«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ վթարային աշխատանքներով պայմանավորված, ս.թ. հոկտեմբերի 30-ին ժամը 10.00-18.00 կդադարեցվի Գեղարքունիքի մարզի Գավառ քաղաքի՝ Միքայելյան, Զոր. Անդրանիկի, Գր. Նարեկացի, Արծրունի Եղբայրների, Շահումյան, Սայադյան, Պետրոսյան, Դեմիրճյան, Զարգարյան, Սարալանջային փողոցների, 3-րդ մաս թաղամասի ջրամատակարարումը:
ՀՔԾ-ն «Մարտի 1»-ի գործով սեպտեմբերի 25-ին մեղադրանք առաջադրեց ՀՀ նախկին ոստիկանպետ Ալիկ Սարգսյանին` պաշտոնեական լիազորությունները չարաշահելու, պաշտոնեական կեղծիքի եւ հանցագործությունը պարտակելու համար:
«Սահմանադրական դատարանի շուրջ ստեղծված իրավիճակը գնահատում եմ՝ ցուգցվանգային, այսինքն՝ շախմատում այդպիսի մի իրավիճակ կա, չէ՞, որ ինչ քայլ էլ անես՝ քո իրավիճակն ավելի է վատանալու»,- «168 TV»-ի «Ռեվյու» հաղորդման ընթացքում ասաց քաղաքագետ Աղասի Ենոքյանը՝ ընդգծելով՝ Նիկոլ Փաշինյանն այս ընթացքում այնպիսի իրավիճակի հասցրեց, որ իբր երկիրը փրկելու համար հարկավոր է ՍԴ նախագահի հրաժարականը:
«Իրավական առումով ոչ մի հիմք չկար ինձ հեռացնելու, փաստական որևէ հիմք չկար»: Այս համոզմունքով Հանրապետական մանկավարժահոգեբանական կենտրոն ՊՈԱԿ-ի արդեն նախկին տնօրեն Արմինե Դավթյանը դատի է տվել Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի (ԿԳՄՍ) նախարարությանը։ Նրան աշխատանքից հեռացրել էին հոկտեմբերի 4-ին, այն բանից հետո, երբ վերջինս ֆեյսբուքյան լայվում խոսել էր «հայելային արտացոլման» մեթոդի մասին և ասել, որ […]
Դատարանը հետ է վերադարձրել Հասմիկ Խեչիկյանի հայցն ընդդեմ Մանուկ Նիգոյանի: Այս մասին 168.am-ի հետ զրույցում ասաց «Հայաստանի մշակութային հիմնադրամի» նախագահ Մանուկ Նիգոյանը:
«Սիրիական զարգացումներն ամբողջությամբ չեն թևակոխել կարգավորման փուլ»,- այս մասին մեզ հետ զրույցում ասաց գերմանացի քաղաքագետ Սյուզան Ստյուարտը՝ անդրադառնալով մերձավորարևելյան զարգացումներին:
Մեծ Բրիտանիայի ընդդիմադիր Լեյբորիստական կուսակցության առաջնորդ Ջերեմի Քորբինը հայտարարել է, որ իր կուսակցությունը կպաշտպանի վաղաժամկետ ընտրությունները երկրում։
Օրեր անց կրկին նույն կնոջ կողմից շահագործման ենթարկելու դեպքի վերաբերյալ հաղորդում է տվել անչափահաս մեկ այլ բնակչուհի:
«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ հոկտեմբերի 30-ին պլանային և վերանորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով, հետագայում վթարներից խուսափելու համար կհոսանքազրկվեն`
ԱՄՆ Կոնգրեսի ներկայացուցիչների պալատում հոկտեմբերի 29-ին կայացած քվեարկության արդյունքում ձայների մեծամասնությամբ ընդունվեց Հայոց ցեղասպանությունը ճանաչող բանաձևը։
ԱՄՆ ներկայացուցիչների պալատի անդամ Ջոն Սարբանեսը (Դեմոկրատ, Մերիլենդ) ոգևորված է այն հանգամանքով, որ վերջապես պալատը քննարկում է Հայոց ցեղասպանության ճանաչման վերաբերյալ բանաձևն ու պետք է ընդունի այս փաստը:
«Թերմինատոր. մութ ճակատագրեր» ֆիլմի (2019 թ.) պրեմիերային ցուցադրությունը հոկտեմբերի 28-ին Լոս Անջելեսում չեղարկվել է Կալիֆոռնիայի նահանգում մոլեգնող բնական հրդեհների պատճառով:
Միացյալ Նահանգները մշտապես պետք է դատապարտի մարդկության դեմ ուղղված հանցագործությունները, և պետք է անի հնարավոր ամեն ինչ ՝ կանխելու և դադարեցնելու իրական ժամանակի վայրագությունները։
Կանադացի երգիչ Ջասթին Բիբերը սոցցանցի իր բաժանորդներին պատմել է, որ իրեն շատ է հարկավոր նրանց աջակցությունը, որպեսզի հասցնի նոր սկավառակը թողարկել մինչեւ տարեվերջ: Այս մասին հայտնել է NME.com.-ը:
Նեպալցի լեռնագնաց եւ բրիտանական ծովային հետեւակի նախկին ծառայող Նիրմալ Փուրյան յոթ ամսվա ընթացքում նվաճել է աշխարհի բոլոր 14 ամենաբարձր լեռնագագաթները՝ գերազանցելով նախորդ ռեկորդները, որոնք սահմանել էին լեհ եւ հարավկորեացի ժայռամագլցողները:
ԱՄՆ ներկայացուցիչների պալատի հայկական արմատներով գործիչ Աննա Էշուն համարում է, որ Հայոց ցեղասպանությունը ճանաչող բանաձի ընդունումով կարող են վերջ տալ ավելի քան 100 տարվա լռությանը:
Իտալական Off-White նորաձեւության բրենդն ամենահանրաճանաչն է դարձել աշխարհում:
ԱՄՆ-ում Էլթոն Ջոնի համերգը հետաձգվել է երգչի հիվանդության պատճառով:
Մսով պիրոգի լավագույն բաղադրատոմսը:
Հոկտեմբերի 28-ին, ժամը 20.55-ին, ոստիկանություն է զանգահարել Զաքյան փողոցի բնակիչ 81-ամյա մի կին և հայտնել, որ մեկ ժամ առաջ իրենց շենքի բակում անհայտ անձը բացահայտ հափշտակել է դրամապանակը, որի մեջ եղել է բջջային երկու հեռախոս ու փող:
Այսօր շատ կարևոր օր է, քանի որ տասնամյակների պայքարից հետո Ներկայացուցիչների պալատը կճանաչի Հայոց ցեղասպանությունը, ասել է ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի անդամ Բրեդ Շերմանը Հայոց Ցեղասպանությունը ճանաչող բանաձևի մասին իր ելույթում հոկտեմբերի 29-ին:
Գազանջատման և գազամատակարարման վերականգնման վերաբերյալ լրացուցիչ տեղեկություններ ստանալու նպատակով զանգահարեք 1-04 հեռախոսահամարով:
Ամբողջ աշխարհում տարեկան արձանագրում են ինսուլտի հարյուր հազարավոր դեպքեր, որը վերջին երկու տասնամյակում զգալիորեն «երիտասարդացել է» կյանքի աճած տեմպի եւ սթրեսի պատճառով:
ԱՄՆ կոնգրեսական Ադամ Շիֆի կարծիքով` Հայոց ցեղասպանությունը ԱՄՆ-ի կողմից ճանաչելու համար այսօր առավել քան ճիշտ պահն է, երբ Սիրիայում քրդերը տանջվում են թուրքական կրակոցներից:
Սուրճի կանոնավոր գործածումը կարող է հանգեցնել մի շարք հիվանդությունների վտանգի նվազեցման: Համապատասխան տվյալները հրապարակվել են ԱՄՆ-ի Գաստրոէնտերոլոգների կոլեգիայի կայքում։
Պետեկամուտների կոմիտեն հրապարակել է այս տարվա 9 ամիսների խոշոր հարկատուների ցանկը։ Ցանկի համաձայն՝ խոշորների վճարներն ավելացել են, սակայն շատ ավելի դանդաղ, քան, պայմանական ասած, փոքր հարկատուներինը։
Օրեր առաջ Վենետիկի հանձնաժողովը ՀՀ օրենսդրական հարցերին վերաբերող միասնական կարծիք էր հրապարակել, որում անդրադարձ էր կատարել ՍԴ դատավորների՝ վաղ թոշակի անցնելու հարցին։ Այս հարցը բազմաթիվ քննարկումների տեղիք տվեց, ուստի որոշ հարցեր պարզաբանելու համար SHANTNEWS-ը դիմել է Վենետիկի հանձնաժողովի նախագահ Ջիաննի Բուքիքիոյին։
Միացյալ Նահանգների Ներկայացուցիչների պալատում հոկտեմբերի 29-ին քննարկման դրված՝ Հայոց ցեղասպանությունը ճանաչող բանաձևն անհրաժեշտ է ընդունել՝ հետագայում նմանօրինակ ողբերգություններից խուսափելու նպատակով։
«Յուվենթուսի» հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն նշել է, որ ուրախ կլիներ չմասնակցել ակումբի որոշ հանդիպումներին:
«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ «Հյուսիս-Հարավ» ավտոմայրուղին կառուցող շինարարական կազմակերպության կողմից ջրատարների վերատեղադրման աշխատանքներով պայմանավորված, ս.թ. հոկտեմբերի 30-ի ժամը 9.00-ից մինչև հոկտեմբերի 31-ը ժամը 21.00-ն կդադարեցվի հետևյալ տարածքների ջրամատակարարումը: