427-ի:
Կոտայքի մարզպետ Ռոմանոս Պետրոսյանի ասուլիսը՝ ՈՒՂԻՂ
Նիկոլ Փաշինյանը Ագարակում է։
ԱՄՆ-ում նոր կորոնավիրուսով վարակման դեպքերի թիվը գերազանցել է 700-ը: