Սիրիայում մարտի 7-ին մարդասիրական առաքելություն իրականացնելու ընթացքում ականային պատահարի հետևանքով վիրավորված հայ սակրավորի աջ ոտնաթաթն ամպուտացվել է:
«Օրինակ՝ մի տեսանյութում կին է խոսում, մյուսում՝ տղամարդ: Վերջինի ասելիքի հետ կապված եթե գրում են՝ «ինչ ապուշություններ ես դուրս տալիս», ապա կնոջ դեպքում կարծիք են հայտնում՝ մարմնական դետալները հաշվի առնելով. մազերի գույնը, նիհարությունը կամ գիրությունը, ատամների փայլը: Ընդ որում՝ սրան ակտիվորեն հենց կանայք են մասնակցում»,- նշեց Անուշ Սեդրակյանը:
«Սկսենք Մաշադյան ազգանունով երիտասարդի նշանակումից, որին ես երբևէ չեմ տեսել։ Մաշադյան Ռաֆիկը, արդեն ես գրել եմ, մամուլի խոսնակը տարածել է, թե ինչ բարեկամական կապ ունենք, բայց ես ուզում եմ ուղղակի պատմել հետևյալը։ Ես և ամուսինս ծանոթացել ենք 1995թ., ամուսնացել ենք 1997թ., և պատկերացնում եք, բարեկամական հարաբերություններ, և այլն…»:
«Ռեստարտ» նախաձեռնության անդամներ Դավիթ Պետրոսյանի ու Դավիթ Սիմոնյանի նկատմամբ բլոգեր Նարեկ Մալյանի հետ ունեցած միջադեպի գործով խափանման միջոց է ընտրվել չհեռանալու մասին ստորագրությունը:
Մարդկային զարգացման միջազգային կենտրոնի ղեկավար Թևան Պողոսյանի կարծիքով՝ Հայաստանի ներքաղաքական կյանքում այժմ ամենակարևոր խնդիրը բարեփոխությունների խնդիրն է, ուստի նա կոչով դիմում է ՀՀ կառավարությանը, որպեսզի մեծ ուշադրություն դարձնի բարեփոխությունների տեսլականի մանրուքներին։
Թուրքիայի նախագահի մամուլի խոսնակ Իբրահիմ Քալինը ցավակցել է Պոլսո հայոց պատրիարք Մեսրոպ արքեպիսկոպոս Մութաֆյանի մահվան կապակցությամբ:
«Դեկտեմբերի վերջին վարչապետ Փաշինյանը հայտարարեց, որ լինելու է 12 նախարարություն, դրանից հետո բազմաթիվ փորձագետներ ներկայացրեցին իրենց տեսակետները, բայց, ինչպես տեսանք՝ իշխող քաղաքական ուժը դա հաշվի չառավ, հարց է առաջանում, եթե կարծիքները հաշվի չէին առնելու, ինչո՞ւ այսքան ձգձգեցին, թող դեկտեմբերի վերջին էլ ընդունեին»,- նշեց Արմեն Բադալյանը։
Մարտի 6-ին ՀՀ վերաքննիչ դատարանը՝ դատավոր Ռոբերտ Մխիթարյանի նախագահությամբ, որոշեց առանց քննության թողնել մեղադրանքը պաշտպանող դատախազ Ա. Առաքելյանի բողոքը՝ ընդդեմ Բ. Բեգլարյանի եւ Հ. Հովսեփյանի նկատմամբ խափանման միջոցը վերացնելու դատարանի որոշման։
«Հասարակությունը պետք է կարողանա նախ և առաջ պայքարել մարմնավաճառության դեմ։ Մարմնավաճառությունը, որպես այդպիսին, դիտվում է՝ որպես չափազանց մեծ վնաս ինչպես անձանց, այնպես էլ՝ հասարակության համար։ Այս տեսանկյունից մասնավոր ծառայությունների ստեղծումը հնարավորություն է տալիս խուսափել մարդկանց ապօրինի վաճառքից, ինչպես նաև թմրանյութերի վաճառքից, որովհետև վերջինս հարակից է մարմնավաճառությանը, և այդպես է դիտվում, մասնավորապես, մեր երկրում»:
Այսօր խորհրդարանում Ազգային ժողովի և ՕքսԵՋեն հիմնադրամի նախաձեռնությամբ մեկնարկել է «Քաղաքացիական հասարակություն-Ազգային ժողով համագործակցության հարթակ՝ հանուն կանանց և տղամարդկանց հավասար իրավունքների և հավասար հնարավորությունների» խորագրով միջոցառում:
Օդի ջերմաստիճանը 9-11-ն աստիճանաբար կբարձրանա 6-7 աստիճանով:
Երկար ժամանակ կոմայի մեջ գտնվելուց հետո 62 տարեկանում մահացել է Պոլսո հայոց պատրիարք Մեսրոպ արքեպիսկոպոս Մութաֆյանը:
Գյումրիի գիշերային ակումբներից մեկում մարտի 8-ին ռուսական 102-րդ ռազմաբազայի զինծառայող, ՌԴ քաղաքացի 22-ամյա Ռաջան Կաժիմիրովի դանակահարության փաստի առթիվ հարուցվել է քրեական գործ` դիտավորությամբ առողջությանը ծանր վնաս պատճառելու հատկանիշներով:
«Մարտի 8-ը համարվում է կանանց իրավունքների պաշտպանության օր: Ես համամիտ չեմ, չեմ ուզում, որ մեկ օր լինի դա: Մենք՝ կանայքս, ամեն օր պայքարում ենք մեր իրավունքների համար: Ինձ համար ամեն օր տոն է այդ առումով»,- լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց Անահիտ Բախշյանը:
Հայաստանում կանանց շրջանում առավել հաճախ հանդիպող հիվանդություններից են կրծքագեղձի և արգանդի պարանոցի քաղցկեղը, սակայն վերջին շրջանում ակտիվացել և երիտասարդացել է վահանաձև գեղձի քաղցկեղը:
Տիգրանն իր հիասթափությունն է հայտնել նաև Փաշինյանի գլխավորած «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ներսում տիրող մթնոլորտի վերաբերյալ, կարծիք է հայտնել՝ ասելով, որ իր հարազատ նորաստեղծ կուսակցության ներսում՝ իշխանական ուժ դառնալուց հետո, ինչ-որ ներքին խմորումներ են ընթանում, մարդիկ խմբավորվում են մի քանի անձանց շուրջ ու լուռ պայքարում են միմյանց դեմ, ինչը նա անազնիվ ու վտանգավոր է համարել:
2018թ. հունվարի 1-ից ուժի մեջ մտած ՀՀ հարկային օրենսգիրքը ամբողջությամբ չի կարգավորում տնտեսվարողների միջև առաջացող խնդիրներն ու իրավահարաբերությունները։
«Վարչապետը շատ է խոսում, որ տնտեսության մեջ պետք է մի քանի ճյուղ զարգանա, բայց ընդհանուր տնտեսությունն ի՞նչ տեսք պետք է ունենա 5-10 տարի հետո: Օրինակ՝ մեզ մոտ քիմիական արտադրությունը պետք է զարգանա՞, թե՞ ոչ, խոսում են ընդամենը գյուղատնտեսության, տեղեկատվական տեխնոլոգիաների և տուրիզմի մասին, այսինքն՝ ընդհանուր պատկերացումներ են»։
Իհարկե, ոչ, ամբողջ աշխարհում ամեն օր, ամեն վայրկյան ոտնահարվում, խտրականությամբ սահմանափակվում են կնոջ իրավունքները․․․
Հնդկաստանը Հայաստանում նոր դեսպան է նշանակել:
«Հայաստանի Հանրապետությունը պետք է գործուն քայլերով ցույց տա, որ պատասխանատու է աշխարհի ցանկացած կետում գտնվող, հատկապես խաղաղասիրական առաքելություն իրականացնող իր քաղաքացիների անվտանգության համար»։
Բրիտանահայ գործարար և բարերար Վաչե Մանուկյանը, ով վերջերս Փարիզում կայացած Հայկական բարեգործական ընդհանուր միության 90-րդ ընդհանուր ժողովում ընտրվել է ՀԲԸՄ Հոգաբարձուների խորհրդի նախագահ և հայտնի է իր բարեգործական ձեռնարկներով, մարտի 9-ին կժամանի Հայաստան:
Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանը շնորհավորական ուղերձ է հղել կանանց միջազգային օրվա կապակցությամբ: Ուղերձում, մասնավորապես, ասված է.
Աննա Հակոբյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Շնորհավորում եմ մեր բոլորի սիրելի մայրիկերի, տատիկների, քույրիկների և ընկերուհիների Մարտի 8-ը: Ճիշտ է, մեծ հաշվով շնորհավորելու առիթ չեմ տեսնում, որովհետև մեր կյանքը միևնույնն է՝ բարդ է, (այս հարցազրույցը՝ վկա), բայց նաև մենք կարող ենք հաղթահարել բոլոր բարդությունները: Կարևորը Սերն է՝ սիրելը և սիրված լինելը:
Ոստիկանության կոլեգիայի, ողջ համակարգի անունից և անձամբ շնորհավորում եմ Մարտի 8-ի՝ Գարնան և Գեղեցկության տոնի առթիվ:
Արցախի Հանրապետության Ազգային ժողովի նախագահ Աշոտ Ղուլյանը մարտի 7-ին Բրյուսելում հանդիպել է Բելգիայի Թագավորությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ եւ լիազոր դեսպան, ԵՄ-ում ՀՀ ներկայացուցչության ղեկավար Թաթուլ Մարգարյանի հետ:
168.am-ը Եվրոպական հանձնաժողովի հարևանության քաղաքականության և ընդլայնման բանակցությունների հարցերով ԵՄ հանձնակատար Յոհաննես Հանի և ԵՄ Բարձր ներկայացուցիչ Ֆեդերիկա Մոգերինիի արած դիտարկումների շուրջ պարզաբանումներ ստանալու նպատակով դիմեց Եվրահանձնաժողովի մամլո ծառայությանը:
Արցախի Հանրապետության մարդու իրավունքների պաշտպան Արտակ Բեգլարյանը մարտի 6-8-ը Բրյուսելում հանդիպումներ է ունեցել Եվրոպական խորհրդարանի որոշ պատգամավորների, ԵՄ ոլորտային պաշտոնյաների և ոչ կառավարական կազմակերպությունների հետ՝ քննարկելով եվրոպական ծրագրերում Արցախի ընդգրկվածության մակարդակի բարձրացման հետ կապված հարցեր:
Ծխախոտի գնի բարձրացումը 45%-ով կկանխարգելի մոտավորապես 88.000 վաղաժամ մահ ծխելը թողածների և չսկսածների շրջանում: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը՝ ներկայացնելով 2017թ․ ապրիլին Հարվարդի համալսարանի, Վաշինգտոնի համալսարանի և Համաշխարհային բանկի փորձագետների կողմից կատարված հետազոտության արդյունքները:
Սպառած էլեկտրաէներգիայի, անջատումների, Ձեր իրավունքներին կամ պարտականություններին վերաբերող, ինչպես նաև այլ հարցերի առնչությամբ կարող եք զանգահարել Երևան քաղաքի բնակիչները 1-80 և 0 8000 0 180 և մարզերի բնակիչները 0 8000 0 180 շուրջօրյա գործող հեռախոսահամարներով: