Դատարանը մերժեց Մանվել Գրիգորյանի խափանման միջոցը փոխելու միջնորդությունը

«Միայն այն հանգամանքը, որ Մանվել Գրիգորյանի բուժումն անազատության պայմաններում չի տալիս այնպիսի արդյունքներ, որ նա գոնե ի վիճակի լինի մասնակցել դատական նիստերին, և նրա առողջական վիճակն ավելի է վատանում, վկայում է այն մասին, որ խախտվում է Կոնվենցիայի 34-րդ հոդվածը»,-  այսօրվա դատական նիստի ժամանակ այս մասին ասաց ԵԿՄ նախկին նախագահ, ԱԺ նախկին պատգամավոր, գեներալ Մանվել Գրիգորյանի պաշտպան Արսեն Մկրտչյանը:

Նա դատական նիստի ընթացքում նոր միջնորդություն ներկայացրեց՝ Գրիգորյանի խափանման միջոց կալանքը 25 մլն դրամ գրավով փոխարինելու մասին՝ ընդգծելով՝ պատրաստ են նաև այլ չափի գրավ վճարել, եթե դատարանն այդպիսի որոշում կայացնի:

«Նրա առողջական վիճակին քաջ ծանոթ է դատարանը: Իմ պաշտպանյալը երեք տասնյակ հիվանդություն ունի, որոնք խոչընդոտում են մասնակցել քրեական գործով վարույթին, ինչի արդյունքում վարույթն իմաստազրկվում է»,- ասաց պաշտպանը:

Դատարանը, սակայն, մերժեց միջնորդությունը, իսկ դատական նիստը հետաձգվեց. այն տեղի կունենա սեպտեմբերի 17-ին:

Տեսանյութեր

Լրահոս