Քաղաքացիական ավիացիայի կոմիտեն տեղեկացնում է, որ Իտալիայում հունվարի 14-ին նախատեսված գործադուլի պատճառով մի շարք թռիչքներ չեղարկվելու են, իսկ գործադուլի ընթացքում իտալական Հռոմ և Միլան քաղաքներից Ryanair ավիաընկերության առաջին թռիչքները դեպի «Զվարթնոց» օդանավակայան կիրականացվեն ուշացումներով՝ նախապես սահմանված չվացուցակի ապահովման անհնարինության պատճառով:
Երևանում ժամեր առաջ մեկնարկած Քաղաքացիական պայմանագիր կուսակցության վարչության նիստն ավարտվեց:
«Ըստ իս՝ իրենք պատկերացնում են, որ Վանեցյանը վտանգ է ներկայացնում, որովհետև, եթե այդպես չպատկերացնեին, ապա նման գրոհ Վանեցյանի նկատմամբ չէր լինի։ Վանեցյանի վրա քրեական գործ չկարողացան հարուցել, դրա համար անցան երկրորդ փուլին՝ մարդկային հարաբերություններում այդ մարդու անվան հետ խաղալուն։ Այնպես չէ, որ ես խորապես պաշտպանում եմ Վանեցյանին, քանի որ նրա ղեկավարման ժամանակ ԱԱԾ-ն ինձ հետ շատ սխալ է վարվել, և ապագայում դա կապացուցվի, բայց ես հիմա տալիս եմ քաղաքական գնահատական՝ Փաշինյանը ոչնչացնում է իր դեմ խոսացողներին»,- ասաց Արա Վարդանյանը։
Նախորդ տարվա դեկտեմբերի 23-ին ոստիկանության Սպիտակի բաժնում հաղորդում ստացվեց, որ Լեռնավան գյուղի մի տնից գողացել են ոսկյա զարդեր ու 15 հազար ռուբլի։
«Դիրքապահ» քառօրյա պատերազմի մասնակիցների միավորում» ՀԿ ղեկավար Մանուել Մանուկյանը ֆեյսբուքյան իր էջում երեկ տեղադրել է տեսանյութ և կից գրել է, թե ցավում է, որ վարչապետի տիկին Աննա Հակոբյանի «արցունքներն անկեղծ չեն եղել»։
Առաջիկայում Երևանին, բառիս բուն իմաստով, կանգնելու վտանգ է սպառնում։ Երևանն անցել է կյանքի նոր ռիթմի՝ կայուն մշտական խցանումներ կոնկրետ ժամերի և ցանկացած պահի՝ անակնկալ խցանումներ։ Երևանում տեղաշարժվելը դառնում է դժվար լուծելի խնդիր։ Իսկ լուծումներ չկան։
«Որևէ խնդիր չեմ տեսնում, թող կանչեն իրավապահ համակարգից, ես ենթադրություն ունեմ, որոնց մասին ասել եմ և կասեմ նորից, որ դա իրականացվել է Նիկոլ Փաշինյանի անմիջական հրահանգով, որովհետև այն պաշտպանության միջոցները, որոնք իմ էջ մտնողները կարողացել են հաղթահարել, կարող էին անել միայն հատուկ ծառայության աշխատակիցները, որոնք ունեն համապատասխան միջոցներ»:
Հայ սցենարիստ, կինոռեժիսոր և պրոդյուսեր Սթիվեն Զաիլյանը առաջադրվել է «Օսկար» մրցանակի։
Ազգությամբ ադրբեջանցի օպերային երգիչ Յուսիֆ Էյվազովը «քաղաքական նկատառումներից ելնելով»՝ հրաժարվել է ելույթ ունենալ հայուհի սոպրանո Ռուզան Մանթաշյանի հետ:
Ոստիկանության ներքին անվտանգության վարչությունում օպերատիվ տվյալներ էին ստացվել, որ Երևանի բնակիչ երկու աղջիկ մի երիտասարդի անձնական կյանքին վերաբերող տեղեկություններ չհրապարակելու սպառնալիքով նախորդ տարվա նոյեմբերից մինչև այս տարվա հունվար ընկած ժամանակահատվածում նրանից պահանջել ու մաս-մաս ստացել են ընդհանուր 1․000․000 դրամ։
