ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, թե կցանկանար լավ հարաբերություններ հաստատել Ռուսաստանի եւ Չինաստանի հետ, ընդսմին նշելով, որ կոշտ քաղաքականություն է վարում Մոսկվայի նկատմամբ։
Մարտի 27-ին, ժամը 12.00-ի սահմաններում, «Օպել» մակնիշի ավտոմեքենան Երևան-Գյումրի ճանապարհի 21-րդ կմ-ին դուրս է եկել երթևեկելի գոտուց և բախվել երկաթե պատնեշին. 28-ամյա վարորդ Դավիթ Սիմոնյանը հիվանդանոց տեղափոխվելու ճանապարհին մահացել է։
Վենեսուելական ընդդիմության առաջնորդ Խուան Գուայդոն հայտարարել է, որ «Ազատություն» գործողությունը, որն, իր կարծիքով, պետք է բերի նախագահ Նիկոլաս Մադուրոյի կառավարման դադարեցմանը, կսկսվի ապրիլի 6-ին:
Հումորին` շատ լավ, նույնիսկ մրցույթ եմ հայտարարել` ամենալավ մեկնաբանության համար։ Դեռ չի ավարտվել մրցույթը, կսպասեմ ավարտվի, հետաքրքիր շատ բաներ կային։
Երեկ Ազգային ժողովում, ներկայացնելով կառավարության 2018 թ. գործունեության մասին զեկույցը, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ասել է, որ «ամփոփելով այս տարվա առաջին երեք ամիսների մեր գործունեությունը՝ մենք եկանք այն եզրակացության, որ 2019 թ. բյուջեի եկամտային մասը կգերակատարվի 40 մլրդ դրամով, այսինքն, մոտ 90 մլն դոլարով»:
Մեծ Բրիտանիայի խորհրդարանը մարտի 27-ին մեկ անգամ եւս ցույց տվեց, որ փակուղում է գտնվում Եվրամիությունից երկրի դուրս գալու ձեւերի հարցում. պատգամավորները մերժեցին Brexit-ի բոլոր ութ տարբերակները, տեղեկացնում է BBC-ին: Տարբերակները, որոնք առաջարկվել էին իրենց իսկ պատգամավորների կողմից, ներառում էին բորոր հնարավոր գործողությունները՝ ԵՄ-ի հետ արագ ու վճռական խզումից մինչեւ Brexit-ի չեղարկումը, եւ դրանցից ոչ մեկը […]
Վրաստանի ենթակառուցվածքների նախարարության ճանապարհային դեպարտամենտից ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությանը տեղեկացնում են, որ մարտի 28-ին՝ ժամը 10:00-ի դրությամբ, Ստեփանծմինդա–Լարս ավտոճանապարհը բաց է տրանսպորտային բոլոր միջոցների համար:
«Ժամանակ»-ի տեղեկություններով՝ ապրիլի 15-ին տեղի կունենա Երեւանի պետական համալսարանի հոգաբարձուների խորհրդի արտահերթ նիստ, որի օրակարգում լինելու է մեկ հարց՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանի կողմից կայացված քաղաքական որոշման իրականացումը, այն է՝ բուհի ռեկտոր Արամ Սիմոնյանի պաշտոնազրկումը:
Ոստիկանության 6-րդ վարչության աշխատակիցները ստուգումներ են իրականացնում «Մոդուս Գրանում Հոլդինգում». այս ընկերությանն է պատկանում Արմաշի ալրաղաց կոմբինատը, քարի եւ պեռլիտի վերամշակման գործարաններ:
ԱԺ նախկին պատգամավոր, բնապահպանության նախկին նախարար Արամ Հարությունյանի գործով մեղադրյալներից Արաքս Դիլանյանը բողոք է ներկայացրել գործը վերաբացելու դեմ:
ՀՀ ազգային ժողովում մեկնարկել է քառօրյայի հերթական նիստը:
Կառավարությունը պատրաստվում է փոփոխություն կատարել Մաքսային կարգավորումների մասին օրենքում եւ հնարավորություն տալ Հայաստան մշտական բնակության եկող ՀՀ եւ օտարերկրյա քաղաքացիներին, ինչպես նաեւ քաղաքացիություն չունեցող անձանց ավելի արտոնյալ պայմաններով իրենց անձնական գույքը բերել Հայաստան:
«Հանուն արդարության՝ պետք է նշել, որ Արցախին բանակցային գործընթաց վերադարձնելու մասին Սերժ Սարգսյանը խոսել է: Սերժ Սարգսյանն ապրիլյան պատերազմի հաջորդ օրերին կրկին հայտարարում էր, որ Բաքուն պարտավոր է խոսել Ստեփանակերտի հետ: Խիղճներս չկորցնենք և չասենք, որ սա Նիկոլ Փաշինյանի նոու-հաուն է, և նախորդ իշխանությունը չէր պահանջել»:
ահմանադրական դատարանի դատավորի ընտրության հարցն ԱԺ-ն կքննարկի ապրիլի 16-ի նիստում։ Որոշ տեղեկություններով՝ իշխող «Իմ քայլը» խմբակցությունում մտադիր են բոյկոտել նախագահ Արմեն Սարգսյանի ներկայացրած թեկնածու Գոռ Հովհաննիսյանին, չնայած «Իմ քայլից» մեզ ասացին, որ դեռ քննարկում չեն արել այս հարցով եւ դիրքորոշումը կձեւավորեն թեկնածուի հետ հանդիպումից հետո։
Ապրիլին սպասվում է հերթական էլիտար հարսանիքը:
«Փաստ» թերթի տեղեկություններով, բավական անորոշ ու լարված վիճակ է «Երկրապահ» կամավորականների միությունում:
Մեզանում պարբերաբար սոցհարցումներ են արվում ԱԱԾ-ի կողմից, նման ուսումնասիրություններ են անում նաեւ օտարերկրյա վերլուծական կենտրոնները՝ հասկանալու, թե ինչ վարկանիշ ունի գործող իշխանությունը, եւ հասարակական տրամադրությունների ինչ տատանումներ են արձանագրվում մեզանում։
Մարտի 27-ին, ժամը 22:28-ին 911 ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Կորյունի և Հերացու փողոցների խաչմերուկում տեղի է ունեցել ՃՏՊ, բախվել են ավտոմեքենաներ, առկա է վառելիքի արտահոսք. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Մեղրիի զորամասերից մեկում օրերս տեղի ունեցած միջադեպը շարունակում է ակտիվորեն քննարկվել հասարակական-քաղաքական-զինվորական շրջանակներում:
ՀՀ արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանը մարտի 22-ին ԱԳՆ աշխատակիցներից մեկի հետ գտնվել է Մոսկվայում։ Օրեր շարունակ մենք ՀՀ ԱԳՆ-ից փորձում էինք ճշտել՝ ում հետ և ինչ օրակարգով է, ի վերջո, Զ. Մնացականյանը Մոսկվայում հանդիպել, և ինչու այդ մասին պաշտոնական որևէ հաղորդագրություն չի տրվել։ Մինչև երեկ ԱԳՆ-ից հստակ պատասխան չէր տրվում, ավելին՝ մամուլին նախարարը մեղադրեց կոնսպիրոլոգիայի մեջ։
Երեկ խորհրդարանում քննարկվում էր կառավարության՝ նախորդ տարվա գործունեության ծրագրի հաշվետվությունը, որի քվեարկությունը կկայանա առաջիկայում։ Այդ հաշվետվությունն առանձնահատուկ է մի քանի առումներով։ Հաշվետվությունը հետհեղափոխական կառավարության ծրագրի առաջին կատարողականն է, և հասկանալի է, որ կրում է հեղափոխության բոլոր դրական և բացասական կողմերը։
2019 թվականի օգոստոսի 5-17-ը կայանալու են համահայկական մարզական 7-րդ խաղերը։ՀՀ կառավարության որոշմամբ ստեղծվել է կազմկոմիտե՝ փոխվարչապետ Տիգրան Ավինյանի գլխավորությամբ։
Թիմ Բերթոնի «Դամբո» նոր ֆիլմի գլխավոր դերակատարներից մեկը՝ Եվա Գրինը, այն կարծիքին է, որ ն կենդանիները չպետք է մասնակցեն կրկեսային ներկայացումներին
Զվարճալիքների ինդոնեզական զբոսայգին ոսկեզօծ տոպեր է հագցրել բաց կրծքով ջրահարսերի արձաններին:
Boeing ընկերությունն իրականացրել է Maneuvering Characteristics Augmentation System (MCAS, «Մանեւրման համակարգի բնութագրերի ավելացում») նորացված համակարգով 737 MAX մոդելի ինքնաթիռի թեստային թռիչքները:
ԱՄՆ-ի Փորթլենդ քաղաքի հիվանդանոցի ծննդատան ինը բուժքույր երեխայի է սպասում:
Henley & Partners շվեյցարական ընկերությունը կազմել է «ամենահզոր» անձնագրերով երկրների վարկանիշը:
Թթվասերային ժելե՝ ընկույզով. դրախտային հաճույք:
Այդ զգացողությունը կարելի է տարբեր կերպ անվանել` կանխազգացում, վեցերորդ զգայարան, ինտուիցիա։ Դա այն է, ինչ կա մեզանից յուրաքանչյուրի մեջ։ Շատ մարդկանց մոտ ինտուիցիան արտահայտվում է տարբեր պահերի։
Դուք ապրում եք այն աշխարհում, որն ինքներդ եք ձեզ համար ստեղծել։ Ամեն ինչ կախված է ձեր գլխում եղած մտքերի վիճակից։