«Ռեալի» կիսապաշտպան Գարեթ Բեյլը կարող է լքել ակումբը ձմռանը:
Քաղաքագետ Գագիկ Համբարյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Որքան շատ է Հայաստանի վարչապետը խոսում հայ-ռուսական հիանալի հարաբերությունների մասին, այնքան շատ են կասկածները, որ այդ հարաբերությունները բնավ հիանալի չեն»:
Առողջապահության նախարարությունը մի շարք պետական և մասնավոր բժշկական կենտրոններում լիցենզիաներից զրկելու կոշտ քայլերի է անցել, թիրախավորված բուժհաստատությունների ցանկն անցնում է յոթ տասնյակից:
Անսու Ֆաթի․ հիշեք այս անունը: Հետո պարզապես չեք կարող մոռանալ այն:
ԱԺ-կառավարություն վերջին հարցուպատասխանի ժամանակ ԱԺ ԼՀԿ խմբակցության պատգամավոր Գևորգ Գորգիսյանը հետաքրքրվել էր Հյուսիս-Հարավ ճանապարհից՝ հիշեցնելով, որ մեկ տարի է՝ աշխատանքները դադարեցվել են, մասնավորապես, Աշտարակ-Թալին հատվածում: Ի պատասխան՝ փոխվարչապետ Տիգրան Ավինյանը հաստատել է՝ Տրանշ 2-ում (Աշտարակ-Թալին, ընդհանուր երկարությունը՝ շուրջ 42 կմ) որոշակի խնդիրներ ունեն ենթակապալառուները՝ կապված «Կորսան Կորվիամ» ընկերության հետ:
«Աշխատավարձ բարձրացնելը ոչինչ չի նշանակում: Առհասարակ ժողովուրդն ուզում է, որ իր աշխատավարձը բարձրանա, սակայն առանց գնաճի զսպման մեխանիզմներ, առանց փողի արժեզրկման համար համապատասխան երկարաշունչ միջոցներ ունենալու՝ աշխատավարձի հավելումը վնասակար է: Դա պոպուլիզմ է, որը կործանարար է յուրաքանչյուր երկրի տնտեսության համար»,- լրագրողների հետ հանդիպման ժամանակ խոսելով հանրության կողմից բուռն քննարկումների արժանացած նախարարների, փոխնախարարների և մարզպետների աշխատավարձի զգալի բարձրացման մասին՝ ասաց Ռամկավար-Ազատական կուսակցության ղեկավար Հակոբ Ավետիքյանը:
ԱՄՆ Կոնգրեսի ներկայացուցիչների պալատում հոկտեմբերի 29-ին կայացած քվեարկության արդյունքում ձայների մեծամասնությամբ ընդունվեց Հայոց ցեղասպանությունը ճանաչող բանաձևը փակ ընթացակարգով օրակարգ մտցնելու հարցը։
«Մանր ու մեծ խնդիրները մշտապես բոլոր պետություններում կան, լինում են նաև սխալներ, և մեզ մոտ անցած տարի տեղի ունեցած իշխանափոխությունից հետո, որը ոմանք թյուրիմացաբար հեղափոխություն են կոչում, որոշակի դրական տրամադրվածություն ասպարեզ իջավ, դա մերժել չենք կարող, նաև առարկայական որոշ դրական փոփոխություններ տեղի ունեցան, բայց մարտավարական նշանակությունից վեր չբարձրացան: Անցյալ օրը սարսափով նկատեցի, որ համաշխարհային հանրությունը, որի մասը մենք ենք կազմում, և որի տեսակետը՝ որպես անաչառ, չեզոք կառույց, մեզ շատ պետք է հետաքրքրեր, բացասական կարծիքի էր մեր մասին, որոշ դեպքերում՝ ծիծաղելի»,- լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց ԱԻՄ առաջնորդ Պարույր Հայրիկյանը:
ՀՀ ԱԺ Տարածաշրջանային և եվրասիական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի պատգամավորներ՝ ՄիքայելՄելքումյանը, Արմեն Փամբուխչյանը, Վաղարշակ Հակոբյանը, Ալեքսեյ Սանդիկովը, Էդվարդ Անդրեասյանն այցելել են Ռուսաստանի Դաշնության և Վրաստանի Հանրապետության սահմանին գտնվող Վերին Լարս:
ՀՀ ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը հոկտեմբերի 29-ին հանդիպել է տարածաշրջանային այցի շրջանակներում Հայաստանում գտնվող ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի տեղակալ, Քաղաքական և խաղաղարարության հարցերի դեպարտամենտի ղեկավար Ռոզմարի Դիկարլոյին։
«Թե արդար դատաքննության իրավունքի, և թե կալանավորման օրինականության տեսանկյուններից խախտումներն առկա են, և ՄԻԵԴ-ը դրանց գնահատական պետք է տա: Այսինքն՝ մենք կոնկրետ այս գործով դատական համակարգով այնպիսի լուրջ խնդիրներ ունենք, որ դրանցից տրոհելն է արդեն նույնիսկ դժվարություն ենթադրում: Պատահական չէ, որ մենք այս դիմումների մասով ընթացք ունենք քարտուղարության կողմից, քանի որ, երբ Եվրոպական դատարանի Բարձրագույն պալատը վարույթ է ընդունում, արդեն դրանով իսկ կարևորվում է այս հարցը: ՄԻԵԴ-ի մամլո հաղորդագրությունների մեջ էլ է նշվում, որ գործընթացի մասնակիցներից մեկը ՀՀ երկրորդ նախագահն է»:
«Երբ մենք մտանք շուկա, հստակ ռազմավարություն չունեինք, կամ, այլ կերպ ասած, մենք ունեցել ենք ռազմավարություն, որը շուկա մտնելուց հետո փոշիացել է, և skill.am-ի ռազմավարությունը դարձել է ռազմավարություն չունենալը, բայց արագ ամեն ինչին սովորելը»,- 168.am-ի հետ զրույցում ասաց skill.am-ի հիմնադիր Սերգեյ Ուսնունցը՝ պատմելով միջոցառումների կազմակերպման շուկա մտնելու իրենց առաջին քայլերի մասին:
Վենետիկի հանձնաժողովի նախագահ Ջիանի Բուքիքիոն հայտարարություն է տարածել՝ կապված Հայաստանում ՍԴ շուրջ իրավիճակի հետ։
Ժողովրդավարության պայմաններում խորհրդարանը ժողովրդական ինքնիշխանության պահապանն է և, այդպիսով, վայելում է բարձրագույն ժողովրդավարական լեգիտիմությունը: Սահմանադրական դատարանը պաշտպանող հաստատություն է, որին վստահված են պահպանել սահմանադրական արժեքները:
Ոստիկանության ԿՀԴՊ գլխավոր վարչության կոռուպցիայի և տնտեսական գործունեության դեմ ուղղված հանցագործությունների հակազդման վարչությունում ստացված օպերատիվ տեղեկությունների հիման վրա նախապատրաստված նյութերով փաստական տվյալներ են ձեռք բերվել, որ 2003 թվականի նոյեմբերից 2018-ի հուլիս ՀՖՖ «Վ․Սարգսյանի անվան հանրապետական մարզադաշտ»-ի տնօրինությունը, առանց ՀՀ ֆինանսների նախարարության հատուկ թույլտվության, մարզադաշտի տարածքում փաստացի իրականացրել է ձեռնարկատիրական գործունեություն։
«Լիվերպուլի» նախկին պաշտպան Ջեյմի Կարագերը կիսել է իր կարծիքը «Տոտենհեմի» կիսապաշտպան Քրիստիան Էրիկսենի մակարդակի մասին:
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը և տիկին Աննա Հակոբյանը միացել են վիրավոր զինվորների՝ «Հայկական Տիեզերք» անվանակոչված գորգի գործման աշխատանքներին:
Սա շատ կարևոր գործոն է, որովհետև Նիկոլ Փաշինյանը, լինելով լրագրող, շատ լավ հասկանում է լրատվամիջոցների նշանակությունը, հնարավորությունները և, ի վերջո, նա իր հեղափոխությունը մեծավ մասամբ կատարել է մեդիամանիպուլյացիաների հիման վրա: Եվ նա հասկանում է, որ վերցնելով իշխանությունը՝ ինքը պետք է սահմանափակի այլ լրատվամիջոցների գործունեությունը, որպեսզի ինքը չկորցնի իշխանությունը: Այսինքն՝ ինքը շատ ավելի լավ է հասկանում լրատվամիջոցների դերը, խոսքի արժեքը, քան Սերժ Սարգսյանը, Ռոբերտ Քոչարյանը, իրենից առաջ եղածները:
ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Գրիգոր Հովհաննիսյանը հոկտեմբերի 29-ին ընդունել է Եթովպիայի Դաշնային Ժողովրդավարական Հանրապետության նորանշանակ դեսպան Ալեմայեհու Տեգենուին (Alemayehu Tegenu, նստավայրը՝ Մոսկվա)` հավատարմագրերի պատճենի հանձնման կապակցությամբ:
«Բարսելոնայի» գլխավոր մարզիչ Էռնեստո Վալվերդեն կիսել է իր կարծիքը դարպասապահ Մարկ-Անդրե տեր Շտեգենի խոսքերի վերաբերյալ Չեմպիոնների լիգայի խմբային փուլի «Սլավիայի» դեմ խաղից հետո (2:1):
Այս համատեքստում Խաչատրյանն ասաց, որ Ryanair-ի հետ դեռ Սերժ Սարգսյանի օրոք են բանակցել, իսկ այսօր նրա մուտքը հայաստանյան փոքր շուկա կասկածելի է: «Լոուքոսթերները խաբող, փուչիկի նման բաներ են: Փուչիկը, որ փչում, փչում ես, վերջում պայթում է: Այդ խոստացված էժան տոմսերի պահով մի քանի համեմատություն ունեմ՝ կազինո, լոտո: Մի օր ընկերներիցս մեկն ասաց՝ 35 եվրո էր, ո՞նց դարձավ 125, ասում եմ՝ կազինո չե՞ս խաղացել, ասաց՝ մի անգամ խաղացել եմ և շահել, պատասխանեցի՝ եթե բախտդ բերի, կշահես նաև Ryanair-ի հետ: Իրենք ուժեղ են, որովհետև դոտացիաներ, սուբսիդիաներ են ստացել, բայց եվրոպական շատ լոուքոսթեր-ընկերություններ 2017-ից մինչև 2019-ն ընկած հատվածում սնանկացան՝ մոտավորապես 15-ը»:
Երևանի քաղաքապետի մամուլի քարտուղար Հակոբ Կարապետյանը «Ֆեյսբուք»-ի իր էջում հրապարակել է Երևանի մետրոպոլիտենի Աջափնյակ (անվանումը պայմանական է) կայարանի էսքիզային առաջարկը:
Boeing-ի նախագահ եւ գլխավոր տնօրեն Դենիս Մյուլենբուրգը խոստանում է, որ 737 MAX-ն ամենաանվտանգ ինքնաթիռներից մեկը կդառնա ծրագրային ապահովման բոլոր լրամշակումներից հետո։
ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը մասնակցել է ՄԱԿ-ի օրվա առթիվ կազմակերպված հանդիսավոր ընդունելությանը:
Ցանկացած քաղաքական գործչի համար կարևոր է քաղաքական սկզբունքայնությունը, քանի որ հանրությունը, լրատվամիջոցները, հաճախ հիշելով նախկինում արված նրա հայտարարությունները, համադրում է ներկայումս կատարվող քայլերի հետ և տեսնում արմատական տարբերություն, իսկ դրանց պտուղները բավականին ցավոտ ու անդառնալի հետևանքներ են թողնում տվյալ անհատի քաղաքական ճակատագրի վրա։
«Յուվենթուսի» հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն խոսել է ֆուտբոլի հանդեպ իր վերաբերմունքի մասին:
Միջազգայնագետ Սուրեն Սարգսյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Քվեարկությունն` այսօր»:
«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ վթարային աշխատանքներով պայմանավորված, ս.թ. հոկտեմբերի 30-ին ժամը 7:00-22։00 կդադարեցվի՝ Գեղարքունիքի մարզի Սևան քաղաքի, Վարսեր և Կոտայքի մարզի Ջրառատ գյուղերի ջրամատակարարումը:
Ինֆորմացիայի ազատության կենտրոնի ղեկավար Շուշան Դոյդոյանը հրապարակել է նախարարություններին ուղղված հարցումների պատասխանները։
ԱԺ նախկին պատգամավոր, վերլուծաբան Կարեն Բեքարյանը «Փոփոխվող Մերձավոր Արևելքը և անվտանգ միջավայրը Հայաստանի համար» կոնֆերանսում անդրադառնալով Հայաստանի ներկա իշխանությունների վարած արտաքին քաղաքականությանը՝ նկատեց, որ ադեկվատ արտաքին քաղաքականությունը պատասխանում է 2 հիմնական հարցի՝ արդյո՞ք ստեղծված հնարավորությունները օգտագործվում են առավելագույն կերպով, և արդյո՞ք ստեղծված մարտահրավերները հնարավորինս չեզոքացվում են։