
Նոր թափ հաղորդել տնտեսության զարգացմանը. մանրամասներ ՔՊ վարչության նիստից

Երևանում ժամեր առաջ մեկնարկած Քաղաքացիական պայմանագիր կուսակցության վարչության նիստն ավարտվեց: ՀՀ վարչապետ, ՔՊ վարչության անդամ Նիկոլ Փաշինյանի մեկնելուց հետո լրագրողների հարցերին պատասխանեց ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանը: Նա տեղեկացրեց, որ քննարկվել են կուսակցական հարցեր:
«Մեր կուսակցության աշխատանքների հետ կապված հարցեր են քննարկվել, մնացածը հրապարակման ենթակա չէ»,-ասաց Սուրեն Պապիկյանը:
Ո՞րն է լինելու կառավարության 2020 թվականի գլխավոր անելիքները: Հարցին ի պատասխան Սուրեն Պապիկյանը նշեց, որ 2020-ը լինելու է տնտեսական հեղափոխության տարի:
«2019 թվականին ստեղծված ամուր հիմքերի վրա պետք է նոր թափ հաղորդենք տնտեսությանը»,-ասաց Սուրեն Պապիկյանը:
Լրագրողները խնդրեցին անդրադառնալ մամուլում տեղ գտած՝ ԱԱԾ նախկին պետ Արթուր Վանեցյանի մասին վերջին հրապարակումներին, սակայն Սուրեն Պապիկյանը հրաժարվեց չմեկնաբանել: