Բաժիններ՝

Չինաստանը պետք է պահպանի Կոմկուսի ղեկավարությունը և սոցիալիստական հասարակարգը. Ցզինպին

Չինաստանն իր զարգացման ճանապարհին բախվում է բազմաթիվ ռիսկերի ու մարտահրավերների, ընդսմին գլխավոր ուղղությունը մնում է Չինաստանի Կոմկուսի ղեկավարության եւ սոցիալիստական հասարակարգի պահպանումը:

Այդ մասին, ինչպես սեպտեմբերի 3-ին հայտնել է Չինաստանի կենտրոնական հեռուստատեսությունը, հայտարարել է ՉԺՀ-ի նախագահ, Չինաստանի Կոմկուսի կենտրոնական կոմիտեի (ՉԿԿ ԿԿ) գլխավոր քարտուղար Սի Ցզինպինը, որը նույն օրը Կենտրոնական կուսակցական դպրոցում ելույթ է ունեցել երիտասարդ եւ միջին տարիքի կադրային աշխատողների համար ուսուցման դասընթացների բացմանը:

«Այժմ եւ որոշ ժամանակի ընթացքում մեր երկրի զարգացումը թեւակոխել է մարտահրավերների եւ ռիսկերի կուտակման ժամանակաշրջան՝ ընդհուպ մինչեւ ծանրագույն պահը,-հայտարարել է կուսակցության եւ պետության ղեկավարը:-Մեծ պայքարը դյուրին չի լինելու, տնտեսության, քաղաքականության, մշակույթի, սոցիալական բնագավառում, բնապահպանական քաղաքակրթության կառուցման ոլորտում, պաշտպանության եւ ռազմական շինարարության ոլորտում, Հոնկոնգի, Մակաոյի եւ Թայվանի հետ աշխատանքում, դիվանագիտական աշխատանքում, կուսակցական շինարարության մեջ՝ դրանք ամենուրեք են, եւ որքան առաջ ենք գնում, մարտահրավերներն այնքան ավելի են բարդանում»:

«Կոմունիստների պայքարն ունի ուղղություն, ունի դիրքորոշում, ունի սկզբունքներ, ընդհանուր ուղղությունն անխախտ է. դա ՉԿԿ-ի ղեկավարության եւ սոցիալիստական հասարակարգի պահպանումն է մեր երկրում»,-ընդգծել է ՉԺՀ-ի նախագահը, հաղորդել է ՏԱՍՍ գործակալությունը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս