«Միլանի եկեղեցում տեղի ունեցածը միջադեպ չէր, այլ բեմադրված ինչ-որ քայլ». Գևորգ Գևորգյան

Ռազմական, հասարակական գործիչ Գևորգ Գևորգյանի խոսքով՝ Միլանի հայկական եկեղեցում ՀՀ վարչապետի ելույթի ժամանակ ադրբեջանցի բլոգերի հետ կապված միջադեպը  հետևողական ու հետաքրքիր  է այնքանով, որ կապված է վարչապետի բարի համբավի հետ։

«Երկրորդ անգամ է նման բան տեղի ունենում, առաջին անգամ մի ադրբեջանցի վարչապետին գրիչ նվիրեց, երկրորդ դեպքն էլ սա էր, այսինքն՝ այնպես է ստացվում, որ կարողանում են հասնել վարչապետի մոտ, կարողանում են հարցեր տալ, որով վարչապետը ցանկանում է ասել, որ ինքը ժողովրդավար է»,- նշեց Գ. Գևորգյանը։

Նրա բնորոշմամբ՝ եկեղեցում տեղի ունեցածը միջադեպ չէր, այլ բեմադրություն։
Ըստ նրա՝ վարչապետի անվտանգություն ապահովողները բավականին փորձառու են, ուստի այն կարծիքին է, որ նրանց կողքով դժվար թե ինչ-որ մեկը կարողանար անցնել և մոտենալ վարչապետին.

«Սա է պատճառը, որ ես այդ ամենը չեմ համարում միջադեպ, այլ բեմադրված ինչ-որ քայլ։ Այդ երբվանի՞ց է թուրքը դարձել հրեշտակ, նա միշտ էլ նույնն է մնացել։ Հիմա ինչո՞ւ է առաջնագծում համեմատաբար անդորր, և ինչո՞ւ է թշնամին առաջնագիծն այդպես ամրապնդում»,- հավելեց Գ. Գևորգյանը։

Նա նաև ընդգծեց, որ բոլորը պետք է հասկական, որ խաղաղության համար անհրաժեշտ են իրական քայլեր, և եթե ժողովուրդը ցանկանում է ապրել խաղաղ, պետք է ուժեղ լինի։

«Մենք երբեք չենք կարող խաղաղ ապրել, եթե ներսում ամուր չլինենք, եթե երկիրը բաժանենք հին ու նոր Հայաստանի»,- նշեց Գևորգ Գևորգյանը։

Ինչ վերաբերում է վարչապետի այն հայտարարությանը, որ Արցախի հարցի լուծման տարբերակը պետք է ընդունելի լինի երեք ժողովուրդների համար, Գ. Գևորգյանն ասաց, չկա որևէ մեկը կա, որը կարող է ներկայացնել, թե որն է այդ տարբերակը։

Զվարթ Խաչատրյան

Տեսանյութեր

Լրահոս