Բաժիններ՝

Մոուրինիոն հայտարարել է, որ չի վարում բանակցություններ «Ռեալի» հետ

Պորտուգալացին հերքել է իր՝ «Սանտյագո Բերնաբեու» վերադառնալու մասին շշուկները:

«Ռեալի» նախկին մարզիչ Ժոզե Մոուրինիոն մեկնաբանել է թիմի՝ Չեմպիոնների լիգայից դուրս թռնելը, ինչպես նաև պատմել է իր՝ ակումբ վերադառնալու հնարավորության մասին:

«Դա տարօրինակ էր: Բայց պետք է հարգել այն, ինչի «Ռեալը» հասել էր մինչ այդ: Հնարավոր չէ հաղթել հինգ կամ վեց անգամ անընդմեջ Չեմպիոնների լիգայում»,- Յուրահատուկին է մեջբերում El Chiringuito-ն:

«Բանակցությունները Պերեսի հետ: Ես բանակցություններ չեմ վարել «Ռեալի» հետ: Նրանք մարզիչ ունեն»:

Մոուրինիոն գլխավորել է «Ռեալը» 2010-13թթ.: Այդ ընթացքում մադրիդցիները հաղթել են Իսպանիայի առաջնությունը, Իսպանիայի գավաթը և Սուպերգավաթը:

Պատրաստեց Անի Գաբուզյանը

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս