Բաժիններ՝

«Օրինախախտները հայտնաբերվում և ենթարկվում են պատասխանատվության». Արման Սարգսյան

Նոյեմբերի 23-ին ճանապարհային ոստիկանությունում տեղի ունեցավ աշխատանքային խորհրդակցություն, որը վարում էր ոստիկանության պետի ժամանակավոր պաշտոնակատար Արման Սարգսյանը։

Ողջունելով ներկաներին՝ Արման Սարգսյանը խոսեց ճանապարհային ոստիկանության ծառայության մասին։ Նա նշեց, որ ճանապարհային ոստիկանը պետք է լավ իմանա իր իրավունքներն ու պարտականությունները, քաղաքացիների հետ շփումներում լինի գրագետ ու բարեհամբույր, նաև վճռական՝ իրավախախտներ հայտնաբերելիս։

Ոստիկանության պետի ժամանակավոր պաշտոնակատարը կարևորեց ճանապարհային ոստիկանության ու ոստիկանության մյուս ստորաբաժանումների սերտ համագործակցությունը և մատնանշեց դեպքեր ու հանցագործություններ, որոնք բացահայտվել են այդ համագործակցության շնորհիվ։

Արման Սարգսյանն անդրադարձավ նաև ճանապարհային ոստիկանությունում կոռուպցիայի և արատավոր երևույթների խնդրին և նշեց, որ օրինախախտները հայտնաբերվում և ենթարկվում են պատասխանատվության։

Ծառայողական պարտականությունները բարեխիղճ կատարելու համար ոստիկանության պետի ժամանակավոր պաշտոնակատարի հրամանով ճանապարհային ոստիկանության մի խումբ ծառայողներ պարգևատրվեցին մեդալով, կրծքանշաններով ու պատվոգրերով։

Խորհրդակցության ավարտին Արման Սարգսյանը շրջեց ճանապարհային ոստիկանությունում, ծանոթացավ խախտումների արձանագրման և օպերատիվ կառավարման կենտրոնների աշխատանքին։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս