«Հայաստանը դա չի ցանկանում, Ռուսաստանը դա չի ցանկանում: Ինչո՞ւ դա պետք է տեղի ունենա». Նիկոլ Փաշինյան

Հայաստանի կառավարությունն ակտիվորեն աշխատում է «Ռուսական երկաթուղիներ» ընկերության հետ. կա նախնական պայմանավորվածություն առ այն, որ կաշխատեն, որպեսզի «Հարավկովկասյան երկաթուղիներ» ընկերության ներդրումային ծրագրերը Հայաստանում լինի արդյունավետ:

Այս մասին «Կոմերսանտ» թերթին տված հարցազրույցում ասել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ անդրադառնալով հարցին, թե վերջերս հաղորդվեց, որ ռուսական կողմը պատրաստվում է վաղաժամկետ դադարեցնել Հայաստանի երկաթուղիների կառավարման վերաբերյալ համաձայնագիրը, այնուհետև այդ լուրերը հերքվեցին, ի՞նչ է կատարվում այնտեղ::

ՀՀ վարչապետն ընդգծել է, որ խնդիրը քաղաքականացվում է լրատվամիջոցների կողմից: Նա շեշտել է, որ սա զուտ տնտեսական խնդիր է, ներդրումների արդյունավետության հարց: «Մենք քննարկում ենք այս հարցը մեր ռուս գործընկերների հետ՝ «Ռուսական երկաթուղիներ»-ի, ՀԿԵ–ի հետ: Ես չեմ ուզում ասել, որ վստահ եմ, բայց գրեթե վստահ եմ, որ մենք համաձայնության կգանք:

Հարցին՝ պայմանագիրը վաղաժամկետ դադարեցնելու սպառնալիք չկա՞, ՀՀ վարչապետը պատասխանել է.

«Ես դրա համար որևէ նախադրյալ չեմ տեսնում: Հայաստանը դա չի ցանկանում, Ռուսաստանը դա չի ցանկանում: Ինչո՞ւ դա պետք է տեղի ունենա»:

Տեսանյութեր

Լրահոս