Հայաստան ներկրվող շուրջ 800 անուն ապրանքների մաքսատուրքը կբարձրանա. ՈՒՂԻՂ
Թուրքիայի Իզմիր քաղաքի դատախազությունը 176 սպայի կալանավորման օրդեր է տվել, որոնց կասկածում են ընդդիմադիր իսլամական քարոզիչ Ֆեթուլլահ Գյուլենի կազմակերպության հետ կապերի մեջ, հաղորդել է Anadolu գործակալությունը:
ՀՀ էկոնոմիկայի նախարար Տիգրան Խաչատրյանն այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ամփոփելով տարին՝ ասաց, որ նախորդ տարվա հունվար-նոյեմբեր ժամանակահատվածի տնտեսական ակտիվության ցուցանիշը կազմել է 7,5 տոկոս: Նախարարության կանխատեսման համաձայն՝ նախորդ տարվա տարեկան ՀՆԱ իրական աճը կկազմի 7,5 տոկոս:
ՊԵԿ քննչական վարչությունում ՀՀ քրեական օրենսգրքի 188-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով հարուցված քրեական գործի նախաքննությամբ պարզվել է, որ անհատ ձեռնարկատեր հանդիսացող ֆիզիկական անձը, առանց համապատասխան թույլտվության զբաղվելով ձեռնարկատիրական գործունեությամբ` բնակելի տների կառուցապատմամբ և վաճառքով, ստանալով տարբեր պատվերներ` Երևան քաղաքում կառուցել և տարբեր անձանց է վաճառել բազմաթիվ բնակելի տներ, որոնցից հերթականը կառուցելու համար պատվիրատուից ստացել է 27.000 ԱՄՆ դոլար (համարժեք դրամ):
Առնվազն 41 մարդ է զոհվել Պակիստանի մի շարք նահանգներում եւ Քաշմիրի՝ նրա հսկողության տակ գտնվող մասում տեղատարափների ու ձյան առատ տեղումների հետեւանքով:
Եղվարդի ծննդատան աշխատողներին պետք է հերոսի կոչում տալ, ոչ թե փակել ծննդատունը. Ի՞նչ է արել պետությունը այս 30 տարվա մեջ Եղվարդի հիվանդանոցի համար, որ հիմա փակում է: Այս մասին այսօր` հունվարի 14-ին, ծննդատան մոտ բողոքի ակցիայի ժամանակ հայտարարեց եղվարդցիներից մեկը: Այս մասին գրում է news.am-ը:
Հունվարի 14-ին, ժամը 07:50-ին «911» ծառայություն ահազանգ է ստացվել, որ Երևանի Բաղրամյան պողոտայում՝ թիվ 8 պոլիկլինիկայի մոտակայքում, տեղի է ունեցել ՃՏՊ՝ վրաերթով (տուժածը գտնվում է ճանապարհի երթևեկելի հատվածում):
Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը պարզաբանումներ է ներկայացրել՝ Երևանի թիվ 92 մանկապարտեզ համայնքային ոչ առևտրային կազմակերպության շուրջ ստեղծված իրավիճակի վերաբերյալ:
Նաիրա Զոհրաբյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Երեկ, կեսգիշերից հետո, 3 անց 32 րոպեին ինչ-որ մեկը մուտք է գործել ԱԺ իմ պաշտոնական էլեկտրոնային հասցեն եւ իմ էլեկտրոնային հասցեից James Mayer ներկայացած մեկը էլեկտրոնային X հարթակում գրանցվելու հայտ է ուղարկել։ Սա այլեւս այլանդակություն է։ Ասեմ, որ ո՛չ իմ էլեկտրոնային հասցեն, ո՛չ իմ Messenger-ը, ո՛չ էլ իմ որեւէ այլ օգտահաշիվ որեւէ մեկի, կամ կառույցի համար հաստատապես հետաքրքրություն չեն ներկայացնում։
Մեծ Բրիտանիայի Լեյբորիստական կուսակցության հինգ անդամ է պայքարում կազմակերպության ղեկավար դառնալու համար, նրանց թվում չորս կին է եւ մեկ տղամարդ: Այդ մասին հայտնել է Financial Times-ը:
Հունվարի 14-ին Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցին նշում է Հովհաննես Մկրտչի ծննդյան տոնը: Հենց նա էր, որ ավետեց Քրիստոսի գալուստը: Նա Մարիամ Աստվածածնից հետո հաջորդ մեծագույն սուրբն է համարվում:
Տիգրան Խաչատրյանի տարեկան ամփոփիչ ասուլիսը՝ ՈՒՂԻՂ
Ինչ խնդիրներ կարող են առաջանալ, որքանո՞վ է իրագործելի և նպատակահարմար Հրապարակի տակ գտնվող պատմական շերտի բացումը. ՈՒՂԻՂ
ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը մտադիր է այս տարի լրացուցիչ 7,2 միլիարդ դոլար ուղղորդել Մեքսիկայի հետ սահմանին արգելապատի կառուցմանը:
Հիմա նրանք բողոքում են կեղծ լուրերից, ֆեյքային գրոհներից, մարդկային արժեքների անկումից, մոռանալով, որ ամեն ինչի սկզբնաղբյուրը իրենք են։ Նիկոլ Փաշինյանը եւ իր թիմը իրենց քաղաքական մեկնարկը սկսեցին մարդկային ՎԵՐՋԻՑ՝ դագաղներից ու սեւ ժապավեններից, իսկ շարունակեցին «ասֆալտին փռել», «պատերին ծեփել», «վնգստոց», «լափաման» վարակով, որը հիմա իր ճանապարհին ախտահարում է ամեն առողջ բան՝ վերացնելով պրոֆեսիոնալիզմից մինչեւ պարզ մարդկային հարաբերություններ։ Լինելով վարակի հարուցիչը՝ նրանք բողոքում են տեղեկատվական հարձակումից՝ չցանկանալով ընդունել, որ իրենք են ձախողել երկրում նորմալ բարոյահոգեբանական մթնոլորտի ձեւավորման պարտականությունը, ու ընկել իրենց լարած թակարդը։
ԱՄՆ-ը որոշում է ընդունել Չինաստանը հանել արժութային մանիպուլյատորների ցուցակից: Այդ մասին ասված է երկրի առեւտրական գործընկերների մակրոտնտեսության եւ արժութային քաղաքականության վերաբերյալ ֆինանսների նախարարության կիսամյա զեկույցում, որը հրապարակվել է հունվարի 13-ին։
1988 թ. վերսկսվեցին Բաքվի հայկական բնակչության դեմ իրականացվող ջարդերը, որոնք իրենց կազմակերպվածությամբ և ընթացքով հիշեցում էին 1905 և 1918 թթ. Բաքվի հայերի կոտորածները:
Կանադայի՝ ավիաաղետի հետեւանքով զոհված քաղաքացիների մարմինների հայրենադարձումը կարող է տեւել մի քանի շաբաթից մինչեւ մի քանի ամիս:
Լիբիական ազգային բանակի (ԼԱԲ) հրամանատար Խալիֆա Հաֆթարը եւ Լիբիայի Ներկայացուցիչների պալատի խոսնակ Ակիլա Սալեհ Իսան Մոսկվայից մեկնել են առանց Ֆայիզ Սարաջի Ազգային համաձայնության կառավարության (ԱՀԿ) հետ հրադադարի վերաբերյալ համաձայնագրի ստորագրման:
«Ժողովուրդ» թերթի տեղեկություններով՝ երեկ արտառոց դեպք է տեղի ունեցել Աջափնյակ վարչական շրջանի գեղագիտական դաստիարակության կենտրոնում:
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն իր ֆեյսբուքյան էջում տեսանյութ է հրապարակել՝ կից գրելով․ «Աներեւակայելի, պարզապես՝ աներեւակայելի: «Հարստացիր եւ հարստացրու»-ն գործողության մեջ»:
«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ հունվարի 14-ին պլանային և վերանորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով, հետագայում վթարներից խուսափելու համար կհոսանքազրկվեն`
Հունվարի 13-ին ԱԻՆ ՓԾ Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում 2 ահազանգ է ստացվել հանրապետության տարբեր խոտածածկ տարածքներում բռնկված մոտ 200 քմ և ավել տարածք ընդգրկող հրդեհների վերաբերյալ: Մասնավորապես` Լոռու մարզի Վանաձոր քաղաքում՝ 200 քմ, Տաշիր-Սարչապետ ավտոճանապարհին՝ մոտ 60 հա: Հրշեջ-փրկարարները հրդեհները մեկուսացրել են և մարել:
«Հրապարակ» թերթը գրում է. «Նիկոլ Փաշինյանը վերջին շրջանում իրեն հեռու է պահում կուսակիցներից։ Նրա Ամանորը շնորհավորելու, կառավարական ամառանոց գնալու իրավունքից օգտվել են «ընտրյալները»` Արարատ Միրզոյանը, Լիլիթ Մակունցը, Հակոբ Սիմիդյանը։
«Իրատես» թերթը գրում է. Նիկոլ Փաշինյանի մամուլի խոսնակ Վլադիմիր Կարապետյանի հրաժարականն էլ ավելի է սրել կառավարության կուլիսներում տիրող իրավիճակը: Մեր տեղեկություններով, բոլորին հրահանգվել է կազմ-պատրաստ լինել ու սոցիալական հարթակում չխնայել ոչ մեկին, լրջորեն զբաղվել վարչապետի օր օրի նվազող վարկանիշի պահպանման հարցով: Այլապես դա կարժենա անգամ աշխատանքից հեռացում:
«Հրապարակ» թերթն իր խմբագրականում գրում է. «Օրենքից ու օրինականությունից, բարոյականությունից ու սկզբունքներից խոսող իշխանությունները շարունակում են աննախադեպ ճնշումներ գործադրել Սահմանադրական դատարանի անդամների նկատմամբ։ Որպես հիմնական փաստարկ` նշում են, որ ՍԴ-ն է անցյալում վավերացրել բոլոր ընտրակեղծիքներն ու օրինականացրել կեղծված ընտրությունների արդյունքները։ Ոչ ոք չի հարցնում, թե ինչու նման եռանդով չեն պայքարում ընտրակեղծիքներն օրինականացնող հիմնական մարմնի՝ Կենտրոնական ընտրական հանձնաժողովի դեմ։
«Հրապարակ» թերթը գրում է. «Հունվարի 16-ին տեղի կունենա իշխող խմբակցության եւ արտգործնախարար Զոհրաբ Մնացականյանի փակ հանդիպումը։ Այն նախաձեռնել են իմքայլական պատգամավորները, այն տեղի կունենա կուսակցության կենտրոնական գրասենյակում։
ՍԴ նախագահ Հրայր Թովմասյանի հարցաքննությունը եւս իրականացվում է ՍԴ-ի նկատմամբ կատարվող գործընթացների շրջանակում։ «Փաստինֆո»-ի հետ զրույցում նման կարծիք հայտնեց փաստաբան Լուսինե Սահակյանը՝ անդրադառնալով մեր այն տեղեկությանը, համաձայն այսօր ՍԴ նախագահ Հրայր Թովմասյանը հարցաքննվել է ՀՔԾ-ում։
Ինֆորմացիոն տեխնոլոգիաների ձեռնարկությունների միության հարգելի անդամներ, ձեր գործընկերոջ շարունակական նման պահվածքը ձեզ այլևս անվստահելի գործընկեր է դարձնում Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության համար:
Հունվարի 14-ին, ժամը 01:39-ին «911» ծառայություն ահազանգ է ստացվել, որ Երևանի Բագրատունյաց պողոտայի թիվ 235 շենքի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ. առկա է վառելիքի արտահսք: