Բաժիններ՝

Լիբանանում գրանցվել է կորոնավիրուսից մահվան առաջին դեպքը. Sky News Arabia

Լիբանանում մարտի 10-ին գրանցվել է կորոնավիրուսի հարուցած հիվանդությունից պացիենտի մահվան առաջին դեպքը: Այդ մասին հայտնել է Sky News Arabia հեռուստաալիքը։ Հեռուստաալիքի տվյալներով՝ մահացածը Լիբանան էր ժամանել Եգիպտոսից:

Վերջին օրերին նա լիբանանցի բժիշկների հսկողության տակ էր գտնվում Բիբլոս քաղաքի հիվանդանոցներից մեկում: Ընդամենը հանրապետությունում գրանցված է կորոնավիրուսով վարակման ավելի քան 40 դեպք: Վիրուսի տարածումից խուսափելու համար անցած շաբաթ իշխանությունները կարգադրել էին փակել կինոթատրոնները, թանգարանները եւ չեղարկել խորհրդաժողովները: Նաեւ դադարեցվել են պարապմունքները բոլոր ուսումնական հաստատություններում: Ավելի վաղ Լիբանանի իշխանությունները հայտարարել էին հանրային բոլոր զբոսայգիների փակման մասին, հաղորդել է ՏԱՍՍ-ը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մարտ 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Փետրվար   Ապրիլ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031