Ուշացրել են շատ։ Պատկերացրեք, որ իրենց խոսքերով «Սերժ Սարգսյանի հագով կարած» Սահմանադրությամբ առոք-փառոք ապրեցին ավելի քանի 1.5 տարի։ Այդ ընթացքում մենք երեք անգամ ուղարկեցինք դեռեւս 2014 թ.-ին՝ բացարձակ ժողովրդավարության համակարգի Սահմանադրությունը ու երեք անգամ էլ խուսափեցին (կամ չկարողացան) բանական պատասխան տալ։
Ռոման Բերեզովսկին մեծ ակնկալիքներ ունի«Փյունիկ»-ում իր մարզչական աշխատանքից:
Հունվարի 4-ին, ժամը 20.30-ի սահմաններում, բժշկական կենտրոնից ոստիկանության Արտաշատի բաժնում հաղորդում էր ստացվել, որ «որովայնի առջևի պատի ծակած, թափանցող վերք» ախտորոշմամաբ իրենց մոտ է տեղափոխվել Նորաշեն գյուղի մի բնակիչ:
Երևանում՝ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության գրասենյակում հրավիրվել է վարչության նիստ: Նիստին ներկա է ՀՀ վարչապետ, ՔՊ վարչության անդամ Նիկոլ Փաշինյանը:
Նախորդ տարի ամռանը ՀՀ արդարադատության նախարարության իրավական ակտերի նախագծերի հրապարակման միասնական կայքում հանրային քննարկման դրվեց «Հասարակական կազմակերպությունների մասին» ՀՀ օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» օրենքի նախագիծը, որը ամիսներ անց՝ դեկտեմբերին, Կառավարությունը հաստատեց։
ՀՀ 3-րդ նախագահ, Հայաստանի շախմատի ֆեդերացիայի նախագահ Սերժ Սարգսյանն այցելել է Հայաստանի շախմատի ակադեմիա (Chess Academy of Armenia), որտեղ հետևել է հունվարի 8-17-ն անցկացվող` Անդրանիկ Մարգարյանի հիշատակին նվիրված շախմատի 10-րդ միջազգային մրցաշարի ընթացքին:
Ազգային ժողովի Գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության և սպորտի հարցերի մշտական հանձնաժողովը դրական եզրակացություն տվեց «Հայաստանի Հանրապետության պետական մրցանակների մասին» օրենքի նախագծին: Այս մասին օրենքի նախագիծը հունվարի 13-ին ընթացող հանձնաժողովի նիստում ներկայացրեց ՀՀ արդարադատության նախարարի առաջին տեղակալ Ռաֆիկ Գրիգորյանը:
Կարևորելով Բուլղարիայի հայոց թեմի դերն ու նշանակությունը, տեղի հայ համայնքների ակտիվությունն ու ներգրավվածությունը հոգևոր ու ազգային կյանքում ընթացող իրադարձություններին՝ 2019թ. դեկտեմբերի 7-ից 2020թ. հունվարի 5-ը ընկած ժամանակահատվածում Ռումինիայի հայոց թեմի առաջնորդ և Բուլղարիայի հայոց թեմի Առաջնորդական Տեղապահ գերշ. Տ. Տաթև եպիսկոպոս Հակոբյանը հովվական այցով եղել է Բուլղարիայի մի շարք հայկական ծուխերում ու քաղաքներում:
Ամերիկյան կինոակադեմիան հրապարակել է «Օսկար»-ի հավակնորդների ցուցակը:
Ինչպես քննության ողջ ընթացքում, այնպես էլ դատավճռի դեմ ներկայացված վերաքննիչ բողոքում Արթուր Սաքունցն ու Արայիկ Զալյանը ահազանգել են, որ քննությունն իրականացվում է թերացումներով, դրանց վերաբերյալ միջնորդություններ են ներկայացրել, սակայն դատավոր Հ․ Մովսիսյանը հետևողականորեն մերժում էր միջնորդությունները, դրանք համարում անհիմն։
