Բաթոյանը դատական հայց է ներկայացրել «Կամք» հասարակական նախաձեռնության անդամի դեմ
ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Զարուհի Բաթոյանը դատական հայց է ներկայացրել «Կամք» հասարակական նախաձեռնության անդամ Արամ Խանզադյանի դեմ:
Բաթոյանը պատասխանողից սպասում է հրապարակավ ներողություն խնդրել, ինչպես նաև պահանջում է փոխհատուցում:
Հայցադիմումը ներկայացվել է սեպտեմբերի 2-ին:
Օգոստոսի 7-ին Հայ եկեղեցու համաշխարհային երիտասարդական միավորման կենտրոնական գրասենյակում Աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարար Զարուհի Բաթոյանին անձնական վիրավորանք էին հասցրել Ստամբուլյան կոնվենցիայի մասին քննարկման ժամանակ: