«Միայն Հովհաննես Քոչարյանը գիտի, թե ինչու է ազատվել». Սյունիքի մարզպետ

«Երիտասարդ տարիքում պաշտոններ եմ զբաղեցրել, կարծում եմ, որ երիտասարդ լինելն առավելություն է։ Երիտասարդության և փորձի համադրումն իդեալական տարբերակ են, բայց գնում եք ծայրահեղության՝ հակադրելով դրանք»,- Այսօր ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում նման տեսակետ հայտնեց Սյունիքի մարզպետ Հունան Պողոսյանը՝ անդրադառնալով Ոստիկանապետի պաշտոնը քաղաքացիական դարձնելու մասին նախագծին:

Հարցին՝ նորմա՞լ է, որ 25 տարեկանն իրեն ղեկավարի, Հունան Պողոսյանը պատասխանեց, որ ինքն էլ է  29 տարեկանում ղեկավարել:

Անդրադառնալով նախկին ոստիկանապետ Հովհաննես Քոչարյանի հրաժարականին, Հունան Պողոսյանն ասաց. «Միայն Հովհաննես Քոչարյանը գիտի, թե ինչու է ազատվել: Պաշտոնական տեղեկատվության համաձայն՝ Հովհաննես Քոչարյանն իր դիմումի համաձայն՝ ազատվել է»,- եզրափակեց Հունան Պողոսյանը:

Մանրամասները՝ 168. Am-ի տեսանյութում

Զվարթ Խաչատրյան

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հոկտեմբեր 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Սեպտեմբեր   Նոյեմբեր »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031