Ինձ համար կարևոր է ինքնազարգացումը. Բերեզովսկին` «Փյունիկը» մարզելու մասին
Ռոման Բերեզովսկին մեծ ակնկալիքներ ունի«Փյունիկ»-ում իր մարզչական աշխատանքից:
«Փյունիկ»-ի մամուլի ծառայության հետ զրույցում Բերեզովսկին խոսել է առաջիկա պլաններից: «Ինձ համար առաջնահերթ կարևոր էր ինքնազարգացումը` որպես մարզիչ և նպատակների հասնելու հստակ միջոցները: Ունեմ ֆուտբոլի իմ տեսլականը, որը կցանկանայի կյանքի կոչել»,-շեշտել է նա:
Բերեզովսկու խոսքով` «Սոչի»-ում մի քանի շաբաթ գլխավոր մարզիչ աշխատելուց հետո ինքն հասկացել է, որ մարզչական աշխատանքն իրեն հոգեհարազատ է: «Սա ինձ համար նոր մարտահրավեր է, և եթե տապալեմ, ապա գուցե ավարտեմ մարզչական աշխատանքս: Սակայն վստահ եմ, որ ամեն ինչ լավ է լինելու: Իմ կարծիքով, խաղադաշտում պետք է լինեն միանման մտածող մարդիկ և խաղն ընկալեն նույնությամբ, ինչպես նվագախմբում»,-ասել է նա:
Ռոման Բերեզովսկին «Փյունիկ»-ի գլխավոր մարզչի պաշտոնը ստանձնեց հունվարի 8-ին և ունի 2,5 տարվա պայմանագիր: Նա երկար տարիներ պաշտպանել է Հայաստանի ազգային հավաքականի դարպասը: Որպես ֆուտբոլիստ հանդես է եկել «Սյունիք Կ.», «Կոսմոս Կիրովեց», «Սմենա-Սատուրն», «Զենիթ», «Տորպեդո Մ.», «Դինամո Մ.» և «Խիմկի Մ.» ակումբներում: Ռոման Բերեզովսկին ֆուտբոլիստի կարիերան ավարտել է 2015թ.: Ֆուտբոլիստի կարիերան ավարտելուց հետո մարզչական գործունեություն է ծավալել Մոսկվայի «Դինամո»-ում, «Սոչի»-ում և Հայաստանի հավաքականում:
Ռոման Բերեզովսկուց բացի «Փյունիկ»-ի մարզչական շտաբին է միացել Սերգեյ Չիկիշևը (օգնական), ով մինչև «Փյունիկ» տեղափոխությունը մարզչական գործունեություն է ծավալել «Իրտիշ», «Տյումեն» և «Դինամո Մ.» ակումբներում: