Սֆինքսի առեղծվածը բաց գիրք է Եվրամիությունից դուրս գալու Մեծ Բրիտանիայի դիրքորոշման համեմատությամբ:
Ինչպես գիտենք, գրավատների ու փոխանակման կետերի ներկայացուցիչները դժգոհում են կառավարության կողմից «Պետական տուրքի» մասին օրենքում կատարված փոփոխություններից, որոնց համաձայն՝ պետտուրքը գրավատների համար թանկացվում է 100 000 դրամից մինչև 6 մլն դրամ, իսկ բանկերի համար՝ 3 միլիոնից 7 միլիոն դրամ է դառնում, այսինքն` 60 անգամ ավելանում է գրավատների պետտուրքը։
Մարտի 27-ի ցերեկը սպասվում է առանց տեղումների եղանակ, մարտի 28-31-ը, ապրիլի 1-ին ժամանակ առ ժամանակ սպասվում են տեղումներ, լեռնային և նախալեռնային շրջաններում՝ ձյան, հովտային գոտում՝ անձրևի տեսքով:
Ըստ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի, 2018 թվականին Եվրամիությունից ապաստան խնդրող ՀՀ քաղաքացիների թիվը երեք անգամ կրճատվել է, բայց, ինչպես վարչապետն է ասում՝ սա որևէ մեկը չի նկատում, սրա մասին չեն խոսում։
Առնվազն 25 մարդ է մահացել Իրանի մի շարք նահանգներում մոլեգնող հեղեղումների պատճառով, որոնք սկսվել են անցած շաբաթ:
Մարտի 26-ին, ժամը 20.00-ին, ոստիկանության Շենգավիթի բաժնի քրեական հետախույզների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ պարզվել է, որ ՀՀ քրեական օրենսգրքի 325 հոդվածի (փաստաթղթեր, դրոշմներ, կնիքներ, ձևաթղթեր, տրանսպորտային միջոցների հաշվառման համարանիշեր կեղծելը, իրացնելը կամ օգտագործելը) 1-ին մասի մեղադրանքով 2017թ. հուլիսի 3-ից հետախուզվող 44-ամյա Աշոտ Վ.-ն:
ՀՀ քննչական կոմիտեի Շիրակի մարզային քննչական վարչության վարույթում քննվող քրեական գործով ձեռնարկված քննչական և օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում ձերբակալվել է «Գյումրու թիվ 27 միջնակարգ դպրոց»-ի տնօրենը՝ առանձնապես խոշոր չափերով կաշառք ստանալու, պաշտոնեական լիազորություններն անցնելու կասկածանքով:
97 տարեկան հասակում մահացել է Էնդի Մարշալը, որը 40 տարուց ավելի աշխատել է Պենտագոնի Ծրագրերի համակողմանի գնահատման վարչությունում եւ որը ենթադրաբար Չինաստանում է ստացել պաշտպանության նախարարության «մագիստր Յոդա» մականունն ի պատիվ «Աստղային պատերազմների» գործող անձի:
ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Տիգրան Ուրիխանյանը խորհրդարանում Կառավարության գործունեության վերաբերյալ զեկույցը ներկայացնող ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին հարց ուղղեց՝ հասկանալու համար, թե կառավարությունն ի՞նչ միջոցներ է ձեռնարկում արտաքին պարտքը սպասարկելու համար։
Այսօր Ազգային ժողովում Նիկոլ Փաշինյանը հպարտությամբ հիշատակեց, որ Երջանկության համաշխարհային ցուցիչում Հայաստանը անցյալ տարի 13 հորիզոնականով բարելավել է իր դիրքերը:
Այսօր լրագրողները ՀՀ արդարադատության նախարար Արտակ Զեյնալյանից հետաքրքրվել են, թե ինչո՞ւ է որոշել ազատվել իր երկու տեղակալներից՝ փոխնախարարներ Սուրեն Քրմոյանից և Արթուր Հովհաննիսյանից։
2018 թվականին ուսումնասիրություն է իրականացվել ՀՀ ոստիկանության և «Ուկռինվեստ» ՍՊԸ-ի միջև կնքված շուրջ 1․600.000.000 ՀՀ դրամ արժողությամբ 3 պայմանագրերի օրինականության և արդյունավետության վերահսկողության նպատակով։ Ուսումնասիրության արդյունքում պարզվել է, որ վերոնշյալ 3 պայմանագրերը կնքվել են ՀՀ-ում գնումները կանոնակարգող օրենսդրության մի շարք նորմերի խախտումներով։
«Ես ուզում եմ, որ մենք հասկանանք, որ կա երկու տեսակի քննադատություն, առաջինը, որը հնչեցնում ենք այստեղ, որի նպատակն ավելի լավ պետություն ունենալն է, և կա քննադատություն, որը ևս բնական է, նախկին ռեժիմը, բնականաբար, պետք է ռեակցիոն քննադատություն ներկայացնի»,- ասաց պատգամավորը։
Անհայտ անձինք կողոպտել են Վրաստանի էկոնոմիկայի եւ կայուն զարգացման նախարար Գեորգի Կոբուլիայի տունը Թբիլիսիի Ծխնեթի արավարձանում:
Մարտի 22-ին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը խորհրդակցություն է հրավիրել հասկանալու համար, թե «ժողովրդագրական վիճակի բարելավման ինչ հասցեական ծրագրեր կարող ենք իրականացնել»։
