«Սպայկա»-ն մտնում է արցախյան շուկա
Օրեր առաջ հաջողությամբ ավարտվել են բանակցություններս տարածաշրջանում առաջատար գյուղատնտեսական հոլդինգ համարվող «Սպայկա» ընկերության սեփականատեր, գլխավոր տնօրեն Դավիթ Ղազարյանի հետ: Եվ այսօր վստահաբար կարող եմ հայտարարել, որ շուտով այն ամբողջ ծավալով գործունեություն կիրականացնի նաև Արցախում:
Ի՞նչ կտա այն արցախցի ֆերմերին ու տնտեսությանն ընդհանրապես:
Ինչպես բազմիցս հայտարարել եմ, այգեգործության զարգացումը Արցախի գյուղատնտեսության ամենահեռանկարային ուղղություններից է, և այս իմաստով ներդրվող միջոցներն ու ջանքերը տնտեսության իրական հատվածում պետք է աճի բարձր արդյունք ապահովեն: «Սպայկա»-ի հետ մեր պայմանավորվածությունն առաջին հերթին լուծելու է արտադրված գյուղմթերքի երաշխավորված իրացումը: Ինչ վերաբերում է ծավալներին, նշեմ, որ ընկերության ունեցած տարեկան մթերման պահանջարկն ավելին է, քան Արցախում առաջիկա մեկ տասնամյակի համար նախատեսված է: Ուստի ծրագրերի ծավալների ընդլայնման անհրաժեշտություն կառաջանա:
Հաջորդ կարևոր գործառույթը, որ կիրականացնի «Սպայկա»-ն, սեփական արտադրական տնտեսությունների հիմնումն է՝ որպես ուղղակի ներդրում, և հողագործությամբ զբաղվողներին խորհրդատվական բարձրակարգ ծառայությունների մատուցումը:
Ինչո՞ւ հենց «Սպայկա»-ն:
Նախ՝ որևէ մտադրություն չկա դաշտը մոնոպոլիզացնելու, և այդ ընկերության մուտքը արցախյան շուկա նպատակ ունի միջազգային կարգի ստանդարտներ ներդնելու և խթանելու բարձրորակ գյուղմթերքի արտադրությունը: Երկրորդ հանգամանքը, որ ինձ հետաքրքրել է այդ ընկերության հետ բանացություններ սկսելուց առաջ, նրա մրցունակ լինելն է: Ծանոթ լինելով եվրոպական և իսրայելական նմանօրինակ առաջատար ընկերությունների հնարավորություններին՝ կարող եմ վստահեցնել, որ հայրենական ընկերությունը թե՛ առաջատար տեխնոլոգիաների հագեցվածությամբ, թե՛ կառավարման որակի առումով նրանց արժանի մրցակից կարող է համարվել:
Ի դեպ, «Սպայկա»-ն միայն լոգիստիկ ընկերություն չէ, այն Հայաստանում մրգի ու բանջարեղենի ամենամեծ արտադրողներից է ու խոշորագույն արտահանողը՝ դեպի Եվրոպա, ԱՊՀ և Պարսկական ծոցի երկրներ:
Պայմանների և հնարավորությունների ստեղծումը լինելու է իմ և իմ գլխավորած քաղաքական թիմի առաջնահերթ խնդիրը՝ հանուն Արցախի բարեկեցիկ ու ավելի լավ ապագայի:
Արայիկ Հարությունյան
✅SPAYKA-ն մտնում է արցախյան շուկա Հարգելի՛ հայրենակիցներՕրեր առաջ հաջողությամբ ավարտվել են բանակցություններս…
Gepostet von Արայիկ Հարությունյան / Arayik Harutyunyan am Samstag, 23. November 2019