Արսեն Թորոսյանը մեղադրում է Արմեն Մուրադյանին
Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը ֆեյսբուքյան ուղիղ եթերում նշեց, որ չէր կարող լարված մթնոլորտում կենտրոնանալ լրագրողների հարցերի վրա, դրա համար է դադարեցրել ասուլիսը:
«Այլ տարբերակ ինձ չէր մնում, քան այդպես անել: Այն, որ դա շոու էր, ոչ մեկի մոտ կասկած չի առաջացնում, որովհետև այն թուղթը, որով եկել էր, ինքն էլ չգիտեր՝ մեջն ինչ է գրված: Իմ անձնական կյանքին անդրադառնալն էլ ի՞նչ կապ ուներ մտահոգ ուռուցքաբանի հետ: Բայց քանի որ դրա մասին խոսվեց, ես դրան էլ կանդրադառնամ»,-ասաց նա:
Պարզաբանելով մի շարք հայտարարություններ, նախարարը հայտարարեց, որ այդ ամենի հետևում կանգնած է ԵՊԲՀ ռեկտոր Արմեն Մուրադյանը:
«ԵՊԲՀ-ի ռեկտոր Արմեն Մուրադյանի կողմից էր կազմակերպված այս ամենը: Նա ժառանգություն է ստացել իր պաշտոնը և հիմա սարսափած է, որ կարող է այն կորցնել: Նա կարծում է, որ մենք շատ մեծ վտանգ ենք ներկայացնում իր պաշտոնավարման համար: Երբ մենք ցանկացանք ԵՊԲՀ խորհրդի կազմը փոխել, այդ ժամանակվանից սկսվեց արշավն իմ դեմ»,-ասաց նա:
Ուղիղ եթեր
Gepostet von Arsen Torosyan am Dienstag, 3. September 2019