Քաղաքացիական ավիացիայի կոմիտեի նախագահ Տաթևիկ Ռևազյանը 2019 թվականի հոկտեմբերի 16-ին հայտարարեց, թե Ryanair լոուքոսթ ավիաընկերությունն արդեն Հայաստանում է, ու Ryanair-ի ղեկավարության հետ միասին հայտարարեցին, թե 30 եվրոյով հնարավոր կլինի Հայաստանից մեկնել եվրոպական երկրներ:
Ավստրալիայի տնտեսության ուղղակի վնասները անտառային հրդեհներից հետո կկազմեն շուրջ 3,5 մլրդ դոլար:
Բաքվում 30 տարի առաջ այս օրերին ադրբեջանցի ծայրահեղականները ներխուժում էին մարդկանց տներ, տանջամահ էին անում, սպանում էին հայերին, էթնիկ այլ խմբերի ներկայացուցիչներին:
Շաբաթ օրը Tert.am կայքի «Հարցազրույց» հաղորդաշարի եթերում փաստաբան Տիգրան Աթանեսյանն անդրադառնալով իր պաշտպանյալ Նորայր Փանոսյանի արդեն երկրորդ կալանավորման փաստին՝ ասել էր, որ Նորայր Փանոսյանին առաջարկել են համագործակցել նախաքննության մարմնի հետ, կոպիտ ասած՝ «ծախել» ընկերոջը՝ ՍԴ նախագահ Հրայր Թովմասյանին, զրպարտել նրան և չնստել: Հարցի շուրջ 168.am-ը զրուցեց փաստաբան Տիգրան Աթանեսյանի հետ:
«Փաշինյանների ընտանիքը անհանգստացած է այն փաստով, որ Արթուր Վանեցյանը իրենց մասին ինչ-որ գաղտնիքների է տիրապետում». քաղաքական վերլուծաբան Մենուա Հարությունյանն այս տպավորությունն է ստացել՝ կարդալով վարչապետի դստեր՝ Մարիամ Փաշինյանի ֆեյսբուքյան գրառումները՝ ուղղված ԱԱԾ նախկին տնօրեն Արթուր Վանեցյանին:
Այսօր մամուլում տեղեկություններ հայտնվեցին, թե Սահմանադրական դատարանի (ՍԴ) նախագահ Հրայր Թովմասյանը Հատուկ քննչական ծառայությունում (ՀՔԾ) է: Ավելի ուշ լուրեր տարածվեցին, թե վերջինս հարցաքննվել է:
Դեկտեմբերի 30-ից հունվարի 12-ը ճանապարհային ոստիկանության 1-ին սպայական գումարտակի ծառայողներն ուժեղացված ծառայություն են իրականացրել մայրաքաղաքում՝ պահպանվող հատուկ տարածք տեղափոխելով 183 մեքենա, որոնցից 171-ի վարորդները եղել են ալկոհոլի ազդեցության տակ, 11-ի վարորդները չեն ունեցել համապատասխան փաստաթղթեր, իսկ մի տրանսպորտային միջոցի վրա, առանց համապատասխան թույլտվության տեղադրված է եղել հատուկ ձայնային ազդանշաններ արձակելու սարքավորում։ Ուժեղացված ծառայության ընթացքում հայտնաբերվել է նաև առջևի հողմապակու լուսաթափանցելիության չափի խախտմամբ շահագործվող 4 մեքենա։
ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության և սպորտի հարցերի մշտական հանձնաժողովը դրական եզրակացություն տվեց լրատվական գործունեություն իրականացնողներին պետական միասնական գրանցամատյանից անվճար տեղեկատվություն տրամադրելու օրենքի նախագծին:
Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմի կիսապաշտպան Տիգրան Բարսեղյանը պայմանագիր է ստորագրել «Աստանա»-ի հետ:
Հունվարի 1-ից Հայաստանում գործում է Ճանապարհային ոստիկանության (ՃՈ) տուգանքների նոր՝ բալային համակարգը։ Յուրաքանչյուր վարորդի այսուհետև տրվում է 9 բալ, խախտումներ թույլ տալու դեպքում՝ 0,5, 1, 2, 3 կամ 4 տուգանային միավորները կհանվեն: