Տեղական արտադրության զենքերով համալրված առաջին թուրքական դրոնային համակարգը՝ «Songar»-ը, առաջին թռիչքն է իրականացրել։ Համակարգը կարող է արձանագրել թիրախային տարածքի տվյալները, վնասազերծել հնարավոր վտանգավոր օբյեկտները, գործողության իրականացումից հետո արձանագրել հասցված վնասները, ինչպես նաև՝ տեսաձայնագրել և իրական ժամանակում հաղորդել ինֆորմացիան։
ՀՅԴ Բյուրոյի տնտեսական հետազոտությունների գրասենյակի համակարգող, տնտեսագետ Թադևոս Ավետիսյանը և տնտեսական հարցերով փորձագետ Մեսրոպ Մանուկյանը նշում են, որ հուլիսի դրությամբ` Հայաստանի տնտեսական աճը մեծ է, սակայն բարձր ներկայացվող թվերի կողքին կան նաև այնպիսի ցուցանիշներ, որոնք ցույց են տալիս տարբեր ոլորտներում, բացասական միտում։
Արտաքին գործերի նախարարության մամուլի խոսնակ Աննա Նաղդալյանը հերքել է այն տեղեկատվությունը, ըստ որի ԱՄՆ կառավարությունը ՀՀ իշխանությունների առջև պահանջ է դրել՝ հանել զորախումբը Սիրիայից: Խնդրին Նաղդալյանն անդրադարձել է Aysor.am-ի հարցին ի պատասխան:
ԱԺ «Իմ քայլը» խմբակցությունը նիստ է հրավիրել: «Արմենպրես»-ի հետ զրույցում այս մասին հայտնեց խմբակցության պատգամավոր Բաբկեն Թունյանը:
Չինաստանն իր զարգացման ճանապարհին բախվում է բազմաթիվ ռիսկերի ու մարտահրավերների, ընդսմին գլխավոր ուղղությունը մնում է Չինաստանի Կոմկուսի ղեկավարության եւ սոցիալիստական հասարակարգի պահպանումը:
Իրանի Մեջլիսը (խորհրդարանը) հաստատել է Ալի Ասգար Մունեսանի թեկնածությունը երկրի արդի պատմության մեջ զբոսաշրջության առաջին նախարարի պաշտոնի համար:
Նիկոլ Փաշինյանը նաև փորձում է հավասարության նշաններ դնել երկու երկրների հարաբերություններում՝ առանց հաշվի առնելու բաներ, որոնք իսկապես կենսական նշանակություն ունեն Հայաստանի համար, մասնավորապես՝ այն փաստը, որ տնտեսության և անվտանգության հարցերում հայ-ռուսական համագործակցությունը Հայաստանի համար կենսական նշանակություն ունի:
Մեր ճանապարհը պետք է երկկողմանի լինի, հերիք եղավ, բոլ եղավ: Հիվանդանոց էլ չենք կարողանում գնալ, մեքենաները լրիվ ջարդված են: 4 ամսվա ընթացքում հնարավո՞ր չէր այդ խմելու ջրի նախագիծը պատրաստել,- հավելեց մյուսը:
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի գլխավորությամբ գումարված իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցության կենտրոնական գործադիր խորհրդի նիստի ընթացքում որոշում է կայացվել Թուրքիայի նախկին վարչապետ Ահմեթ Դավութօղլուին և մի քանի այլ գործիչների հեռացնել կուսակցությունից:
Հասել ենք մառազմի այն աստիճանի, որ սովորության համաձայն մուկն ու կատու խաղացողը, այն էլ մշտապես մկան դերում, չի նկատում, որ արդեն պետության ու ժողովրդի անունից է նույն խաղը խաղում, և սարսափելին՝ միևնույն է՝ մկան դերում…
Ադրբեջանի ու Թուրքիայի օդուժի մասնակցությամբ նախատեսված զորավարժությունները մեկնարկել են: Այդ մասին հայտնում է Ադրբեջանի պաշտպանության նախարարության լրատվական ծառայությունը:
«Առաջինը, որին ուզում եմ արձագանքել, թիվ է, որ 2.7 մլրդ դրամ տվել եմ կնոջս հիմնարկին. միանգամից ասեմ, որ իմ կինը հիմնարկ չունի, պարզապես տնօրեն է մի բժշկական հիմնարկի, որի մասին բազմիցս խոսել եմ: Չգիտեմ՝ այդ թիվը որտեղից են վերցրել: Դժվարամատչելի հետազոտությունների բյուջեն մի քանի հարյուր միլիոն դրամ է, և տարբեր բժշկական կենտրոններին 5-10 մլն դրամ է տրվել՝ կախված հիվանդների հաճախելիությունից»:
Իրանը կարող է երկու օրվա ընթացքում մինչեւ 20 տոկոս հարստացված ուրան ստանալ:
Ոստիկանությունը շարունակում է իր իրավասության սահմաններում միջոցառումներ ձեռնարկել ընտանիքներին անհրաժեշտ աջակցություն ցուցաբերելու, անչափահասներին ընտանիք վերադարձնելու ուղղությամբ:
Թուրքիայի արևելյան Էլազըղ (պատմ. Խարբերդ) նահանգի Քարաքոչան շրջանում երկրաշարժ է գրանցվել։ Այս մասին տեղեկացնում ermenihaber.am-ը:
Սահմանադրական դատարանն այսօր չի հրապարակելու ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի դիմումների քննության արդյունքները, որոշումը, հնարավոր է, հրապարակվի վաղը՝ կեսօրից հետո։ Այս մասին լրագրողներին փոխանցեցին Սահմանադրական դատարանի աշխատակազմից։
«Այլ տարբերակ ինձ չէր մնում, քան այդպես անել: Այն, որ դա շոու էր, ոչ մեկի մոտ կասկած չի առաջացնում, որովհետև այն թուղթը, որով եկել էր, ինքն էլ չգիտեր՝ մեջն ինչ է գրված: Իմ անձնական կյանքին անդրադառնալն էլ ի՞նչ կապ ուներ մտահոգ ուռուցքաբանի հետ: Բայց քանի որ դրա մասին խոսվեց, ես դրան էլ կանդրադառնամ»,-ասաց նա:
ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանն այսօրվա տապալված ասուլիսից ետո իր ֆեյսբուքյան էջում փաստաթղթեր է հրապարակել՝ «Մի փոքրիկ պատմություն մի մեծ կենտրոնի մասին։ Կամ՝ Ինչպես էին նախկինում կատարվում ներդրումները Ուռուցքաբանության ազգային կենտրոնում» գրառումով:
Իտալիայի հավաքականի գլխավոր մարզիչ Ռոբերտո Մանչինին Հայաստանի ընտրանուն հեշտ մրցակից չի համարում:
Սահմանադրական դատարանը շարունակում է քննել ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի դիմումի հիման վրա ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի երկու հոդվածներով սահմանադրության համապատասխանելիության հարցի քննությունը։
Վայքի համայնքապետարանը երեկ հայտարարություն էր տարածել, որ այսօր «Վայք Գոլդ» ՍՊԸ-ի հետ տեղի կունենա հանրային քննարկում՝ Ազատեկի ոսկի բազմամետաղային հանքավայրի բաց-ստորգետնյա համակցված մշակման նախագծի շրջակա միջավայրի վրա ազդեցության նախնական գնահատման հայտի վերաբերյալ:
ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Զարուհի Բաթոյանը դատական հայց է ներկայացրել «Կամք» հասարակական նախաձեռնության անդամ Արամ Խանզադյանի դեմ:
Չեն գիտակցում, որ ստեղծվելու է այնպիսի մի իրավիճակ, երբ քավության նոխազը, կամ, կոպիտ ասած, «պոդստավկա» լինելու են հենց իրենք․ նրանք ուղղակի դառնալու են իշխանությունների քաղաքական ամբիցիաների «լուռ» զոհը։
79 տարեկան հասակում վախճանվել է ՌԽՖՍՀ ժողովրդական արտիստուհի Զինաիդա Սլավինան:
«Միայն այն հանգամանքը, որ Մանվել Գրիգորյանի բուժումն անազատության պայմաններում չի տալիս այնպիսի արդյունքներ, որ նա գոնե ի վիճակի լինի մասնակցել դատական նիստերին, և նրա առողջական վիճակն ավելի է վատանում, վկայում է այն մասին, որ խախտվում է Կոնվենցիայի 34-րդ հոդվածը»:
Սեպտեմբերի 3-ի ցերեկը, 4-5-ն առանձին շրջաններում, 6-8-ը շրջանների զգալի մասում սպասվում է անձրև և ամպրոպ:
«Եղած ճնշումները բոլորս ենք նկատել, մեր գործը վերացնելուց հետո, երբ ընդունեցին բողոքները, և Առաջին ատյանի դատավոր Դավիթ Գրիգորյանը գործը կասեցրեց և ուղարկեց ՍԴ, տեսանք, թե ինչ ճնշումներ սկսվեցին դատարանի վրա։ Նկատի ունեմ ամեն ինչ՝ սկսած երկրի ղեկավարի հարցազրույցից՝ մինչև Վահե Գրիգորյանի հայտարարությունը»,- ասաց Լևոն Քոչարյանը։
Անկախ նրանից, թե ինչպիսին կլինի ՍԴ վճիռը, և կողմերից ում կգոհացնի, փաստն այն է, որ գործը քննվում է` ի հեճուկս ՀՀ նախկին զինդատախազ Գագիկ Ջհանգիրյանի կանխատեսումների:
«Ավաղ, Հայաստանը քո ձեռքերում դարձել է ոչ թե ժողովրդավարության բաստիոն, այլ ժողովրդավարության պոչամբար: Սրանից բխող բոլոր տոքսիկ և աղետալի հետևանքներով»:
Ազգային անվտանգության խորհրդի նախկին քարտուղար, ՀՀ երկրորդ նախագահի աշխատակազմի ղեկավար Արմեն Գեւորգյանը հայցադիմում է ներկայացրել դատարան՝ ընդդեմ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Արուսյակ Ջուլհակյանի եւ փաստաբան Մուշեղ Շուշանյանի։ Այս մասին «Փաստինֆո»-ն տեղեկացավ Դատալեքս դատական տեղեկատվական համակարգից։