Իրավապահ մարմինները բավարար զգուշավորություն պետք է ցույց տան. Նախարարը՝ Բաբլոյանի ու Բաբայանի մեղադրանքների մասին
ՀՀ արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանն այսօր լրագորղների հետ զրույցում՝ անդրադառնալով Արսեն Բաբայանին ու Արա Բաբլոյանին առաջադրված մեղադրանքներին, ասաց, որ հանցագործության հետ կապված ցանկացած կասկած պետք է ենթարկվի պատշաճ քննության:
Նրա խոսքոց՝ նմանատիպ հարցերի դեպքում իրավապահ մարմինները պետք է նաև բավարար զգուշավորություն ու շրջահայացություն ցուցաբերեն, որովհետև դա կարող է այս կամ այն մեկնաբանությունը ստանալ:
«Պետք է հետևենք հետագա հաղորդագրություններին, քննությունն ընթանում է, ցանկացած բան, որը այս փուլում համարվում է պարզված, կարող է փոխվել»,- ասաց Ռ. Բադասյանը։