Բաժիններ՝

Թրամփը Թիմ Քուկին անվանել է Թիմ Էփլ

ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը կադրային քաղաքականությանը կոնսուլտատիվ խորհրդի նիստում Apple կորպորացիայի տնօրեն Թիմ Քուկին անվանել է Թիմ Էփլ: Այդ մասին հայտնել է CNBC-ը:

Սպիտակ տանն անցկացված խորհրդակցության ընթացքում քննարկվել է տեխնոլոգիաների կարեւորությունը կրթության բնագավառում: «Մենք շատ ենք գնահատում դա (Apple-ի ավանդը), Թիմ Էփը՛լ»,-ասել է Թրամփը՝ դիմելով ձեռնարկատիրոջը:

Ինչպես նշում է CNBC-ը, սա առաջին անգամը չէ, որ Թրամփը վրիպում է: 2018 թվականի մայիսին ԱՄՆ-ի նախագահը Lockheed Martin-ի գործադիր տնօրեն Մարիլին Հյուսոնին անվանել էր Մարիլին Լոքհիդ, հաղորդել է ՏԱՍՍ-ը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մարտ 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Փետրվար   Ապրիլ »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031