Մահացել է ՌԽՖՍՀ ժողովրդական արտիստուհի Զինաիդա Սլավինան
79 տարեկան հասակում վախճանվել է ՌԽՖՍՀ ժողովրդական արտիստուհի Զինաիդա Սլավինան: Այդ մասին սեպտեմբերի 3-ին հայտնել է «Տագանկայի դերասանների համագործակցության» կայքը։
Մահվան պատճառը չի ճշտվում: Արտիստուհու հուղարկավորության ամսաթիվն ու վայրը հայտնի կդառնան ավելի ուշ: Սլավինան ծնվել է Պետերգոֆում 1940 թվականին: Ավարտել է Շչուկինի անվան թատերական ուսումնարանը, ելույթներ է ունեցել Տագանկայի թատրոնում. իր կարիերայի ընթացքում նա խաղացել է 1600-ից ավելի ներկայացումներում:
Արտիստուհին նկարահանվել է այնպիսի ֆիլմերում, ինչպիսիք են «Ճանապարհ դեպի ծով», «Պատահար, որը ոչ ոք չնկատեց», «Սերգեյ Լազո», «Սալյուտ, Մարիա», «Նորեկը», «Բարեկամ-ընկերների մասին», «Ապրում Էր մարդը», «Մարտին Իդեն», «Սոֆյա Պերովսկայա», «Ամեն երեկո աշխատանքից հետո» կինոնկարները: ՌԽՖՍՀ ժողովրդական արտիստուհու կոչումն ստացել է 1986 թվականին: