Բաժիններ՝

ՀՀ ԶՈՒ գլխավոր շտաբի պետը զինված ուժերի ղեկավար կազմի խորհրդակցություն է անցկացրել

ՀՀ պաշտպանության նախարարության վարչական համալիրում մարտի 7-ին անցկացվել է զինված ուժերի ղեկավար կազմի խորհրդակցություն, որը վարել է ՀՀ ԶՈՒ գլխավոր շտաբի պետ, գեներալ-լեյտենանտ Արտակ Դավթյանը:

Ինչպես տեղեկացրին ՀՀ պաշտպանության նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, խորհրդակցության ընթացքում ամփոփվել են կատարված աշխատանքները, առաջադրվել խնդիրներ հետագա աշխատանքների պատշաճ կազմակերպման ուղղությամբ:

ՀՀ ԶՈՒ գլխավոր շտաբի պետը երկարամյա ծառայության զինվորական կենսաթոշակի անցնելու կապակցությամբ շնորհակալություն է հայտնել ՀՀ ԶՈՒ ԳՇ զորքերի ծառայության և զինվորական ծառայության անվտանգության ապահովման վարչության պետ, գնդապետ Հայկ Կարապետյանին համատեղ ծառայության համար և պարգևատրել խորհրդանշական նվերով:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մարտ 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Փետրվար   Ապրիլ »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031