Գերմանիայի էկոնոմիկայի եւ էներգետիկայի նախարար Պետեր Ալտմայերն ընկել է Դորտմունդում թվային տեխնոլոգիաներին նվիրված խորհրդաժողովի բացմանն ունեցած ելույթից հետո. նա հոսպիտալացվել է:
Լիբանանում բանկերը 12 օր շարունակ փակ են ամբողջ երկում զանգվածային հակակառավարական ցույցերի ֆոնին։
Բնական հրդեհները հանգեցրել են Լոս Անջելեսի մի շարք, այդ թվում՝ շատ հեղինակավոր շրջանների համատարած տարհանման: Այդ մասին հայտնել են ամերիկյան ԶԼՄ-ները:
Մեծ Բրիտանիայի Թագավորական դրամահատարանը (Royal Mint) կվերամշակի հոկտեմբերի 31-ին Եվրամիությունից երկրի դուրս գալուն նվիրված՝ 50-փենսանոց հուշադրամները՝ Brexit-ի ժամկետը եկող տարվա հունվար հետաձգվելու պատճառով:
Կառավարության երրորդ մասնաշենքի առջև այսօր հրավիրած մամուլի ասուլիսում «Առողջ հանրություն» ՀԿ նախագահ Մարինա Խաչատրյանն անդրադարձավ Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանի կողմից Հանրային հեռուստաընկերության «Բաց հարթակ» հաղորդման հոկտեմբերի 22-ի եթերում արված մի քանի հայտարարությունների:
Օդի ջերմաստիճանը նոյեմբերի 1-ի ցերեկը կնվազի 2-3 աստիճանով։
Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն այսօր ընդունել է «SkyPower» միջազգային ընկերության պատվիրակությանը` ընկերության առևտրային գծով գլխավոր տնօրեն Չարլզ Կոհենի ղեկավարությամբ: Արևային էներգիայի ոլորտում մասնագիտացած միջազգային խոշոր ընկերությունը Հայաստանում է նախագահ Արմեն Սարգսյանի հրավերով: Ողջունելով մեր երկրի հետ համագործակցության պատրաստակամությունը՝ նախագահն ասել է, որ Հայաստանը կարևորում է վերականգնողական էներգիայի ոլորտի զարգացումը և բաց է փոխգործակցության համար: «Հուսով […]
Հոկտեմբերի 29-ին աշխարհի ավելի քան 40 երկրում նշվում է ինսուլտի դեմ պայքարի համաշխարհային օրը` ընդգծելու հիվանդության լուրջ բնույթը և տարածվածությունը, բարձրացնելու բնակչության իրազեկվածությունը կանխարգելման և բուժման վերաբերյալ, ինչպես նաև ապահովելու կաթվածը վերապրածների ավելի լավ խնամք և օժանդակություն:
Միջազգայնագետ Սուրեն Սարգսյանը «Փոփոխվող Մերձավոր Արևելքը և Հայաստանի անվտանգային միջավայրը» խորագրով քննարկման ժամանակ նշեց, որ Ռուսաստանի համար Սիրիայի հարցը և Ասադը՝ մասնավորապես, ամբիցիոզ ծրագիր չէ:
Հոնկոնգի՝ 2014 թվականի բողոքների առաջնորդ Ջոշուա Վոնգին արգելել են մասնակցել տեղական ինքնակառավարման մարմիննների ընտրություններին, որոնք տեղի կունենան նոյեմբերի 24-ին:
Ինչպես ճշտել են ոստիկանությունում, ակտիվիստների եւ իրավապահ մարմինների աշխատակիցների բախումների ընթացքում տուժել է չորս մարդ՝ երկու ոստիկան, որոնք թեթեւ վնասվածքներ են ստացել, ինչպես նաեւ երկու բողոքող:
«Երիտասարդ տարիքում պաշտոններ եմ զբաղեցրել, կարծում եմ, որ երիտասարդ լինելն առավելություն է։ Երիտասարդության և փորձի համադրումն իդեալական տարբերակ են, բայց գնում եք ծայրահեղության՝ հակադրելով դրանք»,- Այսօր ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում նման տեսակետ հայտնեց Սյունիքի մարզպետ Հունան Պողոսյանը՝ անդրադառնալով Ոստիկանապետի պաշտոնը քաղաքացիական դարձնելու մասին նախագծին:
Նրա խոսքով՝ աշխատավարձի բարձրացումից հետո իր աշխատանքն ավելի արդյունավետ է դարձել, բայց 800.000 դրամ աշխատավարձ ստանալն իր ընտանիքում ոչինչ չի փոխել, քանի որ ոչինչ տուն չի տանում:
Հոկտեմբերի 28-ին Ստեփանակերտ քաղաքի բնակիչ, 1977թ. ծնված Դավիթ Նելսոնի Բալայանի նկատմամբ ԱՀ. քր.օր.-ի 179-րդ հոդվածի հատկանիշներով հանցագործություն կատարելու համար հայտարարվել է հետախուզում։
«Պարգևավճար ստացել են մարզպետարանի բոլոր աշխատակիցները, իսկ այս պահին մենք շուրջ 100 աշխատակից ունենք։ Նախորդ տարվա տարեմուտին մարզային ենթակայության հաստատությունների գրեթե 90 տոկոս աշխատակիցներ պարգևատրվել են, օրինակ՝ մարզպետարանի ենթակայության տակ գործող հանրակրթական դպրոցներ, բուժհաստատություններ և այլն»:
ԱԺ պատգամավոր Մանե Թանդիլյանն այսօր խորհրդարանում 2020 թվականի բյուջեի նախագծի քննարկմանը մասնակցող Շրջակա միջավայրի նախարար Էրիկ Գրիգորյանից հետաքրքրվեց. «Պարոն Փաշինյանն ասում էր՝ 10 միլիոն ծառ պետք է տնկենք, կարո՞ղ եք նշել՝ ի՞նչ ծրագրով և ի՞նչ միջոցներով ենք դա իրականացնելու, ես այն որևէ տեղ չգտա»։
Հոկտեմբերի 29-ին, ժամը 11:30-ին «911» ծառայություն տեղեկություն է հաղորդվել, որ Սևանի թերակղզու մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ, կա տուժած. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Հոկտեմբերի 29-ին, ժամը 11:20-ին «911» ծառայություն ահազանգ է ստացվել, որ Երևանի Վազգեն Սարգսյան 26/1 հասցեում գտնվող «Հայաթ Փլեյս Երևան» հյուրանոցի շենքում պայթուցիկ սարք է տեղադրված:
«ՀՀ վարչապետի ցանկացած որոշում ոչ միայն նորմալ, այլև ճիշտ եմ համարում: 3 միլիոն «վարչապետներն» իրենց որոշումը կայացրել են և տվել վստահության քվե, որով էլ լիազորել են մեզ որոշումներ ընդունելու համար: Ես ու իմ թիմում գտնվող ցանկացած մարդ, քանի դեռ գտնվում է այդ թիմում, նույնիսկ բարոյական տեսանկյունից ճիշտ չի լինի, որ սխալ համարի վարչապետի որոշումը»:
Ազգային ժողովում շարունակվում է 2020 թվականի բյուջեի նախագծի քննարկումը։ Հիմնական զեկուցող Ատոմ Ջանջուղազյանը ներկայացնելով այս նախագծում նշված ցուցանիշները՝ ասաց, որ ներկայացված նախագծում Հայաստանի համայնքների բյուջեների ընդհանուր եկամուտները՝ ներառյալ պետական բյուջեից հատկացումները, կկազմեն 146 միլիարդ դրամ, և այս ցուցանիշը նախորդ տարվա ծրագրային ցուցանիշի համեմատ՝ ավելի է 3 միլիարդ դրամով։
Ոստիկանության Էրեբունու բաժնի ծառայողները նախկինում կատարված առանձնապես ծանր հանցագործության մասին տեղեկություններ էին ստացել։ Խոսքը 14 տարի առաջ կատարված սպանության մասին էր։
Եվրասիական տնտեսական միությունում Հայաստանի թիվ մեկ նպատակը կազմակերպությունն ավելի արդյունավետ դարձնելն է:
«Հայաթ Փլեյս Երևան» հյուրանոցի շենքում պայթուցիկ սարքի մասին ահազանգից հետո հյուրանոցից իրականացվել է մարդկանց տարհանում:
Իրանագետ Վարդան Ոսկանյանը չի կարծում, թե թուրք-սիրիական սահմանին վերջին հայտնի ռազմական գործողություններից հետո Մերձավոր Արևելքում ուժերի խիստ փոփություն է նկատվել, որովհետև Թուրքիան իր նախանշած ծրագրին չի հասել կամ հասել է մասնակիորեն:
Պաշտոնական այցով հոկտեմբերի 29-ին Հայաստան է ժամանել ՌԴ պաշտպանության նախարար, բանակի գեներալ Սերգեյ Շոյգուի գլխավորած պատվիրակությունը:
«Ես կցանկանայի ներողություն խնդրել նրանցից, ովքեր իմ խոսքից տհաճ զգացողություներ են ունեցել»,- նշել է Կոնոն՝ ընդգծելով, որ իր արտահայտություններն անտեղի էին:
Հայաստանի կառավարությունն ակտիվորեն աշխատում է «Ռուսական երկաթուղիներ» ընկերության հետ. կա նախնական պայմանավորվածություն առ այն, որ կաշխատեն, որպեսզի «Հարավկովկասյան երկաթուղիներ» ընկերության ներդրումային ծրագրերը Հայաստանում լինի արդյունավետ:
ՀՀ արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանն այսօր լրագորղների հետ զրույցում՝ անդրադառնալով Արսեն Բաբայանին ու Արա Բաբլոյանին առաջադրված մեղադրանքներին, ասաց, որ հանցագործության հետ կապված ցանկացած կասկած պետք է ենթարկվի պատշաճ քննության:
Լրագրողի հարցին՝ չե՞ք կարծում, որ Հունանյանը կարող է արժեքավոր տեղեկություններ հաղորդել, նախարարը պատասխանել է. «Եթե արժեքավոր տեղեկություններ կարող է հաղորդել, դա պետք է հետաքրքրի իրավապահ մարմիններին, ոչ թե ինձ»։
ՀՀ ԿԵ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմինը վերահսկողական միջոցառումներ է անցկացրել Արտաշատի դպրոցները սպասարկող անհատ ձեռնարկատեր Անահիտ Վարդանյանին պատկանող հացաբուլկեղենի արտադրամասում: