Արսեն Թորոսյանն այսօր լրագրողների հետ զրույցում անդրադարձավ նաև ԵՊԲՀ ռեկտոր Արմեն Մուրադյանի այն հայտարարությանը, թե Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը, «Հայրենիքի պաշտպան»-ի կենտրոնում վերականգնողական փուլ անցնող վիրավոր զինծառայողների մասին խոսելիս, ասել է՝ «50 հաշմանդամ կա, 50-ն էլ հաշմանդամ մահանալու են, ինչո՞ւ եք այդքան գումար ծախսում»:
«Ինձ այնքան տեղ են կանչել, և Ազգային անվտանգության ծառայություն, և Քննչական կոմիտե, ես այնքան շատ եմ փորձաքննություններ անում, երևի մի 15 դեպքով կանչել են ինձ, որ բացատրություններ տամ իմ արած փորձաքննությունների մասին՝ հասկանան, թե ինչ եզրակացություններ են դրանք: Ինչ ասեմ… լավագույն բժիշկ լինելն էլ երևի հենց այդ ծանրությունը պիտի տանի…»,- ընդհանրական խոսելով՝ ասաց պրոֆեսոր Միրիջանյանը:
Ղրղզստանի նախկին նախագահ Ալմազբեկ Աթամբաեւը դատարանում հրաժարվում է հարցերին պատասխանել ի նշան բողոքի:
«Ներկա պահին իրավաբանները նախապատրաստում են հայցադիմումը, իսկ թե հստակ որ մասերն են ներառված լինելու դատարան ներկայացվող պահանջում, կհայտարարենք ավելի ուշ: Մեր պատկերացմամբ՝ օրինական, ազատ, անկախ Հայաստանում նմանատիպ հարցերին պետք է տրվեն իրավական գնահատականներ»,- նշեց Շուշան Դանիելյանը:
Ամոթ է: Այս հարցերով պետք է արդեն զբաղվեն իրավապահ մարմինները… սա պաշտոնական դիրքի չարաշահում է:
Բարձրագույն դատական խորհրդի նախագահ Ռուբեն Վարդազարյանն այսօր լրագրողների հետ հանդիպմանն անդրադառնալով իր ընտրվելուց հետո ՀՀ արդարադատության նախկին նախարար Արփինե Հովհաննիսյանի այն բնորոշմանը, թե հաղթեց Ազգային անվտանգության ծառայությունը, նշեց, որ դատական իշխանությունում կա մասնագիտացում ինստիտուտը, ըստ որի՝ կան դատավորներ՝ քննում են քրեական, կորպորատիվ և այլ գործեր։
«Եթե նա «Սորոսից» էր ֆինանսավորվում, հասկանալի էր, բայց երբ ֆինանսավորվում է Հայաստանից, դա ցույց է տալիս, թե ինչպիսի մոտեցում ունի Հայաստանը: Այդ հակառուսական կազմակերպությունը գնում է Արցախ՝ մոնիտորինգ իրականացնելու, և սա հստակ ցույց է տալիս, թե այդ կազմակերպությունն այնտեղ ինչպիսի դիրքորոշումներով է հանդես գալու»:
Լեյբորիստական կուսակցությունը սեպտեմբերի 4-ին չի պաշտպանի վաղաժամկետ ընտրություններ անցկացնելու Մեծ Բրիտանիայի վարչապետ Բորիս Ջոնսոնի նախաձեռնությունը:
Բարձրագույն դատական խորհրդի նախագահ Ռուբեն Վարդազարյանն այսօր լրագրողների հետ հանդիպմանն անդրադառնալով ՍԴ դատավոր Վահե Գրիգորյանին նամակին, որը նա ուղղել էր Դատավորների ընդհանուր ժողովին, Կառավարությանը և Ազգային ժողովին, ասաց, որ Դատավորների ընդհանուր ժողովի նախագահն այդ նամակն ուղղել է բոլոր դատավորներին՝ խնդրելով, որպեսզի բոլորն իրենց կարծիքը հայտնեն դրա վերաբերյալ։ Այս ամենից հետո ընդհանուր ժողովը կամփոփի բոլոր դատավորներից ստացած կարծիքները և կհայտնի իր դիրքորոշումը։
Գերմանիայում Հայաստանի Հանրապետության դեսպան Աշոտ Սմբատյանը սեպտեմբերի 3-ին աշխատանքային այց կատարեց Բավարիա երկրամաս:
«Տեսակապի ընթացքում ասվածը չմտահոգեց, քանի որ այդ ամենը գրված էր արդեն «Էլարդի» եզրակացության մեջ, բայց ինձ մտահոգում են բոլոր հանքերի շահագործման հետևանքով առաջացող բնապահպանական ռիսկերը»:
«Դորիան» փոթորիկը, որն առաջացել է Ատլանտյան օվկիանոսում, կանցնի Ֆլորիդայի եւ Ջորջիայի նահանգների ափամերձ շրջաններից վտանգավոր մոտիկությամբ եւ այնուհետեւ կշարժվի Հարավային Կարոլինայի ուղղությամբ:
Արագ փոփոխվող աշխարհում միավորել փորձառությունը, տաղանդն ու մշակույթը՝ նախագծելու և կյանքի կոչելու այնպիսի բարձր տեխնոլոգիական լուծումներ, որոնք կյանքն ավելի լավն ու ապահով կդարձնեն:
ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը Քելլի Դեգնանի թեկնածությունն է առաջադրել Վրաստանում նոր դեսպանի պաշտոնի համար:
Լիբանանի անկախության տոնի առիթով այդ երկրի նախագահ Միշել Աունի սեպտեմբերի մեկին արած գրառումը լարվածության պատճառ է դարձել Անկարայի ու Բեյրութի միջև: Օսմանյան կասրության վերաբերյալ ևս հիշատակումներ պարունակող գրառումը բուռն արձագանք է առաջացրել Թուրքիայում տարբեր մակարդակներով Լիբանանի նախագահի հասցեին հնչող սուր քննադատությունների տեսքով:
«Կարծում եմ՝ արդարադատության նկատմամբ անթույլատրելի ու դատապարտելի է ցանկացած ճնշում։ Դատարանի շրջափակումը, միտինգային, ամբոխային արդարադատությունն ինձ համար անհասկանալի ու անթույլատրելի է»։
Տիգրան Եգորյանի կոչը շատ նման է սահմանադրական կարգը տապալելուն ուղղված հայտարարության: Նա պահանջում է, որ Ազգային ժողովը, վարչապետը, նախագահը, դատական իշխանությունը չենթարկվեն ՍԴ-ի որոշումներին:
Սեպտեմբերի 4-ին, ժամը 09:54-ին «911» ծառայություն տեղեկություն է հաղորդվել, որ գիշերվա ընթացքում Վայոց ձորի մարզի Արփի գյուղի 1-ին փողոցի 27-րդ տան բակում արջը վնասել է 22 ճագար և անասնագոմի դուռը, իսկ 1-ին փողոցի 3-րդ նրբանցքի 5-րդ տան բակում 3 ճագար և 1 մեղվի փեթակ:
Քրեական գործով նախաքննությունը շարունակվում է` առերևույթ հանցագործության մյուս դեպքերը և դրանք կատարած անձանց ողջ շրջանակը բացահայտելու ուղղությամբ:
Հանրայինը հրապարակեց «Դեպի մանկական Եվրատեսիլի» նախագծի մասնակիցները երգերը: Այս տարի մասնակիցների ցանկում է նաև Անի Աթայանը, ով հանրությանը հատկապես հայտնի է՝ որպես տաղանդավոր պատանի երաժիշտ:
Իրանը կասկածում է, որ միջուկային գործարքի մասնակիցները պատրաստ են մոտ ժամանակներս վերադառնալ Գործողությունների համատեղ համապարփակ ծրագրի (ԳՀՀԾ) պայմանների ամբողջական կատարմանը, ուստի Եվրոպային եւս երկու ամիս է տալիս պարտավորությունները կատարելու համար:
«Կարծում եմ, եթե ԲԴԽ-ն գտներ, որ սրանով ոտնահարվում էր դատական իշխանության կամ դատավորի իրավունքները, ապա այլ որոշում կկայացներ։ Պարզապես ԲԴԽ-ն գտել է, որ դատախազության նախաքննական մարմնի կողմից ներկայացված փաստերը բավարար են եղել, որպեսզի դատավորի նկատմամբ թույլատրվի քրեական հետապնդում»։
Կառավարության օրակարգում արտակարգ իրավիճակներին արդյունավետ հակազդելու, արտակարգ իրավիճակները արդյունավետ կառավարելու հարցը պետք է լինի մշտական ուշադրության կենտրոնում: ԱԻՆ աշխատակցի օրվան նվիրված միջոցառման ընթացքում ունեցած ելույթում այս մասին ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը: «Շնորհավորում եմ ձեզ աշխատանքային այս կարևոր տոնի կապակցությամբ: Եվ ուզում եմ ընդգծել, որ այս տարի այս օրը մենք նշում ենք առանձնահատուկ պայմաններում, երբ […]
Թուրքիայի գլխավոր ընդդիմադիր ուժը համարվող քեմալական «Ժողովրդահանրապետական կուսակցության» (ԺՀԿ-CHP) ղեկավար Քեմալ Քըլըչդարօղլուն քննադատել է իշխանություններին ռուսական «S-400» զենիթահրթիռային ՀՕՊ համակարգերը գնելու համար։
Վրաստանի խորհրդարանը սեպտեմբերի 4-ին ձեռնամուխ է եղել Գեորգի Գախարիայի նորացված կառավարության հաստատման ընթացակարգին:
ՀՀ ՔԿ Սյունիքի մարզային քննչական վարչությունում քննություն է տարվում՝ երկու հովվի սպանության բոլոր հանգամանքները պարզելու ուղղությամբ:
Բարձրագույն դատական խորհրդի նախագահ Ռուբեն Վարդազարյանն այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ վստահեցրեց, որ իր ընտրվելուց հետո ԲԴԽ-ում աշխատանքներն ընթանում են բավականին դրական և կառուցողական մթնոլորտում։
«Երբ որ ինձ կհանեն, կամ ես դուրս կգամ, բնական է, Օնիկ Գասպարյանը առաջին տեղակալն է և կարող է նշանակվել: Եթե նայել եք պատմության մեջ ոչ մի շտաբի պետ էլ մինչև կյանքի վերջ չի ծառայել, բոլոր շտաբի պետերն էլ ժամանակին դուրս են գալու»:
ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը դիմել է ՀՀ գլխավոր դատախազին՝ հնարավոր կոռուպցիայի վերաբերյալ համապատասխան ուսումնասիրություններ իրականացնելու և իրավական գնահատական տալու համար:
Կասկած չունենաք այս ձեւակերպումը օրերի ընթացքում հայտնվելու է ռուսական մամուլի էջերում, գոնե ադրբեջանական լոբբին ամեն ինչ կանի դրա համար։ Անկասկած նշվելու է նաեւ, որ սա այն Դանիել Իոաննիսյանն է, որը վերջերս վարչապետ Փաշինյանի որոշմամբ պետական բյուջեից ստացավ զգալի ֆինանսական օգնություն՝ Արցախում դիտորդական առաքելություն իրականացնելու համար։ Քաղաքականության մեջ մանրուքներ չեն լինում։