Փաշինյանի վարկանիշը նվազելու միտում ունի. Սերժ Սարգսյանի վարկանիշը բարձրացել է 8 տոկոսի. տվյալներ. «Հրապարակ»

«Հրապարակ» թերթը գրում է. «Մեզանում պարբերաբար սոցհարցումներ են արվում ԱԱԾ-ի կողմից, նման ուսումնասիրություններ են անում նաեւ օտարերկրյա վերլուծական կենտրոնները՝ հասկանալու, թե ինչ վարկանիշ ունի գործող իշխանությունը, եւ հասարակական տրամադրությունների ինչ տատանումներ են արձանագրվում մեզանում։

Մենք տեղեկացանք, որ ամերիկյան մի կազմակերպության ուսումնասիրությունների արդյունքում պարզվել է, որ հունվարի վերջին Նիկոլ Փաշինյանի վարկանիշը 51 տոկոսի կարգի է եղել եւ նվազելու միտում ունի։ Հակառակը՝ ոչինչ չանելով, ռեյտինգի բարձրացում են արձանագրել Սերժ Սարգսյանն ու ՀՀԿ-ն՝ 4-ից մոտ 8 տոկոսի հասնելով, եւ ՀՅԴ-ն, որի վարկանիշն աճել է մոտ 1,5 տոկոսով։ Այս ցուցանիշները փոքր տատանումներով համընկնում են հայկական սոցհարցումների արդյունքներին»:

Ամբողջությամբ կարող եք կարդալ թերթի այսօրվա համարում:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մարտ 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Փետրվար   Ապրիլ »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031