Մոսկվայում քրեական գործի շրջանակներում ձերբակալվել է Խաբարովսկի երկրամասի նախկին նահանգապետ եւ Հեռավոր Արեւեքի դաշնային օկրուգում ՌԴ-ի նախագահի նախկին լիազոր ներկայացուցիչ 70-ամյա Վիկտոր Իշաեւը:
Կառավարությունը Հարկային օրենսգրքի բարեփոխումների նախագծից հանել է գազավորված ըմպելիքների հարկման դրույթը: «Արմենպրես»-ի հետ զրույցում այս մասին հայտնեց ՀՀ փոխվարչապետ Տիգրան Ավինյանը:
Հայտնաբերվածն ուղարկվել է փորձաքննության: Փաստի առթիվ նախապատրաստվում են նյութեր:
Մոզամբիկում «Իդայ» արեւադարձային ցիկլոնի զոհերի թիվը հասել է 468-ի:
Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն այսօր աշխատանքային նախաճաշ է ունեցել Առաջնորդության դպրոցի ունկնդիրների հետ:
ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Միքայել Մելքումյանն այսօր խորհրդարանում դիմելով վարչապետ Նիկոլ Փաշինյանին՝ նշեց, որ Ազգային ժողով են գալիս փոխնախարարներ, որոնք պատրաստված չեն։
«Ես և իմ ընկեր Գարեգին Պետրոսյանը «Այլընտրանք» հարասարակական կազմակերպության անունից մեր նվերն ենք տվել Արարատ Միրզոյանին: Նմանատիպ փոքր հոգսերը մենք միշտ կվերցնենք մեզ վրա, որպեսզի նրանք ժամանակ ունենան զբաղվելու պետության ծանր հոգսերով»,- ֆեյսբուքյան իր էջում գրում է Նարեկ Մանթաշյանը։
Մարտի 31-ին ցիկլոնի ուժը կթուլանա, սակայն տեղումները կշարունակվեն։
Այսօր խորհրդարանում ՀՀ կառավարության ծրագրի կատարման ընթացի և արդյունքների մասին զեկույցի քննարկման ժամանակ ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Սարգիս Ալեքսանյանը վարչապետ Նիկոլ Փաշինյանից հետաքրքրվեց՝ արդյո՞ք կառավարությունը փոխհատուցում կտրամադրի Տավուշի մարզում շուրջ 1500 գլուխ խոզի անկման համար։
ՀՀ քննչական կոմիտեի նախագահ Հայկ Գրիգորյանն ընդունել է «ԷԼԱՐԴ» ընկերության տնօրեն Ռամեզ Կայալին և փորձագիտական խմբի համակարգող Ռիկարդո Խուրիին:
2019 թվականի մարտի 18-ին Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանը գրությամբ դիմել է ՀՀ գլխավոր դատախազին՝ հայտնելով հարուցված վարչական վարույթի շրջանակներում պարզված հանգամանքների մասին:
Մալթայի զինուժերը մարտի 28-ին հսկողության տակ են վերցրել միգրանտների կողմից Միջերկրական ծովում զավթված Elhibru 1 նավը եւ այն ուղեկցում են դեպի ափ:
«Թելադրություն» ամենամյա կրթական նախագիծն այս տարի անցկացվում է ՀՀ կրթության և գիտության նախարարության հովանու ներքո: ԿԳՆ-ն խրախուսում է բոլոր այն նախաձեռնությունները, որոնք նպատակաուղղված են հայերենի պահպանմանը, տարածմանն ու զարգացմանը՝ կոչ անելով մեր բոլոր հայրենակիցներին միանալ այս նախաձեռնությանը:
Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարությունը հայտարարություն է տարածել, որում կոչ է արել դադարեցնել պատվաստումների վերաբերյալ անհարկի շահարկումները և սկսել կառուցողական գործընթաց` հիմնված ապացուցողական բժշկության տվյալների վրա:
Ազգային արժույթներով կատարվող հաշվարկների ավելացումը ֆինանսական ոլորտի առավել հրատապ խնդիրն է ԱՊՀ-ի մասնակից երկրների համար:
«Մենք հլը կգնանք այդ միություններում ստուգումներ կանենք, կտեսնենք, թե ով ինչքա՞ն է գողացել և հետո չգաք՝ ասեք, թե այդ միություններին լցնում եք բանտերը»,- նշեց վարչապետը։
Ֆրանսիայի կառավարության միանգամից երեք անդամներ թողնում են իրենց պաշտոններն ընտրություններին մասնակցելու պլանների կապակցությամբ:
Ղազախստանի Կըզըլորդինի մարզում կործանվել է երկրի պաշտպանության նախարարության Մի-8 ռազմական ուղղաթիռը, զոհվել է 13 զինծառայող։
ԱՄՆ-ի պետքարտուղար Մայք Փոմպեոն հայտնել է, որ Վաշինգտոնը ՆԱՏՕ-ի հետ համատեղ մեկ շաբաթ հետո կհայտարարի Ռուսաստանի նկատմամբ նոր պատժամիջոցների մասին:
Հայաստանի լրագրողների ֆուտբոլի հավաքականն ապրիլի 3-ից 6-ը Եգիպտոսի Հուրգադա ծովափնյա քաղաքում առաջին անգամ կմասնակցի ավանդական դարձած միջազգային մրցաշարին։
Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը մարտի 27-ին այցելել է Ստեփանակերտի մշակույթի եւ երիտասարդության պալատում բացված մայրաքաղաքի Վահրամ Փափազյանի անվան պետական դրամատիկական թատրոնին նվիրված լուսանկարների ցուցահանդես:
Ճանաչողներին խնդրում ենք ահազանգել 1-02։
ՀՀ կառավարությունը պետական բյուջեից 300 հազար դոլար գումար է հատկացրել միջազգային հեղինակավոր ընկերությանը Ամուլսարի հանքավայրում փորձաքննություն իրականացնելու համար: Այս մասին ԱԺ-ում ՀՀ կառավարության ծրագրի կատարման ընթացքի և արդյունքների վերաբերյալ զեկույցի քննարկմանն ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ պատասխանելով ԲՀԿ խմբակցության պատգամավոր Արթուր Գրիգորյանի հարցին:
Գվատեմալայի իշխանությունները որոշել են երկրում եռօրյա սուգ հայտարարել ճանապարհատրանսպորտային պատահարի ծանր հետեւանքների կապակցությամբ, որից Նաուալա մունիցիպալիտետում (Սոլոլայի դեպարտամենտ) 30 մարդ է զոհվել:
Ազգային ժողովում շարունակվում է ՀՀ կառավարության ծրագրի կատարման ընթացի և արդյունքների մասին զեկույցը, հիմնական զեկուցողը ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն է։
րցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը մարտի 27-ին Ստեփանակերտի մշակույթի եւ երիտասարդության պալատում ներկա է գտնվել ԼՂՀ ժողովրդական արտիստներ Բենիկ Օվչյանին եւ Թամարա Մելքումյանին նվիրված հուշ երեկոյին:
«Ժողովուրդ» թերթը գրում է. «Հայաստանի հավաքականը տապալեց «ԵՎՐՈ 2020»-ի նախընտրական փուլի առաջին երկու հանդիպումները: Նախ՝ պարտվեցինք Բոսնիայի եւ Հերցեգովինայի հավաքականին, հետո՝ Ֆինլանդիայի հավաքականին:
Վենեսուելայի կառավարությունը երկրում շարունակվող ընդգրկուն բլեքաութի ֆոնին մարտի 28-ը հայտարարել է այս շաբաթվա երրորդ ոչ աշխատանքային օրը:
Ըստ «168 Ժամի» հավաստի աղբյուրների՝ նախարար Մնացականյանը մարտի 22-ին Մոսկվայում հանդիպել է ԵԱՀԿ Մինսկի խմբի ռուսաստանցի համանախագահ Իգոր Պոպովի հետ՝ Վիեննայում մոտ օրերս Փաշինյան-Ալիև բանակցություններից առաջ նախապատրաստական աշխատանքներ կազմակերպելու նպատակով։ ԱԳՆ-ից հաստատեցին մեր այս տեղեկությունը՝ նշելով.
Իսրայելի ռազմաօդային ուժերը Սիրիայում գրոհել են Հալեպ քաղաքից հյուսիս ընկած արդյունաբերական գոտու վրա: