Բաժիններ՝

Հանրահայտ կոմպոզիտոր Քշիշտոֆ Պենդերեցկին տոնում է տարեդարձը

Հայկական արմատներով աշխարհահռչակ լեհ կոմպոզիտոր և դիրիժոր Քշիշտոֆ Պենդերեցկին, որը երկու ժողովուրդների միասնության և բարեկամության յուրահատուկ խորհրդանիշ է, նոյեմբերի 23-ին տոնում է ծննդյան 86-ամյակը:

Մի առիթով «Արմենպրես»-ի թղթակցի հետ զրույցում Պենդերեցկին նշել է, որ իր համար երաժշտությունը ուրիշ մարդկանց հետ հաղորդակցվելու միջոց է: «Ես գրում եմ երաժշտություն, որը հաճախ հաղորդակցվելու վերացական ձևն է: Ես միշտ նկատում եմ, որ իմ երաժշտությունը հուզում է մարդկանց: Օրինակ` կամերային երաժշտության երեկոյի ընթացքում ես տեսա, թե ինչպես են մարդիկ արտասվում: Նշանակում է, որ երաժշտությունը կարևոր է նրանց համար: Նրանք հասկանում են երաժշտությունը, զգում են այն, ինչ կոմպոզիտորն է ցանկանում ասել: Կոմպոզիտորի համար շատ կարևոր է, երբ մարդիկ հասկանում են նրա երաժշտությունը»,-խոստովանել է նա:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս