
Փայ կմտնի. «Մոդուս Գրանում Հոլդինգի» ստուգումների և հետապնդման հետևում կանգնած է Վանեցյանը. «Ժամանակ»

«Ժամանակ» թերթը գրում է. «Ոստիկանության 6-րդ վարչության աշխատակիցները ստուգումներ են իրականացնում «Մոդուս Գրանում Հոլդինգում». այս ընկերությանն է պատկանում Արմաշի ալրաղաց կոմբինատը, քարի եւ պեռլիտի վերամշակման գործարաններ: Ոստիկանությանը զուգահեռ՝ ընկերությունում ստուգումներ է իրականացնում նաեւ ՊԵԿ օպերատիվ հետախուզության վարչությունը:
Մեր տեղեկություններով՝ այդ ստուգումների եւ ըստ էության՝ հետապնդման հետեւում կանգնած է ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանը: Պատմական փորձը հուշում է, որ նման բռնաճնշումների նպատակը մեկն է՝ ուրիշի ունեցվածքին տիրանալը բիզնեսի մեջ փայ մտնելու ձեւով»:
Ամբողջությամբ կարող եք կարդալ թերթի այսօրվա համարում: