
Ինդոնեզիայում ջրահարսերի արձանների կուրծքը ծածկել են ոսկեզօծ տոպերով

Զվարճալիքների ինդոնեզական զբոսայգին ոսկեզօծ տոպեր է հագցրել բաց կրծքով ջրահարսերի արձաններին: Զբոսայգու վարչակազմը պարզաբանել է, որ այս ձեւով պաշտպանում է արեւելյան ավանդական արժեքները։
Մերկ կրծքով ջրահարսերը Ջակարտայի Ancol Dreamland զբոսայգում տեղադրված են արդեն 15 տարի, ուստի նրանց հագցնելու որոշումը շատերի զարմանքն է առաջացրել: Ինչ-որ մեկը ենթադրել է, թե վարչակազմը ենթարկվել է արտաքին ուժերի ճնշմանը:
Բայց զբոսայգու կառավարիչները պարզաբանել են, որ որոշել էին արձանների կուրծքը ծածկել դեռ մեկ տարի առաջ: «Սա մենեջմենթի որոշումն է, դրսից ոչ մի ճնշում չի եղել,-BBC-ին ասել է զբոսայգու ներկայացուցիչ Ռիկա Լեստարին:
Քանդակների հեղինակ Դոլորոսա Սինագան BBC-ի ինդոնեզական ծառայության հետ զրույցում ասել է, որ զբոսայգու վարչակազմն այցելուներին զրկել է արվեստի գեղեցկությամբ հիանալու հնարավորությունից: