Բաժիններ՝

«Կապ չունի՝ դա մեզ օգո՞ւտ է , թե՞ վնաս, օֆիցիալ հայտարարում ենք, եթե Վայքում կգտնվի մեկը, ով կողմ է հանքի շահագործմանը, ապա մենք նրան դավաճան կճանաչենք»

Վայքի համայնքապետարանը երեկ հայտարարություն էր տարածել, որ այսօր «Վայք Գոլդ» ՍՊԸ-ի հետ տեղի կունենա հանրային քննարկում՝ Ազատեկի ոսկի բազմամետաղային հանքավայրի բաց-ստորգետնյա համակցված մշակման նախագծի շրջակա միջավայրի վրա ազդեցության նախնական գնահատման հայտի վերաբերյալ:

«Վայքի ոսկին մենք ենք», «Ոսկի չկա, ուրան է», «Թույլ չենք տա վնասել մեր առողջությունը». այսօր վայքեցիները «Վայք գոլդ» ՍՊԸ-ի տնօրեն Աշոտ Հովհաննիսյանին այս վանկարկումներով և պաստառներով համայնքապետարանի դիմաց դիմավորեցին: Ասացին՝ համայնքը դրսում է, հետևաբար՝ քննարկումը դրսում պետք է տեղի ունենա։

Համայնքապետարանի առջև հավաքված մի խումբ վայքեցիներ հանքը շահագործել ցանկացող գործարարին վստահեցրին՝ համայնքում ոչ ոք կողմ չէ հանքի շահագործմանը: «Վայքում հանք չի բացվելու: Ես բոլոր վայքեցիների անունից եմ ասում: Չենք ուզում ոչ մի բան քննարկել, կապ չունի՝ դա մեզ օգո՞ւտ է , թե՞ վնաս, օֆիցիալ հայտարարում ենք, եթե Վայքում կգտնվի մեկը, ով կողմ է հանքի շահագործմանը, ապա մենք նրան դավաճան կճանաչենք ու կհեռացնենք համայնքից»,- հայտարարեց հավաքվածներից մեկը:

https://www.facebook.com/vaykinfotun/videos/2468020963429227/?__tn__=%2CdkC-R&eid=ARALiW7t0nTnqxEDrk2FBBnHskpgGVPLb26TsPqvxeHhByiBz001s_gCxloeHt5Im3hn9KOtmE63c-Zk&hc_ref=ARQHIhVx26KgFODnvkKoEorxJJEWUdBTVzdyisrllzjohed0EbwBHPmtJtBprAX5zpI

«Վայք գոլդ» ՍՊԸ-ի ներկայացուցիչների այն պնդումները, թե իրենք շրջակա միջավայրին չեն վնասելու, հանքը գործելու է ստորգետնյա, վայքեցիներին չհամոզեց, վստահ են՝ հանքի շահագործումն առանց վնասի լինել չի կարող:

Հանրային քննարկումը Վայքի համայնքապետարանի հենց բակում էլ ավարտվեց, ինչից հետո բնակիչները նախաձեռնեցին ստորագրահավաք՝ հանքարդյունաբերությունը Վայքում մերժելու: Ստորագրահավաքը շարունակվում է:

https://www.facebook.com/vaykinfotun/videos/494630414688932/?__tn__=%2CdkC-R&eid=ARALiW7t0nTnqxEDrk2FBBnHskpgGVPLb26TsPqvxeHhByiBz001s_gCxloeHt5Im3hn9KOtmE63c-Zk&hc_ref=ARQHIhVx26KgFODnvkKoEorxJJEWUdBTVzdyisrllzjohed0EbwBHPmtJtBprAX5zpI

ԱՆԱՀԻՏ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս