
Ապրիլի 15-ին ԵՊՀ ռեկտորը կհեռացվի՞. «Ժամանակ»

«Ժամանակ» թերթը գրում է. «Ժամանակ»-ի տեղեկություններով՝ ապրիլի 15-ին տեղի կունենա Երեւանի պետական համալսարանի հոգաբարձուների խորհրդի արտահերթ նիստ, որի օրակարգում լինելու է մեկ հարց՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանի կողմից կայացված քաղաքական որոշման իրականացումը, այն է՝ բուհի ռեկտոր Արամ Սիմոնյանի պաշտոնազրկումը:
Թե ինչ կլինի հոգաբարձուների խորհրդի անդամների հետ, ինչ պատժի նրանք կարժանանան, եթե հանդգնեն չկատարել վարչապետի քաղաքական որոշումը՝ առայժմ հայտնի չէ»:
Ամբողջությամբ կարող եք կարդալ թերթի այսօրվա համարում: