Քաղաքապետը հյուրընկալել է «Սիթի օֆ Սմայլ» հիմնադրամի ծրագրի մասնակից 6-ամյա Հրանտ Արշակյանին
«Սիթի օֆ Սմայլ» հիմնադրամի ծրագրի մասնակից վեցամյա Հրանտ Արշակյանը հանդիպել է Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանի հետ: Հրանտը ծանոթացել է քաղաքապետի աշխատանքին: Հայկ Մարությանը զրուցել է նրա հետ, ցույց տվել աշխատասենյակը: Հրանտը եղբոր հետ շրջել է նաև քաղաքապետարանի շենքում, այցելել Երևան քաղաքի պատմության թանգարան:
«Ունենք մի այսպիսի շարք. երազանքների իրականացում և յուրաքանչյուր շաբաթ պատմում ենք մեր շահառուներից որևէ մեկի մասին ու նաև ասում ենք, թե ինչ է երազում երեխան: Հրանտը երազում էր հանդիպել քաղաքապետի հետ: Եվ շատ հաճելի էր, որ ստացանք արձագանք քաղաքապետարանից»,-նշում է հիմնադրամի տնօրեն Էսթեր Դեմիրճյանը:
«Ժպիտների քաղաք» հիմնադրամն աջակցում է օնկոլոգիական խնդիրներ ունեցող երեխաներին: