«Թորոսյա՛ն Արսեն, դո՞ւ ում ընկերն ես, կասե՞ս` նախորդ իշխանությունների հետ ինչ կապեր ունես՝ սկսած Լևոն Տեր-Պետրոսյանից». Մարինա Խաչատրյան
Երւանի ավագանու նախկին անդամ, նյարդավիրաբույժ Մարինա Խաչատրյանը ֆեյսբուքյան ուղիղ եթերով` «Խնդրում եմ փոխանցել ԱՆ նախարարի աթոռին իրեն լավ զգացող Ա.Թորոսյանին» գրառումով անդրադարձավ Արսեն Թորոսյանի այսօրվա ասուլիսին և առողջապահության ոլորտին առնչվող մի շարք հարցերի.
«Տեղեկացա, որ իրեն վռնդել են իր իսկ հրավիրած ասուլիսից, որովհետև այն, ինչ ինքն ասելու էր, խաբելու էր, արդեն խաբել է, այլևս իրեն լսելու ցանկություն չունենք»:
Մ. Խաչատրյանը նախարարի ուղիղ եթերից մի քանի դրվագներ առանձնացրեց. «Ասում ես, որ քո բանակում չծառայելն է շահարկվում և քո առողջական վիճակը, բա որ սուտ ես խոսում, բա որ կեղծ տեղեկություն ես տարածում, փախել ես բանակից, էդ մասին չխոսե՞նք: Լուրեր են պտտվում, որ դու ընդհանրապես 5-րդ կետով ես ազատվել, բայց քանի դեռ ես չեմ տեսել քո գրքույկը, չեմ կարող հայտարարություն անել. լավ կլինի, որ դու քո գրքույկի այդ էջը նկարես, գցես համացանց, որ մենք էլ տեսնենք՝ դու ինչ-որ հոգեկան խնդիրների առումով չես ազատվել բանակից:
Ինչ վերաբերում է ՄԻՊՍ-ին (բժշկական կենտրոն). ասում ես, որ բողոքում են՝ քո կնոջ ենթակայության տակ գործող և նախկինում քո ենթակայության տակ գործող ՄԻՊՍ ընկերությանը պետպատվեր ես տվել, այո՛, 57 միլիոնի պետվատվեր ես տվել, իսկ դու հիշո՞ւմ ես երկու տարի առաջվա քո բողոքները, երբ ասում էիր՝ պետությունը պետպատվեր չի տալիս ինձ, հիշո՞ւմ ես, չէ՞՝ Ալթունյանը քեզ ինչպես պետպատվեր տվեց»:
Անդրադառնալով Ուռուցքաբանության ազգային կենտրոնի նորանշանակ տնօրենին, նա նշեց. «Նշանակել ես Նարեկ Մանուկյանին, ով, ըստ օդում պտտվող լուրերի, ընդհանրապես չի աշխատել այդ ոլորտում, ընդհանրապես Ռուսաստաններում է եղել. կճշտեմ դեռ, ու վայը եկել, քեզ տարել է, որ այդ լուրերը ճիշտ դուրս եկան»:
Անդրադառնալով ԱՆ նախկին նախարար, ԵՊԲՀ ռեկտոր Արմեն Մուրադյանի մասին Արսեն Թորոսյանի մեկնաբանություններին՝ Մ. Խաչատրյանը նկատեց.
«Եղել է նախարար, ինքը լավն էլ է արել, բաներ կա, որ չի արել, ինչի համար քննադատվել է: Ասում ես՝ հայտնի մարդկանց ընկեր է, հայտնի մարդկանց քավոր է, Թորոսյան Արսեն, դո՞ւ ում ընկերն ես, կասե՞ս՝ նախորդ իշխանությունների հետ ինչ կապեր ունես՝ սկսած Լևոն Տեր-Պետրոսյանից: Մուրադյան Արմենն էլ, նույնիսկ Լևոն Ալթունյանը և՛ իրենց վարքագծով, և՛ իրենց գիտական մակարդակով քեզ ոտնատակ են տվել»:
Երևանի ավագանու նախկին անդամ, նյարդավիրաբույժ Մարինա Խաչատրյանը հիշեցրեց նաև, որ Առողջապահության նախարարն իրեն դատի է տվել, բայց ինքը զրպարտություն չի արել, ինչը պատրաստվում է փաստերով ապացուցել դատարանում:
«Մի քիչ մտածի մի բան անելուց առաջ»,- նախարարին դիմեց նա:
Խնդրում եմ փոխանցել ԱՆ նախարարի աթոռին իրեն լավ զգացող Ա.Թորոսյանին
Gepostet von Marina Khachatryan am Dienstag, 3. September 2019
Զարուհի Դիլանյան