
Արցախի ՊՆ, ՊԲ հրամանատար Կարեն Աբրահամյանի մոտ կայացել է կադրային ընդունելություն. մասնակցել են ծառայողական առաջխաղացման ներկայացված մի խումբ սպաներ

Նոյեմբերի 23-ին ԱՀ ՊՆ, ՊԲ հրամանատար, գեներալ-լեյտենանտ Կարեն Աբրահամյանի մոտ կայացել է կադրային ընդունելություն, որին մասնակցում էին ծառայողական առաջխաղացման ներկայացված մի խումբ սպաներ:
Կարևորելով նման ձևաչափով հանդիպումները առաջխաղացման ներկայացված սպաների կենսագրականներին ծանոթանալու և հետագա ծառայության վերաբերյալ խնդիրների առաջադրման տեսանկյունից՝ բանակի հրամանատարը շնորհավորել է ավելի բարձր պաշտոններում նշանակվելու կապակցությամբ և համոզմունք հայտնել, որ նոր պաշտոններում ևս վերջիններիս կպահպանեն բարձր նշաձողը և իրենց կդրսևորեն միմիայն լավագույն կողմերով:
ԱՀ ՊՆ մամուլի ծառայություն