
Գաղտնի այցը բացահայտվեց

ՀՀ արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանը մարտի 22-ին ԱԳՆ աշխատակիցներից մեկի հետ գտնվել է Մոսկվայում։ Օրեր շարունակ մենք ՀՀ ԱԳՆ-ից փորձում էինք ճշտել՝ ում հետ և ինչ օրակարգով է, ի վերջո, Զ. Մնացականյանը Մոսկվայում հանդիպել, և ինչու այդ մասին պաշտոնական որևէ հաղորդագրություն չի տրվել։ Մինչև երեկ ԱԳՆ-ից հստակ պատասխան չէր տրվում, ավելին՝ մամուլին նախարարը մեղադրեց կոնսպիրոլոգիայի մեջ։
«168 Ժամի» հավաստի տվյալներով՝ Զ. Մնացականյանը Վիեննայում օրերս կայանալիք Փաշինյան-Ալիև բանակցությունից առաջ նախապատրաստական աշխատանքներ կազմակերպելու նպատակով հանդիպել է ԵԱՀԿ Մինսկի խմբի ռուսաստանցի համանախագահ Իգոր Պոպովի հետ։ ԱԳՆ-ից հաստատել են մեր այս տեղեկությունը՝ նշելով. «Հայաստանի վարչապետի և Ադրբեջանի նախագահի հանդիպմանն ընդառաջ՝ նախարար Մնացականյանը խորհրդակցություններ է անցկացրել ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հետ, որոնք շարունակվելու են նաև մարտի 28-ին»:
Հրապարակումն ամբողջությամբ կարող եք կարդալ «168 Ժամ» թերթի այսօրվա համարում: