Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը մարտի 7-ին հանդիպել է Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի նախագահ Սումա Չակրաբարտիի գլխավորած պատվիրակությանը:
«Խորհուրդ է հնչում նախապայմաններ չդնել և բանակցել ադրբեջանական կողմի հետ: Սակայն որոշում կայացնողը ՀՀ իշխանություններն են, և ԵՄ դիրքորոշումը կարող է հնչել՝ միմիայն որպես խորհուրդ, բարի ցանկություն»:
ՀՀ գլխավոր դատախազության պատիժների և հարկադրանքի այլ միջոցների կիրառման օրինականության նկատմամբ հսկողության վարչության դատախազի` ՀՀ ԱՆ «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկ այցելությունից հետո ցմահ դատապարտյալ Վարազդատ Հովհաննիսյանը դադարեցրել է հացադուլը:
Հարկային օրենսգրքի առաջարկվող փոփոխությունների արդյունքում գյուղացիներին հնարավորություն է տրվում տնայնագործական ալկոհոլային խմիչքների օրինական առևտուր ծավալել ու դրա շրջանակներում լինել պաշտպանված:
Ողջունելով հյուրին՝ փոխվարչապետը ներկայացրել է Կառավարության առաջ քաշած բարեփոխումների բովանդակությունն ու դրանց իրականացման գործում կարևորել Եվրոպայի խորհրդի հետ համագործակցությունը:
«Օրինակ, եթե ինչ-որ մեկը ցանկանա Չինարիում կամ Պառավաքարում գործունեություն իրականացնել, հատուկ վերաբերմունք է լինելու…, զրո տոկոսով»,- ասաց նախարարը:
Քիչ առաջ փորձել են վրաերթի ենթարկել հասարակական գործիչ Նարեկ Մալյանին:
«Սիթի օֆ Սմայլ» հիմնադրամի ծրագրի մասնակից վեցամյա Հրանտ Արշակյանը հանդիպել է Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանի հետ:
Երևանի մամուլի ակումբի նախագահ Բորիս Նավասարդյանի կարծիքով՝ այսօր Հայաստանն Արցախի հարցի շուրջ իրականացնում է ճշգրիտ քաղաքականություն և պատրաստակամություն է հայտնում մասնակցել ցանկացած ձևաչափի երկխոսության։
Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը մարտի 7-ին ընդունել է Եվրոպական հանձնաժողովի փոխնախագահ, ԵՄ թվային միացյալ շուկայի հարցերով հանձնակատար Անդրուս Անսիպին:
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի նախագահ Սումա Չակրաբարտիի գլխավորած պատվիրակությանը:
«Նախագծերը մշակելիս անհրաժեշտ ուշադրության չի արժանանում դրանց ազդեցության գնահատականները, իսկ երբեմն նույնիսկ կարգավորման ազդեցության գնահատում բոլոր ուղղություններով չի կատարվում»:
«Սլավյանսկի բազար-2019» երգի ամենամյա միջազգային մրցույթի երիտասարդ կատարողների մրցույթում Հայաստանի պատվիրակը երգչուհի Մոնիկա Մանուչարովան է:
Գործադիրի հավանությանն է արժանացել ՀՀ հարկային օրենսգրքում և հարակից մի շարք օրենքներում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին ՀՀ օրենքների նախագծերի վերաբերյալ կառավարության օրենսդրական նախաձեռնությունը:
Մարտի 7-ին ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանն ընդունել է ՀՀ-ում Միացյալ Արաբական Էմիրությունների արտակարգ և լիազոր դեսպան Ն.Գ. Մուհամեդ Ալ Զաաբիին:
Պորտուգալացին հերքել է իր՝ «Սանտյագո Բերնաբեու» վերադառնալու մասին շշուկները:
Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանի ռեկտոր Արմեն Մուրադյանի և բուհի հոգաբարձուների խորհրդի նախագահ Վահան Արծրունու հրավերով վանաձորցի աշակերտներ, Տանձուտ գետն ընկած ավտոմեքենայի ուղևորներին առաջին օգնությունը ցուցաբերած Էդիկ Ղարաքեշիշյանը , Էդմոն Քոչարյանը Տիգրան Մարկոսյանը իրենց դպրոցի տնօրենի ուղեկցությամբ հյուրընկալվել են բժշկական համալսարանում:
ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը կադրային քաղաքականությանը կոնսուլտատիվ խորհրդի նիստում Apple կորպորացիայի տնօրեն Թիմ Քուկին անվանել է Թիմ Էփլ:
ՀՀ վարչապետի տիկին Աննա Հակոբյանը Մարտի 8-ի՝ կանանց տոնի կապակցությամբ շնորհավորական ուղերձներ և ծաղկեփնջեր է ստացել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինից և վարչապետ Դմիտրի Մեդվեդևից:
Հայ կոմպոզիտորական արվեստի 10-րդ փառատոնի՝ Տերտերյան ֆեստի շրջանակներում Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի հետ հանդես եկավ դաշնակահար Արմեն Բաբախանյանը։ Համերգային ծրագրում հնչեցին Էդգար Հովհաննիսյանի Պասակալիան «Անտունի» բալետից, Էդվարդ Միրզոյանի «Լոռեցի Սաքոն» սիմֆոնիկ պոեմը և Հարո Ստեփանյանի Դաշնամուրի կոնցերտը։
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ բրյուսելյան գրեթե բոլոր հանդիպումների ընթացքում արծարծվել են նաև Ղարաբաղյան հակամարտության շուրջ վերջին զարգացումները:
Հայ կոմպոզիտորական արվեստի վառ ներկայացուցիչ Տիգրան Մանսուրյանի 80-ամյա հոբելյանի կապակցությամբ մարտի 6-ին Կալիֆոռնիայի համալսարանում համաժողով է անցկացվել:
Մարտակերտի շրջանի Երիցմանկանց վանքի և Ականաբերդի տարածքում արձանագրվել է վայրի խոզերի անկման դեպք:
ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարի տեղակալ Բագրատ Բադալյանը մարտի 7-ին աշխատանքային շրջայց է կատարել Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցքի Թալին-Լանջիկ (Տրանշ-3) և Վանաձոր-Դիլիջան ճանապարհահատվածներ, որոնց վատ վիճակի վերաբերյալ վերջին օրերին բազմաթիվ ահազանգեր էին ստացվել։
ՀՀ պաշտպանության նախարարության վարչական համալիրում մարտի 7-ին անցկացվել է զինված ուժերի ղեկավար կազմի խորհրդակցություն, որը վարել է ՀՀ ԶՈՒ գլխավոր շտաբի պետ, գեներալ-լեյտենանտ Արտակ Դավթյանը:
Մարտի 7-ին տեղի է ունեցել «Թուրքիայի Հանրապետության պատմություն» բուհական դասագրքի երկրորդ՝ լրամշակված հրատարակության շնորհանդեսը:
«Ռեալի» նախագահ Ֆլորենտինո Պերեսը մտադիր է հեռացնել թիմի գլխավոր մարզիչ Սանտյագո Սոլարիին:
ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանն առաջարկում է ըմպելիքներն ակցիզային հարկով հարկելիս հիմք ընդունել ոչ թե պարզապես գազավորված լինելու հանգամանքը, այլ դրանում շաքարի պարունակությունը:
Ռուս-հայկական կազմակերպությունների համակարգող խորհուրդը դիմել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի գլխավոր քարտուղար Օդրի Ազուլեին՝ վերջինիս ուշադրությունը հրավիրելով Ադրբեջանում հայկական մշակութային ժառանգությունը ոչնչացնելու հանգամանքի վրա:
Ալժիրի նախագահ Աբդելազիզ Բուտեֆլիկան մարտի 7-ին երկրի ժողովրդին է դիմել Շվեյցարիայից: