
Արմեն Սարգսյանը ՎԶԵԲ նախագահին առաջարկել է հատկապես ուշադրություն հատկացնել Գյումրիում ծրագրերի իրականացմանը

Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը մարտի 7-ին հանդիպել է Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի նախագահ Սումա Չակրաբարտիի գլխավորած պատվիրակությանը:
Նախագահ Սարգսյանը և Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի նախագահն անդրադարձել են համագործակցության օրակարգին:
Ինչպես տեղեկացրին Հայաստանի Հանրապետության նախագահի աշխատակազմի հասարակայնության հետ կապերի վարչությունից, նշելով, որ Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկը Հայաստանի տնտեսության մեջ ունի բավականին մեծ ներգրավվածություն՝ նախագահ Սարգսյանը կարևորել է բանկի ներդրումը հանրային և մասնավոր սեկտորների համագործակցության, փոքր ու միջին բիզնեսի զարգացման գործում:
Սումա Չակրաբարտին իր հերթին ընդգծել է, որ Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկը պատրաստ է տարբեր ծրագրերի միջոցով շարունակել իր օժանդակությունը Հայաստանի տնտեսությանը, և արդեն իսկ ընթացքի մեջ է համագործակցության նոր ռազմավարությունը:
Հանրապետության նախագահն առաջարկել է հատկապես ուշադրություն հատկացնել Գյումրիում ծրագրերի իրականացմանը: