«Անկախ ամեն ինչից՝ ժողովուրդը պետք է լավ ապրի». Տիգրան Ուրիխանյան

ԱԺ ԲՀԿ պատգամավոր Տիգրան Որիխանյանի խոսքով՝ Հայաստանում առօրեական  են շարունակում մնալ սոցիալական խնդիրները։ «Թեպետ չունենք քաղաքական օրակարգ, բայց կա օրակարգ, որը վերաբերում է 800 հազար աղքատ քաղաքացու։ Անկախ նրանից, թե ինչ է տեղի ունենում երկրում, ով ինչ նկրտում ունի, իմ համոզմամբ՝ յուրաքանչյուրի կատարած աշխատանքը մեկը պետք է լինի՝ ՀՀ քաղաքացու կյանքի բարելավումը»,- այս մասին «Սոցիալական շարժում» հիմնադրման ժամանակ ասաց Ուրիխանյանը։

Նրա խոսքով՝ քաղաքացին պետք է լավ ապրի, դրա համար 1,5 տարի առաջ ժողովուրդը դուրս եկավ փողոց և հայտնեց իր բողոքը։

«Հիմա հարց՝ այդ բոլոր խնդիրները լուծվե՞լ են. ոչ, կա պահանջ՝ առաջադրել այնպիսի օրակարգ, որով կլուծվեն այդ խնդիրները։ Սոցիալական շարժումը երկիրը ոտքի հանելու համար է, եթե ասում են, որ ՀՀ անձնագիր ունեցող յուրաքանչյուր քաղաքացի վարչապետ է, ապա այստեղ գտնվող յուրաքանչյուրը պետք է որոշում կայացնի, առաջարկներ անի՝ այդ խնդիրները լուծելու համար»,- շեշտեց պատգամավորը։

Նրա կարծիքով՝ պետք է հավաքվեն, բաժանվեն խմբերի ու ձևավորեն օրակարգ՝ առնվազն մեկ-երկու ամսվա ընթացքում եղած բոլոր առաջարկները դարձնեն փաստաթուղթ և այն դնեն ժողովրդի ու իշխանության առջև։

Զվարթ Խաչատրյան

Տեսանյութեր

Լրահոս