ՀՀ պաշտպանության նախարարության Սյունիքի զորամասերից մեկում մարտի 23-ին տեղի ունեցած կարգազանցության դեպքի առթիվ ՀՀ դատախազությունում հարուցվել է երկու քրեական գործ։
Ազգային ժողովի թվով 60 հավաքարարներ այս պահին աշխատանքից ազատման դիմում են գրել՝ ուղղված ԱԺ աշխատակազմի ղեկավարին՝ համառոտ ներկայացնելով իրենց նկատմամբ կիրառված անարդարացի վերաբերմունքը։
ԱԺ-ն ընդունեց Իրանի և ԵԱՏՄ անդամ երկրների միջև ազատ առևտրի գոտու ձևավորման մասին ժամանակավոր համաձայնագիրը վավերացնելու մասին օրենքի նախագիծը։
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը խորհրդարանում իր ելույթի ժամանակ նշեց, որ այս պահին կառավարության հետ քննարկվում է թվով 89 ներդրումային ծրագիր՝ 3,1 մլրդ դոլար ընդհանուր արժողությամբ։
Նոր Զելանդիայում ահաբեկչություն կատարած հրաձիգը ֆինանսական աջակցություն է ստացել ծայրահեղ աջ «Ավստրիայի իդենտիտար շարժումից»:
Կովկասի բնության հիմնադրամը /CNF/ շարունակում է ֆինանսական աջակցություն ցուցաբերել բնության հատուկ պահպանվող տարածքներին: 2019 թվականին ևս CNF-ը շարունակելու է ֆինանսական աջակցություն հատկացնել «Խոսրովի անտառ» պետական արգելոցին, «Արփի լիճ» ու «Դիլիջան» ազգային պարկերին, «Զանգեզուր» կենսոլորտային համալիրին և «Արփա» /Գնիշիկ/ բնապահպանական հիմնադրամին, այլ պահպանվող տարածքների:
ԱԺ-ն ամբողջությամբ ընդունեց «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Տիգրան Ուրիխանյանի առաջարկած «Կրթության մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին օրենքի նախագիծը: Դրանով նախատեսվում է, որ բուհերի ուսանողներն ուսման վարձը կարող են վճարել նաև ամսական կտրվածքով:
Մարտի 29-ին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Վիեննայում հանդիպելու է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ։
Հեղափոխությունը դեռևս փոփոխությունը չէ. սա մենք ամիսներ առաջ ենք արձանագրել։ Դա փոփոխությունների հնարավորությունն է։ Հայաստանը ուներ և դեռևս ունի էական դրական փոփոխությունների հնարավորություն։ Բայց փոփոխությունները կարող են ունենալ նաև հակառակ որակները։
ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիու Գուտերիշը հայտարարել է հանուն շրջակա միջավայրի պաշտպանության էներգիայի վերականգնվող աղբյուրների օգտագործման անհրաժեշտության մասին՝ վառելիքի հանածո տեսակների եւ ածխի հանքահորերի փակման փոխարեն:
Կասկածի տեղիք տված գրությունները վերաբերում են «Վարդենիսի նյարդահոգեբանական տուն-ինտերնատ» ՊՈԱԿ-ի տնօրենի նորանշանակ ժ/պ Կարեն Խաչատրյանի կողմից նախարարություն ներկայացված փաստաթղթերի հավաստիությանը: Հատկանշական է, որ չորս տարբեր քաղաքացիների կողմից նախարար Զարուհի Բաթոյանին հասցեագրված և վերահասցեագրված դիմում-բողոքները ամբողջությամբ կրկնում են իրար:
Օրեր առաջ երեկոյան Երևանի թաղամասերից մեկում անսովոր աժիոտաժ է եղել: Ավանի երիտասարդական Ծարավ Աղբյուր թաղամասի բնակիչները նկատել են, թե ինչպես են հատուկ համազգեստով զրահավորված անձինք արագ մուտք գործում նորակառույց շենքերի մուտքերը: Տարակուսած՝ հարց ու փորձով փորձել էին պարզել՝ ովքեր են իրենց շենք մուտք գործող զրահավորված անձինք, բայց անսովոր հյուրերն անհաղորդ են մնացել:
Ինչպես հաղորդում է Mirror-ը, «Արսենալը» պատրաստ է դիտարկել կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանի վաճառքի վերաբերյալ առաջարկները, որպեսզի մեծացնի ամառային տրանսֆերների բյուջեն:
Արդյունաբերական արտադրանքի ծավալը հունվար-փետրվար ամիսներին աճել է 1,9 տոկոսով, չնայած այն հանգամանքին, որ հունվարին արդյունաբերական արտադրանքը նվազել էր 1,1 տոկոսով, իսկ փետրվարին գրանցված 4,7 տոկոս աճի շնորհիվ՝ երկամսյա հանրագումարը կազմել է 1,9 տոկոս։ Այս մասին ԱԺ ամբիոնից հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
«Կոլեկտիվոս»-ի (կառավարամետ զինված խմբավորումների) անդամները քարեր ու պայթակներ են նետել Վենեսուելայի ընդդիմության առաջնորդ Խուան Գուայդոյի ավտոմոբիլի վրա: